ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հասարակական ախտեր, իրանահայ համայնքը նաև բախվում է հասարակական լուրջ խնդիրների

: Կարելի է խոսել ախտերի տարբեր ձևերից, սակայն կարևորներից կարելի է նշել հետևյալները՝ կաշառակերություն, թմրամոլություն, հանցագործություն, սեռական շեղումներ, արտագաղթ, թափառականություն, մարմնավաճառություն, ամուսնալուծություն և այլը: Երբեմն այս ախտերի բարձր մասշտաբը ազգային անվտանգության հարց է համարվում:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Իրան-Թեհրան

 

Հասարակության ախտերը միշտ ուշադրության կենտրոնում են գտնվում հասարակական ու քաղաքական գործիչների ու զարգացած խշխանությունների կողմից: Հասարակությունների զարգացման հետ զուգահեռ ավելանում է մարդկանց հասարակական պահանջները, հասարակական պահանջների ու հնարավորությունների միջև ընկած տարածությունը, հատկապես մեր երկրի նման հասարակություններում, պատճառ են դառնում, որ զարգանան ու իր ահռելի չափերին հասնեն հասարակական ախտերը: Կարելի է խոսել ախտերի տարբեր ձևերից, սակայն կարևորներից կարելի է նշել հետևյալները՝  կաշառակերություն, թմրամոլություն, հանցագործություն, սեռական շեղումներ, արտագաղթ, թափառականություն, մարմնավաճառություն, ամուսնալուծություն և այլը: Երբեմն այս ախտերի բարձր մասշտաբը ազգային անվտանգության հարց է համարվում: Զարգացած երկրներում երկրի գործադիր մարմինը՝ պետությունը և հատկապես վարչապետը, պարբերաբար հասարակական ախտերի մասին զեկույցով հանդես է գալիս խորհրդարանում և հանրության առջև և դրանք լայն հանրային քննարկման առարկա են դառնում: 

Թմրամոլություն կամ դեղորայքային կախվածություն

Թմրամոլությունը մի տեսակ հակում է օգտվելու որևէ նյութ մշտական կամ պարբերական ձևով, հաճույք ստանալու կամ անհանգստությունը վերացնելու նպատակով: Այդ նյութերի օգտագործման դադարումը առաջացնելու է հոգեկան անհանգստություններ և շեղումներ կամ մարմնական խանգարումներ: Թմրամոլության պատճառները բազմաթիվ և բազմաբնույթ են, որոնք ավելի շուտ ունեն հասարակական, ընտանեկան ու անձնական բնույթ: Թմրամոլությունը պատճառ է դառնում, որ հասրակության կարևոր մարդակային ուժ անգործունեության է մատնվում ու մեծ վնասներ է պատճառում այդ հասարակության մարդկանց բարեկեցության մակարդակի վրա:  

Սեռական շեղումները

Սեռական բնական հակումները նորմալ պայմաններում կարող են հասարակության ու մարդկանց նորմալ զարգացման ու դաստիարակության խթան հանդիսանալ: Միևնույն ժամանակ սեռական ոչ նորմալ հակումները և դրա նկատմամբ սխալ հասկացողությունները և գիտակցության ցածր մակարդակը կարող է չարիքների աղբյուր հանդիսանա: Պետք է կարևորել սեռական գիտակցության հարցը և ճիշտ դաստիարակությունը որևէ հասրակությունում, նաև ստեղծել այնպիսի հարմար միջավայր, որ նման հակումները նորմալ ձևով արտացոլվեն ու բավարարություն ստանալ: Այստեղ մեծ դեր են կարող ունենալ հասարակարգի մրթության ու դաստիարակության համակարգի դրվածքները: Երսեռ դպրոցների ստեղծումը, միությունների ու մարզամշակությաին աշխատանքները կարող են նորմալ մթնոլորտ ստեղծել սեռական հակումների ճիշտ ըմբռնմանն ու բավարարման համար: Բարեբախտաբար հայությունը սփյուռքում այս հարցը լավ է հասկացել ու իր ջանքներն է գործադրել կանխելու այս հարցը ախտ դառնալուց: Հայաստանում էլ նորմալ մթնոլորտը գոյություն ունի, սակայն այստեղ խանգարում են քաղաքական, տնտեսական մակարդակի և ժողովրդի չքավորության և նման հարցերը: Այս ախտը ուղղակի կապված է սեռական շեղումների պատճառով առաջացած  սեռական  հիվանդությունների առաջացման ու տարածման հետ, հատկապես ՁԻԱՀ՝ (AIDS) հիվանդության հետ, որը մահացու է համարվում:

 

Գողություն

Սրա առաջացման համար շատ գործոններ են դերակատար, օրինակ չքավորություն, անգործունեություն, դասակարգային ահռելի տարբերություն մարդկանց միջև, թմրամոլություն, դաստիարակչական սխալ մեթոդներ և այլը: Ընդհանրապես նրանց գիտակցության մակարդակը ցածր է լինում և արժեհամակարգը տարբեր, այստեղ է, որ պետք է պայքարել անգրագիտության դեմ ու այնպես անլե ու անգրագիտությունը վերանա ու նյութակն վատ պայմանների պատճառով չտուժվի երեխանների նորմալ կրթությունը և դաստիրակությունը: Ընտանիքի դերը նաև չի լինի անտեսել, դրա համար համակարգը պետք է այնպես լինի որ հասարակությունում նորմալ ընտանիքներ ստեղծվեն և նորմալ զավակներ ունենալ:

Ինքնասպանություն

Որոշները այն կարծիքին են, որ ինքնասպանությունը անհատական գործ է և անհատական բնույթ ունի, սակայն երբ ընդունում ենք, որ անհատը դաստիարակվում է հասարակության տարբեր գործոնների ազդեցության ներքո, պետք է համարենք, որ սա հասարակական մի ախտ է: Այս երևույթը կապված է հասարակական մյուս ախտերի հետ, օրինակ գողության, թմրամոլության  ու աղքատության: Տարբեր հիվանդների հատկապես դեպրեսիայով տառապող հիվանդների մոտ էլ հաճախ կարելի է նկատել: Ընդհանրապես հոգեկան հիվանդների մոտ այս երևույթը տարածված է: Զարգացած երկրներում այս կապակցությամբ հստակ վիճակագրական տվյալներ գոյություն ունի: Երիտասարդության ու պատանիների մեջ նման հակումների չառաջանալու կապակցությամբ լուրջ դաստիարակչական աշխատանքներ պետք է տարվի, բացահայտվի ռիսկով երեխաներին ու աշխատել ուժեղացնել ու զարգացնել ապրելու հույսերը հասարակության այդ խավի մեջ:

Արտագաղթ

Այս երևույթը մեզ հայերիս համար ավելի շոշափելի է, որովհետև հայերը արտագաղթում են Հայաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից դեպի ԱՄՆ և Եվրոպական երկրներ: Այս երևույթը մեր ազգի անվտանգության ու գոյատևման առումով կարևորություն ունեցող երևույթ է: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ դեռ շարունակվում է արտագաղթը և դժբախտաբար բոլոր իբրև թէ ձեռնարկած միջոցառումները որևէ արդյունք չեն տվել: Արտագաղթի պատճառները շատ են ուսումնասիրվել սոցիոլոգների կողմից, մեր ազգի համար արտագաղթելու հիմնական պատճառներից երկուսն եղել են տնտեսական ու անարդարության ֆակտորը և Հայաստանում և սփյուռքյան Մերձավոր Արևելքի երկրներում, ներկայումս այդ երկրներից արտագաղթելու հիմնական պատճառներից է համարվում նաև ներքին ռազմական բախումներն :

Հայաստանի բնակչության քիչ լինելու գործոնը պետք է մեծ ուշադրության առժանանա երկրի ղեկավարների համար, որտեղ կարևոր ծրագրեր պետք էմշակվի արտագաղթի դեմը առնելու ուղղությամբ, սակայն դժբախտաբար մինչ այժմ ցուցաբերած դիրքորոշումներն ու գործողությունները ցույց են տվել, որ մեր իշխանավորները կամ լավ չեն հասկացել այս երևույթի կարևորությունը կամ էլ այնքան էլ շահագռգռված չեն դրա լուծման համար լուրջ քայլեր վերցնել, մի գուցե էլ արտագաղթի դեմ պայքարելը հակասում է նրանց տնտեսական շահերի հետ ու նրանց համար ավելի շուտ անհատական կամ խմբային տնտեսական շահերն են կարևոր:

Հասարակական այս ախտը պետք է համարվի երկրի անվտանգության կարևոր հարցերից մեկը և ժողովուրդը և երկրով հետաքրքրվողները ստիպված են դրա դեմ գործնական քայլեր վերցնելու ուղղությամբ մտածել:

Բնակարանազրկություն

Գիտական շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ բնակարանազուրկերը ունեն հատուկ խնդիրներ: Նման մարդիկ կարող են թափառաշրջիկ լինեն փողոցներում ու տարբեր վայրերում: Ապրելու վայր չունենալու հետ զուգահեռ զբաղվեն գողությամբ, թմրամոլությամբ և այլ հասարակական ախտերով: Նրանք կարող են հայտնաբերվեն բանդերում կամ դաստիարակելու որոշ կենտրոններում: Նման մարդկանց շարքերում կարող են լինել մի շարք հոգեկան հիվանդներ, որոնք երկար ժամանակ է, որ իրենց ընտանիքներից հեռացել են կամ ժամանակավորապես տնից դուրս են եկել ու չեն վերադառնում: Թմրամոլները նաև այս դասի մյուս մասն է, որոնք գտնվում են թմրամոլության խորը փուլում: Տնտեսական վատ մակարդակի պատճառով նաև հնարավոր է մի խումբ մարդիկ գտնվեն անպաշտպան վիճակում ու ստիպված լինեն ժամանակավորապես հայտնվեն փողոցում, կամ տան վարձ մուծելու անկարող լինելու պատճառով հայտնվեն փողոցում: Յուրաքանչյուր զարգացած պետության պարտականությունների մեջ է մտնում, որ բնակարանազուրկերի համար որոշ հնարավորություններ ստեղծել, հատկապես այն խմբի, որ դեռ առողջ են և ուղղակի վատ տնտեսական գործոնի հետևանքով են հայտնվել փողոցում, այստեղ կարող ենք տեսնել մի խումբ երեխաների ու աղջիկների ու կանանց, որոնք բնակարազրկության հետևանքով զբաղվում մարմնավաճառությամբ կամ ունենում են սեռական շեղումներ: 

Աղքատություն

Աղքատությունը հասարակական բոլոր ախտերի հիմնական պատճառը կարելի է համարել: Բացասական ու դժբախտ շատ երևույթներ ուղղակի կամ անուղղակի կապված են մարդու աղքատության հետ, օրինակ մարդու առողջությունը, հոգեկան կարգավիճակը, կրթությունը, սխալ քայլերի վերցնելը և այլը:

Հիմնականում տարբերում են երկու տեսակ աղքատություն՝ 1-Բացարձակ աղքատություն կամ կենսական աղքատություն, որտեղ նման աղքատների պահանջները կենսական են, օրինակ սնունդ, հագուստ, բնակարան, որոնք անհարժեշտ են մի առողջ կյանքի համար: Բացարձակ աղքատության ժամանակ մարդու գոյությունը հարցականի տակ է ու վտանգված: 2-Հարաբերական աղքատություն, որտեղ աղքատ ընտանիքների եկամուտը միջին եկամուտից ցածր է ու չի բավարարում առօրյա պահանջները բավարարելուց:

Չնայած աղքատությունը կարող է հիմք հանդիսանալ հասարակական բացասական շատ երևույթների համար, սակայն չի կարելի եզրակացնել, որ բոլոր աղքատ մարդիկ վատ մարդիկ են: Ժողովրդի աղքատությունը իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով է առաջանում և ոչ թէ սովորական ժողովրդի անճաշակ կամ անունակ լինելու հետևանքով: Յուրաքանչյուր երկրում իշխանավորները պետք է ապահովեն մարդուն վայել գոնե առնվազն պահանջները՝ անվճար կրթություն, անվճար առողջաբժշկական սպասարկումներ, մոր և մանկան անվճար սպասարկումներ, աշխատանքի ապահովում, բնակարանների ապահովում և այլ պահանջներ: 

Գործազրկություն

Անգործության կամ աշխատանք և եկամուտ չունենալը կարող է հասարակական բացասական շատ երևույթների պատճառ դառնա: Անգործությունը և աշխատանք չունենալը բերում է աղքատության, որը իր հերթին հանգեցնում է շատ երևույթների, որ շարադրեցինք աղքատության գլխի տակ: Երկրների ղեկավարության կարևոր պարտականություններից է, որ իրենց բնակչությանը ապահովեն աշխատանքով, այդ իսկ պատճառով պետք է կիրառեն արդար տնտեսական համակարգ, որտեղ դասակարգային տարբերությունը ահռելի չափերի չի հասնի և հնարավորինս ժողովրդի միջև կապահովի սոցիալական ու տնտեսական արդարությունը:

Հայաստանում մենք ականատեսն ենք անգործության հետևանքներին, մարդիկ թողնելով իրենց կին և երեխաներին մեկնում են ուրիշ երկրներ աշխատանք փնտռելու նպատակով և այս երևույթը բարձր տոկոսով քայքայում է հայ ընտանիքի հիքերը, ամուսիների ահռելի մասը մոռանում են իրենց կանանց ու երեխաներին ու ուրիշ ափերում իրենց ավելի ապահով զգալով ընտանիքների քայքայման պատճառ են դառնում: Կարծես թէ սա երկրի անվտանգության հարցերից մեկը պետք է համարել, որովհետև երբեք ոչ մի իշխանություն անկախացումից հետո որևէ վիճակագրություն չի ներկայացրել թէ նախքան անկախությունը ինչ քանակով ծնողազուրկ երեխաներ կային Հայաստանում և անկախացումից հետո ինչքան:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: