Իրանում տարբեր կրոնական փոքրամասնություններ խաղաղ և երջանիկ ապրում են կողք կողքի
parstoday.com- Մշակույթի և իսլամական առաջնորդության փոխնախարար Յասեր Ահմադվանդը, ով մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին, Ռուսաստանի միջկրոնական խորհրդի քարտուղար և Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի միջկրոնական համագործակցության քարտուղար քահանա Դմիտրի Սաֆանովի հետ հանդիպել և երկուստեք քննարկել են երկու երկրների միջև մշակութային և կրոնական համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։
Իրանի Գրքի և գրականության տան հասարակայնության հետ կապերի հաղորդագրության համաձայն՝ Ահմեդվանդը քահանա Դիմիտրի Սաֆանովի հետ հանդիպմանն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը ունեն բազմաթիվ ընդհանրություններ, կարողություններ և շահեր, որոնք կարելի է օգտագործել համագործակցության զարգացման համար»։
Ռուսաստանի միջկրոնական խորհրդի քարտուղարն այս հանդիպմանն անդրադարձել է նաև 2010 թվականին Իրան կատարած իր առաջին այցին և պատժամիջոցների ծանր պայմաններին և ասել է. «Ես ոչ մի կերպ չէի հավատում, որ Իրանի ժողովուրդը կարողացավ չեզոքացնել և դիմակայել թշնամիների նման դավադրություններին Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, և այդ փորձառությունները օգտակար և կարևոր են ռուս հասարակության համար»։