ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՔՊ-ում չեն բացառում, որ նորից անդրադառնան ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցին

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ չի հստակեցնում՝ խորհրդարան կվերադառնա՞ն, թե՞ ոչ։ Radar Armenia-ն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ եթե ընդդիմությունը շարունակի չմասնակցել խորհրդարանի աշխատանքներին, իշխանությունը կսկսի՞ մանդատներից զրկելու գործընթաց, թե՞ ոչ։

Ըստ Հովհաննիսյանի՝ ԱԺ նախորդ նստաշրջանի ժամանակ իրենց հիմնավորումներում նշել են, թե ինչու ԱԺ փոխնախագահի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից զրկեցին ընդդիմադիր գործիչներին, քանի որ նրանք չէին աշխատում և խանգարում էին ԱԺ բնականոն աշխատանքը։ «Մենք հայտարարել էինք, որ մանդատներից զրկելու հարցը մեզ համար փակ չէ, բայց այս պահին՝ այս նստաշրջանում, չենք անդրադառնա այդ հարցին։ Ես ուզում եմ, որ սա արձանագրենք՝ մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից։ Մենք կոնկրետ հիմքով դիմում ենք ՍԴ, և Սահմանադրական դատարանն է որոշում՝ այդ հիմքերին համապատասխան զրկվելու՞ են կոնկրետ պատգամավորներն իրենց մանդատներից, թե՞ ոչ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։

Նա անիմաստ համարեց այս պահին մանդատներից զրկելու գործընթացի մասին խոսելը՝ շեշտելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանը նոր է մեկնարկում, և բացակաների հաշվարկը «զրոյից է սկսվելու հաշվվել». «Եթե մենք ունենանք նույն պատկերը, ինչ նախորդ նստաշրջանում, չեմ բացառում, որ այդ հարցը կրկին կքննարկվի խմբակցությունում, և, ըստ այդմ, կկայացվի համապատասխան որոշում»։

Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները Radar Armenia-ի հետ զրույցում ասացին, որ Ազգային ժողով վերադառնալու հետ կապված հայտարարությամբ հանդես կգան։

Հայկ Մագոյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: