ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Չնայած օրեցօր նոսրացող համայնքին համախմբվածությունն օգնում է իրանահայերին պահպանել հայկականությունը

Նարմաքի հայերը հայկականացրել են նաեւ թաղամասի անվանումը` վերանվանելով «Սասուն», այսպես է նաեւ մյուս հայաշատ թաղամասերի դեպքում՝ Զեյթուն, Սարդարապատ, Սասուն եւ այլն։

Մետաքսե Պետրոսյան

«Նարմաք» թաղամասն այսօր էլ Թեհրանի հայաշատ զանգվածներից է։ Փողոցներով քայլելիս հաճախ ականջալուր կլինես պարսկերենի ազդեցությամբ ծոր տալով՝ «Բարեւ՜, ինչպես ե՜ք, լավ ե՜ք» հայերենով ողջունելուն, կամ խանութներում սակարկելով աշխուժորեն «խարիդ» (առեւտուր) անող հայ կանանց ու խանութպանների պարսկահայերեն զրույցին: Այդ բոլորն անսովոր շփոթության մեջ կարող է գցել օտարին` տպավորություն ստեղծելով, թե բացառապես հայկական միջավայրում ես։ Միայն մոտակա մինարեթից աղոթքի կանչի բարձրագոչ ու երկարաշունչ հրավերքն է ցրում շփոթմունքդ։

Նարմաքի հայերը հայկականացրել են նաեւ թաղամասի անվանումը` վերանվանելով «Սասուն», այսպես է նաեւ մյուս հայաշատ թաղամասերի դեպքում՝ Զեյթուն, Գառնի եւ այլն։ Եվ չնայած օրեցօր նոսրացող հայկական համայնքին, այնուամենայնիվ, մնացյալները շարունակում են աշխույժ պահել համայնքի կյանքն ու հայկականությունը։  Այստեղ նրանք ունեն իրենց դպրոցը, բժշկական կլինիկան, Հայ մարզամշակութային (ՀՄՄ) «Րաֆֆի» միությունը, որը նրանց համար միջավայր է ազգային ինքնությունը պահպանելու, միմյանց հետ շփվելու, ազգային տոներ ու ամենատարբեր միջոցառումներ նշելու համար։

 

 

«Մեր ակումբը բաց է բոլորի համար, անկախ որեւէ գաղափարական ուղղվածությունից։ Երեխաներն այստեղ անցկացնում են իրենց առօրյան, մարզվում են, մշակութային միջոցառումների մասնակցում, գործնական մասնակցություն ունենում բոլոր կարեւոր տոների ու հանդիսությունների անցկացմանը»,- ասում է միության փոխտնօրեն Ռուբիկ Սարդարյանը։

 

 

Միությունն ունի բոլոր պայմանները հայ պատանիների ու երիտասարդների օրը բազմազբաղ ու արդյունավետ դարձնելու համար։ Առողջ սերունդ դաստիարակելու համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները․ գործում են ֆուտբոլի, բասկետբոլի, մարմնամարզության, կինգ-բոկսինգի, աերոբիկայի, լեռնագնացության խմբերը, բիլիարդի, շախմատի սրահները։ Ֆուտբոլի, բասկետբոլի թիմերը լուրջ հաջողություններ են գրանցում։ Վերջինս այս տարի հաղթելով միջքաղաքային մրցաշարերում անցել է երկրի առաջին խումբ։ Ակտիվորեն մասնակցում են համահայկական խաղերին։

Ռ․ Սարդարյանը նշում է, որ բիլիարդի սրահ հայկական միություններից միայն իրենք ունեն։

Այն հաջողվել է ակումբի շուրջ համախմբված մարդկանց ներդրումների ու ջանքերի, ինչպես նաեւ պետական աջակցության շնորհիվ։ «ԻԻՀ խորհրդարանը տարեկան 16-17 հազար դոլար է հատկացնում հայ համայնքին, ներհամայնքային կյանքի կազմակերպման համար, որից իր բաժնեմասն ունի նաեւ մեր միությունը»,- պարզաբանում է փոխտնօրենը։

Մարզական խմբերից բացի, միությունում գործում են նաեւ պարի, ասեղնագործության խմբեր, որտեղ աղջիկները  կարող են սովորել ձեռագործություն, ազգային երգ ու պար։ Ի դեպ, միությունում նշվող տոների ու միջոցառումների համար անհրաժեշտ ծիսական, ազգային եւ այլ պարագաները, հիմնականում, պատրաստում են ակումբի կանայք։

Միության միջանցքների պատերը զարդարում են նրանց մարզական թիմերի տարած հաղթանակների լուսանկարները։

Տարեցներն էլ ունեն իրենց զբաղվածության տարածքը՝ շախմատի բացօթյա սրահը նրանց տրամադրության տակ է, որից հետո սիրում են թեյ խմել ակումբի փոքրիկ թեյասրահում։

Մասնագիտությամբ բժիկ-թերապեւտ եւ հոգեբան Ռուբեն Սարդարյանի «Գրիգորիս» կլինիկան «Րաֆֆի» միությունից շատ հեռու չէ: Նա Երեւանի պետական բժշկական եւ Հնդկաստանի «Փումա» համալսարանների շրջանավարտ է։ «Կլինիկան գործում է շուրջ երեսուն տարի, որից տասնութը իմ ղեկավարությամբ»,- պատմում է Ռ․ Սարդարյանը։

Ժամանակի ընթացքում նրա ծառայություններն ընդլայնվել են. ունի թերապեւտիկ, ստոմատոլոգիական, մաշկի խնամքի բաժիններ։ Սրանից բացի, Ռ․ Սարդարյանը նախաձեռնել է մեկ այլ կարեւոր՝ խնամքի կարիք ունեցող հայ ծերերի խնամակալության կազմակերպման գործը։ «Շուրջ չորս հարյուր հայաստանցի կին է ընդգրկված այս աշխատանքում։ Արդեն քանի տարի է, ինչ նրանք աշխատում են մեր կլինիկայի հետ։ Ե՛վ իրենք աշխատանք ունեն, եւ՛ մեր ծերերի խնամքն է հուսալի ձեռքերում։ Տարեցների համար կարեւոր է, որ իրենց խնամողի հետ ունենան ընդհանուր շփման եզրեր, իսկ հայաստանցի կանայք ուշադիր են, հոգատար»,- պատմում է Ռ․ Սարդարյանը։

Կլինիկայում հանդիպեցինք խնամակալներից մեկին՝ Արմինե Նուրբեկյանին, որը նույնպես հայաստանցի է։ Արմինեն կրթությամբ նախադպրոցական դաստիարակության մանկավարժ է։ 2005 թ.-ից աշխատել է տարբեր երկրներում՝ Ռումինիա, Բուլղարիա, Հնդկաստան, որպես երեխաների դաստիարակ կամ ծերերի խնամակալ։ Երեք տարի է, ինչ աշխատում է Թեհրանում: Նա մարդկանց օգնելն իր առաքելությունն է համարում եւ այդ տեսանկյունից էլ մեկնաբանում է: «Սոցիալական խնդիրների բերումով անելանելի իրավիճակներում հայտնված անօգնական ու միայնակ մնացած մարդիկ հաճախ չարանում են շրջապատի, աշխարհի դեմ, իսկ մի փոքր մարդկային ուշադրությունն ու աջակցությունը նրանց կյանք է վերադարձնում»,- ասում է նա։

Ռուբիկ Սարդարյանը՝ մարդուն ընդառաջ գնալու, ամեն կերպ աջակցելու, բժշկի եւ հոգեբանի մասնագիտական ու մարդկային որակներն ի սպաս է դնում համայնքին ու ամենատարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելուն։ Սիմոն Մարդիրոսյանի դեպքը դրանցից մեկն է։ Նրան հանդիպեցիք «Րաֆֆի» միությունում, որտեղ զբաղված էր բարեկարգման աշխատանքներով։ Սիմոնը պատմում է, որ յոթանասունականներին ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան, երեսուն տարի ապրել ու աշխատել է Վանաձոր քաղաքում։ Անկախության շրջանում աշխատանք չունենալու հետեւանքով հայտնվել է ծանր սոցիալական վիճակում։

«Տանս առաջ մի փոքր սեղանիկ էի դրել, ընտանիքիս օրվա հացը վաստակելու համար, սակայն հարկային մարմիններն այնքան էին նեղացնում, անտեղի գումար ու հարկ պահանջում, որ ոչինիչ չէր մնում ապրուստի համար։ Ստիպված, 1993 թ․կրկին հավաքեցի ընտանիքս ու վերադարձա Թեհրան, չնայած որ Հայաստանը շատ էի սիրում»,- պատմում է Սիմոնը։ Դժվարություններն արդեն հետեւում են մնացել, ընտանիքը վերագտել է իրեն։

Ռ․ Սարդարյանը կարողանում է մարդկանց համախմբել ամենատարբեր նախաձեռնությունների ու ՀՄՄ «Րաֆֆի» միության շուրջ։  Զրուցելիս անգամ շարժման մեջ է, անընդհատ մի նոր բանից է խոսում, ներկայացնում, զրուցակցին էլ ակամա դարձնելով իր մտքերի ու ծրագրերի մասնակիցը։ Նա կարեւորում է մարդու անհատական, կամային սկզբունքներն ու դրանց դրսեւորումը։

Ֆուտբոլում ունեցած հաջողությունները համարում է իրենց թիմի քսանութամյա մարզիչ Անդրանիկի՝ ֆուտբոլին ու թիմին անմնացորդ նվիրվածության արդյունք։ «էնքան  է նվիրված, որ մոռացել է ամուսնանալ»,- կատակում է Ռ․ Սարդարյանը։

Քառասնամյա գործունեության ընթացքում նա հավասարապես եւ՛ բժիշկ է, եւ՛ սկաուտապետ, եւ՛ հոգեբան, եւ՛ ուսուցիչ, եւ՛ հասարակական գործիչ։ Համախոհ ընկերների հետ հիմնադրել են «Ապագա» շաբաթաթերթը (1999թ․) եւ «Լույս» հասարակական մշակութային երկլեզու (հայերեն-պարսկերեն) երկշաբաթաթերթը (2010 թ.), ստանձնել է պարբերականների հասարակական բաժնի պատասխանատուի գործը։

Նա «Լույսի» տնօրենն էր ու հոդվածագիրը, քանիցս ընտրվել է Իրանի Հայ Բժշկական Միության վարչության անդամ, Թեհրանի Հայոց Թեմի «Սասուն» թաղամասի պատգամավորն ու Պատգամավորական ժողովի անդամ է։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: