ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նա հայ լեզուն և կուլտուրան ո՜չ միայն գրքերի մեջ էր սիրում և գնահատում ոմանց նման, այլև կենցաղումՄանուկ Աբեղյան,

Հասարակական գործիչ, հայագետ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բանասեր Մանուկ Աբեղյանը (1865թ. մարտի 17 - 1944թ. սեպտեմբերի 25) հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է:

Նա 1876-1885թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-1898թթ.՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898թ. Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885-1919թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում:


Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից է, 1925-1930թթ. ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը: 1886թ. Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889թ. հրատարակել այն «Դավիթ և Մհեր» վերնագրով:

 

Հետագայում ստեղծել է «Սասնա ծռեր»-ի դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966թ.):

 

«Ժողովրդական խաղեր» (1904թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը: 

 

«Հայոց հին գրականության պատմություն» (1944-1946թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:

 

1910-ական թվականներից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933թ.):

 

Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը:

 

Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին: Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց Երևանում:



Ստեփան Զորյանի հուշերը Մանուկ Աբեղյանի մասին
Իմ հուշերը մեր երախտավոր գիտնականի մասին ես պիտի սկսեմ մանկական մի գլխարկից:
Մինչև 19-20 թթ. Թիֆլիսում ամեն ազգի երեխաներ, երբ նավաստու գլխարկներ էին գնում` դրանց ճակատի մակագրությունները սովորաբար լինում էին միայն ռուսերեն. «Герой», «Шалун», «Матрос» և այլն: Երբեք չէի տեսած, որ մի հայ երեխա իր այդպիսի գլխարկի վրա ունենար հայերեն մակագրություն: Բայց ահա 14-15 թթ. իմ ամենօրյա ճանապարհին – Սոլոլակից մինչև Վորոնցովի արձանը – երբեմն հանդիպում էի հիսունի մոտ միջահասակ, ոսկրոտ ու պնդակազմ մի ակնոցավոր մարդու, որ մի փոքրիկ տղայի ձեռքը բռնած` քայլում էր դանդաղ և երբեմն մեկ-երկու խոսք ասում նրան:
Արտակարգ ոչինչ չուներ այդ մարդը, սակայն նա, ճշմարիտ ասած իմ ուշադրությունը գրավում էր շնորհիվ այն գլխարկի, որ կրում էր նրա հետևի երեխան. նավաստու մի գլխարկ, որի ճակատին կար հայերեն մակագրություն:
Դա ինձ ոչ միայն հետաքրքրում էր, այլև զարմացնում: Զարմացնում կրկնակի. – Ո՞վ է այս մարդը, որ բացառություն է կազմում ամբողջ քաղաքում` երեխայի գլխարկի վրա գրել է տվել հայերեն, այն էլ մեր ազգային էպոսի նշանավոր հերոսի անունը – «Մհեր»:
Եվ երկար ժամանակ դա հանելուկ էր ինձ համար:
Սակայն մի օր, երբ մի ընկերոջ հետ անցնում էի քաղաքային Ալեքսանդրյան այգով, այդ ակնոցավոր հայը հանդիպեց նորից իր հայ տղայի հետ` «Մհերը» ճակատին:
Ես ընկերոջս ուշադրությունը հրավիրեցի ինձ անծանոթ քաղաքացու վրա և հարցրի.
— Ո՞վ է այս մարդը: Ճանաչո՞ւմ ես:
Ընկերս զարմացած նայեց ինձ:
— Ինչպե՛ս: Դու չես ճանաչում մի՞թե: Մանուկ Աբեղյանն է:
Այդ անունն ինձ համար պարզեց թե՜ հայերեն մակագրությունը, թե՜ Մհեր անունը, և թե շա՛տ բան… որովհետև ծանոթ էի Աբեղյանի գիտական ուսումնասիրություններին, գրի առած էպոսի վարիանտին. Նա ուներ այդ ժամանակ (ճիշտ է, ոչ մեծ շրջանում) լուրջ գիտնականի և լուրջ հայագետի համաբավ: — Ուրեմն նա հայ լեզուն և կուլտուրան ո՜չ միայն գրքերի մեջ էր սիրում և գնահատում ոմանց նման, այլև կենցաղում:
Մինչ այդ ես այնպես գիտեի, որ նա դասախոս է Էջմիածնի ճեմարանում, բայց պարզվեց, որ մի տարի է ինչ տեղափոխվել է Թիֆլիս և հիմա դասեր ունի Ներսիսյան դպրոցում: Ոչ միայն ես, այլև շատ-շատերը չգիտեին այս պարագան: Սակայն շուտով Աբեղյանը Թիֆլիսում դարձավ պոպուլյար մարդ: Երբ Վալերի Բրյուսովը 16թ., Թիֆլիս գալով, կարդաց իր նշանավոր դասախոսությունը հայ պոեզիայի մասին, դրվատելով առանձնապես մեր էպոսն ու միջնադարյան մեր բանաստեղծությունը – Թիֆլիսի հայ բուրժուական ինտելիգենցիան հիացած էր, խանդավառված: Նրա համար նորություն, հայտնագործություն էր այդ ամենը.
— Ինչպե՞ս է, որ մերոնք այս մասին չեն գրում…
— Ես չէի կարող երևակայել, որ Ֆրիկ անունով հայ բանաստեղծ կա, — զարմանում էին նրանք:
— Իսկ էպոսը` դա ինչ սքանչելիք է: Ինչո՞ւ չեն հրատարակում:
Բարեբախտաբար եղան ձայներ, որ կշտամբում էին ժողովրդից և նրա հոգևոր կուլտուրայից կտրված այդ ինտելիգենցիային, որ ծանոթ չէր Աբեղյանի, Կոստանյանի ուսումնասիրություններին:
— Այսքան տարի Աբեղյանը գրում է և խոսում է մեր էպոսի և միջնադարյան բանաստեղծության մասին, և սրանք չե՜ն հետաքրքրվել… Տանու տերտերին «օրհնյալ ի տեր» չկա…
Իսկ ոմանք ասում էին.
— Աբեղյանն ասում էր` չէինք հավատում, որ միջնադարյան հայ բանաստեղծները բացառիկ թափի ու թռիչքի տեր են եղել…
— Այո, երբ Աբեղյանն ասում էր, թե Կոնստանտին Երզնկացին 13-14 դարերում աշխարհիկ շատ նոր մոտիվներ է երգել եվրոպական պոետներից առաջ` կարծում էինք ազգասիրություն է անում: Ահա՜…
Եվ Բրյուսովի դասախոսությունից հետո սկսվեց մի բուռն հետաքրքրություն դեպի մեր միջնադարյան պոեզիան. մարդիկ որոնում էին Աբեղյանի և Կ. Կոնստանյանի գրքերը, որ կարդան էպոսը, միջնադարյան տաղերգուներին. Կարդան և ստուգեն… Այդ ժամանակներն էր, կարծեմ, որ տպվեց Աբեղյանի ուսումնասիրությունը Գրիգոր Նարեկացու մասին «Ազգագրական հանդեսում»: Այդ հանդեսը ձեռքից ձեռք էր անցնում… Մի խոսքով, եթե մինչև Բրյուսովի դասախոսությունը, Աբեղյանին գիտեր մեր ինտելիգենցիայի մի սահմանափակ թիվ, այդ օրվանից նա դարձավ ուշադրության առարկա: Մեր գիտական աշխարհում նա իհարկե հեղինակություն էր. բայց այժմ հասարակությունը ևս ճանաչեց նրան որպես այդպիսին:
Տեսանյութ`




 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: