ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի հայոց թեմին պատկանող կալվածների անորոշ վիճակը

Թեհրանի հայոց Պատգամավորական ժողովի իրազեկ մի աղբյուր <<Հայազդ>> կայքին է տրամադրել Թեհրանի թեմին պատկանող հայկական ազգաապատկան կալվածների վերաբերյալ մի քանի տարի առաջ ԹՀԹ-ի Պատգամավորական ժողովին ներկայացված զեկույցը, որը հարմար նկատեցին առ ի տեղեկություն նույնությամբ ներկայացնել մեր համայնքի ուշադրության։

Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի դիվանի ժամանակի ատենապետի կողմից  Թեհրանի հայոց Պատգամավորական ժողովին ներկայացրած զեկույցի համաձայն՝ մի քանի տարի առաջ ԹՀԹ-ին պատկանող  կալվածների ընդհանուր վիճակն այսպես է եղել, որը նույնությամբ հանձնում ենք մեր համայնքի ուշադրության: Ի հարկե պետք է նշել 2022 թվականի դրությամբ  մեզ հայտնի չե թե նշված կալվածներից, ո՞րն է մնացել կամ վաճարռվել և վաճառքի հանված կալվածների հասույթը ո՞րտեղ և ի՞նչպես է է ծախսվել։
1-Վեց կանգուն շենք, մեկը դատարկ և մեկը վարձակալության տրված:
2-Բնակարան, 34, 29-ը տրված է վարձակալության:
3-Խանութ, 23, 22-ի փակագինը տրված է:
4-Գրասենյակային տարածք 3 , վարձով տրված:
5-Շենք, մեկ միավոր՝ «Զանդ» անունով ընկերություն:
Թեմին ենթակա շրջանների և Թեհրանի ներկայացված կալվածների ընդհանուր ցուցակի մեջ հավանական են թեթևակի վրիպումներ, սակայն բոլոր կալվածների փաստաթղթերը գտնվում են կալվածակտակային գրասենյակում և առկա են մանրամաս տվյալները:
Շրջանների հետ կապված մի քանի տարի առաջ ԹԽ-ի ներկայացված առաջարկներից՝ 
1-Շրջաններում վաճառել կամ նախագիծ առաջարկել Գորգան քաղաքում թեմապատկան հողատարծքների մեր մասնաբաժնի վաճառքի կապակցությամբ:
 2-Գորգան քաղաքում բնակելի շենքերը վաճառել:
 3-Սարի քաղաքի հողատարածքը վաճառել:
4-Բանդար Անզալիում գտնվող գերեզմանատան կից հողատարածքը վաճառել:
5-Արաք քաղաքում գտնվող երկու հողատարածքները վաճառել:
 6-Արաք քաղաքում բնակելի կալվածները վաճառել:
 7-Ղազվինում գտնվող բնակելի տարածքը վաճառել:
 8-Առաջարկել Անզալի քաղաքի պանտիոնի համար մի նախագիծ պատրաստել: Առաջարկությունների գլխի տակ բոլոր կալվածները նկատի առնված չեն:
Թեհրանում հետամուտ լինել հետևյալ հարցերով
Թեհրանի հետ կապված առաջարկներից՝ ժամանակին Թեհրանում հետամուտ լինել հետևյալ հարցերով
1-Սասուն՝ Նարմաք թաղամասի Վահիդիե թաղամասում իրականացվելիք բնակարանաշինության դադարած աշխատանք:
 2-Հետամուտ լինել «Զանդ» տպարանի կամ ընկերության երեք առաջարկներին՝ ա-Կտակարարների մասնավոր բաժնի մի մասը գնել, բ-Համատեղ որևէ նախագիծ ներկայացնել առանց նյութական ներդրում կատարելու, գ-Գրավ դնելու դեպքում բանակցություններ վարել:
3-Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջափակում մշակութային միությունների աշխատանքը տեղափոխել նախկին «Ռոստոմ» օրիօրդաց դպրոց, սա ընթացքի մեջ է:
4-Միրզայե Շիրազաի Այիդա Եադգարյանի անվան բնակարանները վաճառման հանձնել:
5-Բեյհաղի շրջանի բնակարանների վաճառման գործընթացը սկսել:
6-Հետևենք Դարուսում գտնվող հողատարածքի հարցի վերջնական հանգույցալուծմանը:
7-Իրանում Հայաստանի դեսպանատան շենքի տեղափոխման մեզ վերաբերող գործընթացը արագացնել և պարզել վերջնական զարգացումները:
8-Թեմապատկան որևէ կալվածի վերաբերյալ նախագծի ուսումնասիրությունները և եզրակացությունները պայմանավորում ենք վերը նշված ծրագրի հիմնավորմանը:
9-Ուսումնասիրել և եզրակացնել Հայաստանում թեմապատկան հողատարածքի վերաբերյալ առկա նախագծերը:
10-Հետևել Փարիզում Հայ Բարեգործական Ընդհանուր Միության մոտ Այիդա Եադգարյանի հիմնադրամի մինչ այժմ չստացած մեր տոկոսի վերադարձը:
Կալվածատերի վաճառման ընթացկարգը առանձին կերպով տրվելու է Թեմական Խորհրդին, որը պատրաստվել է հանձնաժողովի կողմից և մենք նամակով կը հանձնենք իրենց: Վաճառքից գոյանալիք գումարների 75-80 տոկոսը պետք է որպես անձենմխելի գումար պահ դրվեն դրամատնում, իսկ գումարի 20-25 տոկոսի տնորինումը վերապահված է ԹԽ-ին՝ իրականացնելու իր ծրագրերը:
Այն ժամանակվա խոսքերից՝ թեմիս կանոնագրության վերանայման և ներքին գործերի նախարարության հանձնված պարսկերեն տարբերակի և ՊԺ-ի ընտրությունների կանոնակարգի հարցը առաջնահերթ օրակարգերից է և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Թեհրանի հայոց Պատգամավորական ժողովի իրազեկ աղբյուր 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: