ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքը չպետք է մասնակցի Հայաստանի ներքին խնդիրներին. պետք է այդ երկրում ապրի, որ ցավերին ծանոթ լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի համալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը

 Պարոն Քոչարյան, հոկտեմբերի վերջին Հայաստանում անցկացվելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին Սփյուռքի շուրջ 600 ներկայացուցիչներ են մասնակցելու: Այսօր Սփյուռքն ի՞նչ առաջնահերթություններ է վեր հանելու, ի՞նչ քննարկումներ է ծավալելու, և դուք անձամբ ներկա լինելո՞ւ եք, թե՞ ոչ:
Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, ես մամուլից գիտեմ այդ գագաթնաժողովի մասին, որը հոկտեմբերի 28-31-ն է տեղի ունենալու: Հավանական է, որ ես  հոկտեմբերին լինեմ Հայաստանում, ուզում եմ Արցախ գնալ: Եթե կարողանամ, ես էլ կմասնակցեմ: Ես տեղեկություն կհավաքեմ, թե ինչի մասին է գագաթնաժողովը, իրենց առաջնահերթ ցանկությունն ինչ է և այլն:  բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Սփյուռքը մի քիչ ավելի շարժի իրեն: Հաշվի առնելով առկա իրողությունները, ես նպատակ ունեմ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում բերեմ մեր օժանդակությունը, որպեսզի որևէ լուծում ի վնաս մեզ չլինի: Որովհետև ամեն մի հանդիպումից հետո մենք զիջումների ենք գնում: Սա ինձ շատ անհանգստացնում է:
 
Սփյուռքն ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ նման հարցերում: Այսպիսի գագաթնաժողովներում ինչպիսի՞ հարցեր պետք է քննարկվեն:
Սփյուռքը կարող է օժանդակել Հայաստանի կառավարությանը, իշխանությանը, եթե նրանք իրապես ծրագիր ունեն, որը հետապնդում են: Սփյուռքը շատ բան կարող է անել, եթե իրենից խնդրեն, նա ունի այդ ներուժն ու կարող մարդիկ: Ես ուզում եմ մի օրինակ բերել. երբ մենք դեռ անկախ պետություն չունեինք, Սփյուռքին հաջողվեց պարտադրել, որպեսզի  շուրջ 30 կազմակերպություններ, երկրների խորհրարաններ, խորհրդաժողովներ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն և դատապարտեն: Սա հեշտ բան չէ: Այս կառավարությունները Թուրքիայի հետ խնդիր են ունեցել, բայց Սփյուռքին դա հաջողվել է: Այսինքն Սփյուռքը կարող է օժանդակ լինել, եթե լուրջ ու հետևողական ծրագիր կա: Այդպիսի ծրագրեր Հայաստանում, դժբախտաբար, չեմ տեսնում:
 
Նշվում է, որ Սփյուռքն ընդհանրապես իրավունք չունի միջամտելու Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական և այլ գործընթացներին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցում:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ներքին խնդիրներին Սփյուռքը պետք է չմասնակցի: Օրինակ, ես, որ շատ հետաքրքրված եմ հայաստանով, տարին 1-2 անգամ գալիս եմ Հայաստան, հետևում եմ մամուլին, շատ խնդիրներ կան, որոնք ինձ համար բացահայտված չեն, ես լավ չեմ հասկանում՝ այդտեղ ինչ է կատարվում: Այդ ներքին խնդիրները Սփյուռքի համար շատ դժվար են: Բայց եթե, ասենք, Հայաստանը հարաբերություններ ունի ուրիշ երկրների հետ, ուզում է հայ-ադրբեջանական խնդիրն ի շահ Հայաստանի լուծել, և այլն, Սփյուռքը կարող է օժանդակել: Ես դեմ եմ Սփյուռքին Հայաստանի ներքին խնդիրներին մասնակցությանը: Մարդ պետք է այդ երկրում ապրի, որպեսզի այդ երկրի ցավերին ու խնդիրներին ծանոթ լինի, ներսից իմանա:  Որովհետև լուրերը, որ տարածվում են մամուլում, նայած, թե ով է գրում, կարող ես տարբեր պատկերացում կազմել: Նույն լուրը կարդում ես 2-3 դիտանկյունից և տեսնում, թե որքան են իրարից տարբեր, իրարամերժ ու հակասական: Ես որպես հայ, որպես մեկը, որ 70-80 անգամ Արցախ է գնացել, կարող եմ ասել, որ Արցախին այսօր պետք է ոչ թե քաղաքական աջակցություն ցուցաբերել, այլ տնտեսական, բարոյական, մշակութային, ամեն ինչ արվի, որ արցախցիներն իրենց մենակ չզգան: Սա Սփյուռքի ամենագլխավոր պարտականություններից մեկն է:
 
Ընդհանուր առմամբ, այսպիսի գագաթնաժողովներն ինչո՞վ կարող են կարևորվել, առանձնանալ: Կա՞ նման պահանջարկ, թե ոչ:
Այսպիսի գագաթնաժողովները շատ կրևոր են:  Նախ, այն ժողովները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սփյուռքից եկած մարդիկ մի քիչ Հայաստանի ներքին խնդիրներին ծանոթանում են: Երկրորդ, Սփյուռքի շատ ներկայացուցիչներ դրսում իրար հետ չեն հանդիպում, իսկ Հայաստանում հնարավորություն է ստեղծվում շփվելու: Օրինակ, մեկը Գերմանիայից է եկել և Երևանում հանդիպում է Ամերիկայից եկածի հետ: Հո չէ՞ր գնալու Ամերիկա, որ հանդիպեր այդ մարդու հետ: Հանդիխպման ամենալավ տեղը Հայաստանն է, որտեղ կարող են ճանապարհներ, միջոցներ գտնեն օժանդակելու Հայաստանին: Ինձ թվում է, որ Հայաստանն առայժմ չունի փորձառու դիվանագետներ, և պտք ունի Սփյուռքի աջակցության: Ոչ մի խնդիր չկա, մենք նույն ժողովուրդն ենք, ոմանք Հայաստանում են ապրում, ոմանք Հայաստանից դուրս: Մենք պետք է իրար օգնենք, բայց սփյուռքահայը շատ լավ տեղյակ չէ, թե Հայաստանի դրությունն ինչ է, Արցախինը՝ ինչ է, գլխավոր խնդիրները որոնք են: Սա շատ լավ առիթ է իրար հետ, նաև Հայաստանի խնդիրներին ծանոթանալու:
Օրակարգում նշվում է, որ այնպիսի թեմաներ են, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը: Ի՞նչ կարծիք ունեք այս օրակարգի վերաբերյալ:
 
Ես կարծում եմ, որ օրինակ, հայրենադարձության մասին խոսելն ավելորդ է: Եթե Հայաստանն ի վիճակի է, թող Հայաստանից հեռացողներին պահի, որ չհեռանան: Սփյուռքի ո՞վ կգա, երբ Հայաստանում տնտեսական խնդիրներ կան, անվտանգության խնդիր կա: Ով պետք է գար, արդեն եկել է: Բացի դրանից, այսօր գալու, Հայաստանում բնակարան գնելու և այդտեղ ապրելու համար պետք է  շատ դրամ ունենաս: Ինձ նման սովորական մարդիկ ի վիճակի չեն ա անել: Այդուհանդերձ, պետք է բոլոր խնդիրների մասին խոսվի, քննարկվի, որպեսզի ավելի մանրամասնություններին ծանոթանան: Նույն խնդիրը Գերմանիայում, ԱՄՆ-ում ունի մի բնույթ, Հայաստանում՝ մի ուրիշ բնույթ: հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք ծանոթ չեն սփյուռքահայերին և գալ, Հայաստանում 1- շաբաթով մնալը շատ քիչ է, դա թույլ չի տալիս ծանոթանալ խնդիրների մանրամասներին:
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: