ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը երկիր մոլորակի ամենամեծ պետությունն է՝ բայց․․․

Ռուսաստանին այս վիճակին հասցրած համաշխարհային Խույլոն և նրա ղեկավարած պետությունն ու քաղաքացիները մերժված են քաղաքակիրթ և ոչ այնքան աշխարհի բոլոր երկրների կողմից։

Վահե Բալբալյանը գրել է Ռուսաստանը երկիր մոլորակի ամենամեծ պետությունն է՝ ցամաքի 1/8-ին տիրապետող, ողջ Պարբերական աղյուսակի էլեմենտները պարունակող բնական ռեսուրսներով ամենահարուստ, 11 ժամային գոտի ու կլոր տարի տարվա բոլոր չորս եղանակներն ունեցող, 144 միլիոն բնակչությամբ, թվաքանակով ու զինտեխնիկայով աշխարհի երկրորդ բանակն ունեցող երկիրն է:
 
ԲԱՅՑ…
 
Տիրապետում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 3%-ին և ընդամենը 11-րդ տնտեսությունն է՝ հետ մնալով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Հնկաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Կանադան, Իտալիան ու նույնիսկ Բրազիլիան։
 
Ճապոնիա՛ն, որը մի նեղլիկ կղզյակ է, որն հենց ահռելի Ռուսաստանի հարևանն է ու քարտեզին նայելով նույնիսկ չես էլ նկատի այդ երկիրը Ռուսաստանի կողքին։ Ունի համարյա նույնչափ բնակչություն, ինչ Ռուսաստանը, բայց աշխարհի 3-րդ տնտեսությունն է։
 
Փնովելով Արևմտյան քաղաքակրթությունն ու արժեքները և զառանցելով «ռուսսկի միռի» մասին, խնդրեմ ծանոթացեք Ռուսաստանի հետ (բոլոր տվյալները վերցված են բաց աղբյուրներից).
 
Ռուսաստանի ընդամենը 15%-ն է բանկեցված, որի տարածքը Սուդանի հետ կարելի է համեմատել, մնացած 85%-ը ամայի տարածքներ են։
 
144 մլն բնակչության 60%-ը ծերերն են, երեխաները և հաշմանդամները։
 
Ընդամենը 20 մլն են աշխատունակ տղամարդիկ, որից.
 
1 մլն-ը նստած է բանտում,
1 մլն-ը ծառայում է ՆԳՆ-ում, ՖՍԲ-ում ու ԱԻՆ-ում,
4 մլն-ը քրոնիկ ալկոհոլիկներ են
1.5 մլն-ը թմրամոլներ են
 
Ռուսաստանում կան 160 վերահսկող մարմիններ, որոնք կարող են գալ ցանկացած քաղաքացու մոտ ու կաշառք վերցնել։
 
Ամենահամեստ հաշվարկներով Ռուսաստանում տարեկան մոտ 3 մլրդ դոլարի կաշառք է բաժանվում։
 
Միջին վիճակագրական ռուսաստանցին տարեկան 18 լիտր սպիրտ է օգտագործում։
 
2021-ին անհայտ կորել են 55000 մարդ։
 
Մոտ 2.5 միլիոն մինչև 14 տարեկան երեխաներ ծեծվում ու խոշտանգվում են ծնողների կողմից։
 
Տարեկան մոտ 50000 երեխա փախչում է տնից, որպեսզի փրկվի ընտանեկան բռնությունից՝ ներառյալ սեռական բռնությունը։
 
Ռուսաստանում մոտ 2 միլիոն որբ կա։
 
Սեռական բնույթի հանցագործությունների թիվը վերջին 3 տարվա մեջ ավելացել է 25 անգամ։
 
Ամեն րոպեյում մահանում է 5, իսկ ծնվում է 3 մարդ։
 
Երեխաների 30%-ը ծնվում են արտաամուսնական կապերից։
 
Միայն Սիբիրում վերջին 7 տարիների ընթացքում վերացել է 11000 գյուղ և 290 քաղաք։
 
Օրական մոտ 50 նորածին է մահանում։
 
Ու դա դեռ չենք խոսում համատարած չքավորությունից, ենթակառուցվածքների բացակայությունից, ալկոլոլիզմից, թմրամոլությունից, համատարած կրթական ու բարոյական դեգրադացիայից, հասունացող ֆաշիզմից և այլն։
 
Ռուսաստանին այս վիճակին հասցրած համաշխարհային Խույլոն և նրա ղեկավարած պետությիւնն ու քաղաքացիները մերժված են քաղաքակիրթ և ոչ այնքան աշխարհի բոլոր երկրների կողմից։ Նրանց կողքին են հիմա Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիտրեան։ Նրան մերժել են աջակցել նույնիսկ ավանդական թվացող գործընկերները՝ ինչպիսիք են հզոր Չինաստանը, նավթով հարուստ Վենեսուելան, Հոնդուրասը և այլն։
 
Պուտինին ու իր ղեկավարած երկրին վռնդել են Մեծ Ութնյակից, PACE-ից, Համաշխարհային Օլիմպիական Կոմիտեից, FIFA-ից և UEFA-ից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից և այլն։
 
Ռուսաստանի քաղաքացիներին զրկել են այցելեու համարյա բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներ։ Ռուսական բանկերն անջատված են SWIFT-ից։
 
Ռուսաստանի ագրեսիան դատապարտել են ՄԱԿ-ի 193 երկրից 140-ը և միայն 4 երկիր է արդարացրել այն։
 
Ռուսական բանակի ու զենքի անպարտելիության միֆը հօդս ցնդեց վերջին 3 ամիսների ընթացքում։ Եվ նրանց խոստացված օրերի հաղթանակը վերածվեց ամիսների խայտառակ կորուստների ու ոչ մի իրական հաղթանակի։
 
Շուտով հօդս կցնդի նաև հերթական միֆը, թե իբր Ռուսաստանը միջուկային տերություն է, քանի որ նույնիսկ հազարավոր միջուկային մարտագլխիկներին տիրապետելով՝ այն չունի անհրաժեշտ հրթիռային տեխնոլոգիաները դրանք նշանակետերին հասցնելու համար և Սովետից մնացած արդեն հնացած տեխնոլոգիաները ոչ մի իրական խնդիրներ չեն լուծելու նրանց համար։
 
Հօդս կցնդի նաև այն միֆը, որ ռուս ժողովուրդը կտանի ցանկացած զրկանք՝ կմնա սոված, ծարավ ու տկլոր և կսատարի իր խելագար առաջնորդին այս մեծ ավատյուրայի մեջ։ Քանի որ աշխարհն այսօր բաց է, մարդիկ ավելի տեղեկացված ու կիրթ են, քան առաջ ու չեն հանդուրժելու իրենց չարաշահումը։
 
Ռուտաստանն ու իր խույլո ղեկավարը դատապարտված են տապալման ու գնալով նրա վիճակն ավելի է վատթարանալու:Այս պարագայում հույս դնել մեզ բազմիցս դավաճանած ու խաբած խորտակվող Ռուսաստանի վրա առնվազն թուլամտություն է, եթե ոչ խելագարություն։
 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: