ԱՄՆ-ը 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքների համար․ Պետդեպ
Նշվում է, որ ֆինանսավորումը տրվում է տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու համար:
«Հակամարտության
գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել
խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել
տեղահանված բնակիչների անվտանգ վերադարձին:
Հիմք ընդունելով 2021 թ.
նոյեմբերին տրամադրված 500 հազար դոլարը՝ ԱՄՆ-ի նոր ֆինանսավորումը
կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական
կարողությունները ՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման
համար: Այս ջանքերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց անվտանգության
ամրապնդման հարցում և թույլ են տալիս տեղահանվածներին իրենց տները
վերադառնալ ու անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,-ասվում է
հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները սովորական զենքերի ոչնչացման աշխարհի ամենամեծ ֆինանսական աջակիցն է, որը 1993 թվականից ի վեր ներդրել է ավելի քան 4,7 միլիարդ դոլար շուրջ 100 երկրներում՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը՝ քաղաքացիական բնակչության համար ականների ու չպայթած զինամթերքի ներկայացրած վտանգի չեզոքացման միջոցով միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդման համար:
Նմանատիպ Լուրեր
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։