Ի ուրախություն իրանահայության լուծվեց ՀՄՄ Րաֆֆի Համալիրի տարածքի հարցը

ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի փակման հարցը իր բնույթով դարձել էր ոչ միայն թաղային, համայնքային կամ իրանահայությանը բնորոշ խնդիր, այլև համայն հայությանը մտահոգող հարց: Եվ շատերը տեղեկանալով համալիրի փակման մասին, իրենց ցավն ու ափսոսանքն էին հայտնում այդ կապակցությամբ:
Երկար տարիներ է, որ իրանահայությունը մտահոգված էր Հայ Մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի փակման հարցի կապակցությամբ: Համայնքը և հատկապես համալիրի պատասխանատուները տարբեր միջոցների ու պաշտոնյաների դիմեցին հարցը լուծելու համար, սակայն ոչ մի արդյունք չստանալուց հետո դիմեցին իրանահայ հասարակական- մշակութային գործիչ, գործարար ու բարեգործ՝ ճարտարագետ Հենրիկ Տեր Ղուկասյանին: Նա հենց սկզբից իր ճիշտ մոտեցումներով ու քաղաքականությամբ կարողացավ համալիրի քանդման ու դատարկման հարցը, որի վերաբերյալ դատարանը վերջնական վճիռ էր կայացրել մոտ 8 տարի առաջ, հետաձգել: Այնուհետև քայլեր վերցրեց համալիրի գնման ուղղությամբ: Այդ ընթացքում եղան տարբեր մոտեցումներ՝ ազգային անհատ գործիչների, ազգային իշխանության ու տարբեր շրջանների Թեմական Խորհուրդների կողմից, որոնց մեծամասնությունը ուղղակի հայտնում էր, որ իրենք չեն ցանկանում կամ ի զորու չեն որևէ քայլ վերցնել այդ ուղղությամբ: Նույն մարդիկ կամ մարմինները հաճախ ճարտարագետ Հենրիկ Տեր Ղուկասյանի՝ դրական ու միակ իրատեսական ելքը հարցականի տակ տանելով, կասկածանքով էին նայում նրա ազգային ու մարդկային մղումներին: Նման մարդկանց կամ ազգային իշխանության մոտեցումները, բացի նրանից որ չէին կարող օգտավետ լինել հարցի լուծմանը, իրենց բացասական ազդեցությունն էին թողնում համայնքի անդամների և պատասխանատուների շրջանում՝ ստեղծելով հուսահատ մթնոլորտ համայնքում:
ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի փակման հարցը իր բնույթով դարձել էր ոչ միայն թաղային, համայնքային կամ իրանահայությանը բնորոշ խնդիր, այլև համայն հայությանը մտահոգող հարց: Եվ շատերը տեղեկանալով համալիրի փակման մասին, իրենց ցավն ու ափսոսանքն էին հայտնում այդ կապակցությամբ:
Ի վերջո, ի ուրախություն ամբողջ հայության՝ հատկապես իրանահայության, քանի օր առաջ տեղեկացանք, որ հարցը մոտեցել է իր վերջնական ավարտին և ապագա մոտ օրերի ընթացքում կգնվի համալիրը մեր սիրելի ճարտարագետ Հենրիկ Տեր Ղուկասյանի կողմից, ու կփարատվեն բոլոր այն մտահոգություններն ու հոգսերը, որ ունեցել ենք այս վերջին մի քանի տարիների ընթացքում: Իրանահայ հանրաճանաչ բարերարի ձեռնարկած քայլը իրապես կարող է նպաստել մեր համայնքի բագվաճմանն ու զարգացմանը:
ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրի Վարչություն
28/07/2022 թ.
Նմանատիպ Լուրեր





