Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի պաշտոնատարների այցը «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոն

Հանդիպման ընթացքում «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի և Իմամ Խոմեյնիի Օգնության կոմիտեի հետագա համագործակցության շուրջ տեղի ունեցան ծավալուն բանակցություններ:
HAYAZD.COM-Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնի տնօրեն՝ Արբի Թեյմուրյանի հանդիպումը Իմամ Խոմեյնիի Օգնության կոմիտեի պաշտոնյաների հետ։
Սույն հանդիպմանը ներկա էին Թեհրանի 6, 7 և 11 շրջանների Իմամ Խոմեյնիի օգնության կոմիտեի ղեկավար Ջաֆար Շայեգանը, 6, 7 և 11 շրջանների ժողովրդական օգնությունների պատասխանատու Դավուդ Սոհրաբին և նշված շրջանների բարեգործական կենտրոնների ղեկավար Մոհամմադ Ռեզա Հասանդուստը։
Արբի Թեյմուրյանը հյուրերին նախ բացատրություն փոխանցեց Կենտրոնի բարեգործական նպատակների և գործունեության, այդ թվում՝ տնտեսապես խոցելի խավին օժանդակելու, նվիրատվության և բարեգործության մշակույթը խթանելու ուղղությամբ տարված աշխատանքների մասին, ապա ներկայացրեց Կենտրոնում առկա խնդիրների։ Հանդիպման ընթացքում «Ս. Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնի և Իմամ Խոմեյնիի Օգնության կոմիտեի հետագա համագործակցության շուրջ տեղի ունեցան ծավալուն բանակցություններ:
Նմանատիպ Լուրեր





