ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խորհրդարանակա՞ն, թե՞ Ալիևին ոգևորող ընդդիմություն

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ մասնավորապես հրադադարի խախտման մասին Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության հաճախակի տարածումն ու դրա վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի հերքումները թեև նորություն չեն, սակայն մտահոգության տեղիք են տալիս։ Ադրբեջանին բնորոշ հայտնի ձեռագիրը հուշում է, որ սահմանին տիրող իրավիճակի մասին կեղծ հաղորդագրությունների տարափին ենթադրաբար կարող են հաջորդել հրադադարի՝ իր իսկ կողմից հերթական կոպիտ խախտումները՝ վերածվելով լոկալ մարտական գործողությունների՝ դրանցից բխող հետևանքներով։

Խաղաղության համաձայնագրի շուրջ միջնորդ երկրների հովանու ներքո աշխատող  Ադրբեջանը, փաստորեն, այսպես է պատկերացնում այդ գործընթացի նախապատրաստությունը՝ սեղանի շուրջ պայմանավորվել (ինչպես ԼՂ խնդրի կարգավորման՝ մինչև 44-օրյա պատերազմի փուլում էր), տուն հասնելուն պես կեղծիք տարածել, ապա և կրակել՝  այսպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ  ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ունակ չէ ոչ միայն հարգել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, այլև միակողմանիորեն ու ամեն կերպ մտադիր է  վիժեցնել տարածաշրջանում խաղաղության հասնելու հեռանկարները։ 

Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ-ն քանիցս ամենաբարձր մակարդակով  վերահաստատել է խաղաղության օրակարգի առաջմղման իր պատրաստակամության մասին և թեև ոչ պաշտոնապես ՝գերատեսչական մակարդակով, սակայն իշխանության առանձին ներկայացուցիչների շուրթերով հայտարարել  մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին։  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան  Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով  ադրբեջանական ապատեղեկատվությանը, իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը»: Դեսպանը նաև շեշտել է, թե նման իրավիճակում միջազգային հանրության բոլոր դերակատարների թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը:

Ակներև է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններն անգամ չեն չեզոքացրել նոր՝ սողացող պատերազմի հավանականությունը, ինչպես որ ԼՂ խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող  բանակցությունները մեկ անգամ չէ, որ զուգորդվել են 1994 թ. զինադադարի համաձայնագրի խախտումներով, սահմանային լարվածություններով, սադրանքներով ու էսկալացիաներով։   

Նոր պատերազմի հավանականության մասին ահազանգը նոր չէ,  երկուսուկես ամիս  առաջ իր առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին ահազանգեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական վարքագծի մասին՝ վերջինս շեշտեց, որ Ադրբեջանն այսպիսով   «կաթիլ-կաթիլ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմքեր է կուտակում  ընդդեմ ՀՀ-ի և Արցախի»: 

Երկրի շուրջ մշտապես  առկա պայթյունավտանգ  իրավիճակի ֆոնին ուշագրավ է հատկապես խորհրդարանական ընդդիմության  պահվածքը, որը  իրական աշխատանքը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը  թողած՝ այս օրերին զբաղված է սահմանադրորեն չնախատեսված ինչ-որ տարերային մարմին՝  այլընտրանքային  խորհրդարան ձևավորելով և այդ մակարդակում երկրի «հարցերը լուծելով»։ Կարճ ասած՝ թիթեռ նկարելով։  Այն դեպքում, երբ իր իսկ կանխատեսմամբ՝ «երկրին սպառնացող նորանոր աղետները» պետք է ստիպեին հայրենափրկիչներին ամառային հանգստից կազդուրված իրենց մարմիններին  ընդառաջել դեպի «գործի տեղ», աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկն էլ  պետք է ազդարարվեր Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի մասին ահազանգելով,  ռազմական էսկալացիայի ռիսկերը չեզոքացնելու համար միջազգային հանրությանն ուղղված կոչ-ուղերձով։  Մինչդեռ ընդդիմության օրակարգը եղել է և կա իշխանության սևեռուն գաղափարը մեկ օր առաջ կյանքի կոչելը, որը, նկատենք,  զուգորդվում է վտանգավոր միտումով՝  գործող  իշխանության միջազգային վարկին  կանխամտածված հարված հասցնելով՝ ինքնիշխան երկրի  իշխանությունը որակելով որպես թույլ, անկարող, սուբյեկտայնությունից զուրկ ու անպաշտպան, բանակի վերազինման ուղղությամբ ոչինչ չարած,  կառավարության ղեկավարին  էլ՝ «նոր զիջումների ու կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ ստորագրելու պատրաստ»։ Անցած մի քանի ամիսների խորհրդարանական և փողոցային գործունեության փորձը ցույց է տվել, որ հայրենի օպոզիցիան սնվում է ՀՀ-ի շուրջ ստեղծված  անվտանգային սպառնալիքներով՝ փորձելով դրանք տրանսֆորմացնել երկրի ներսում՝ իշխանության դեմ ուղղված սպառնալիքների՝ առաջնորդվելով «որքան Ալիևն ու Թուրքիան շատ նեղեն Փաշինյանին, այնքան կլայնանա մեր վերադարձի ճանապարհը» սկզբունքով։  Հրանտբագրատյանական ոճի հետևորդները մնում է մի բան անեն՝  հայտարարեն, թե  եթե մենք Ալիևի տեղը լինեինք, հենց հիմա կհարձակվեինք Հայաստանի և Արցախի վրա։   

Հ.Գ. «Փաշինյանի պատվանդանը սասանելու», Փաշինյանին ՀՀ «անվտանգային թիվ մեկ սպառնալիք» որակող, նրան «քաղաքականապես ոչնչացնելու» մասին փափագող ԱԺ  ընդդիմության մաս կազմող ՀՀԿ-ի անդամ որոշ գործիչների (և ոչ միայն նրանց) արժե հիշեցնել Սերժ Սարգսյանի՝ «փորձության ժամի» ուղերձից մի կտոր. «Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»:

Հեղինե Մանուկյան

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: