ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է ոչնչացման վտանգի տակ գտնվող հայկական եկեղեցիների ու վանքերի վիճակը

Թուրքիայի խորհրդարանում ներակայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Վանի նահանգում ուսումնասիրել է անտեսման կամ ավերման պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող եկեղեցիների ու վանքերի ներկայիս վիճակը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Փայլանն առաջինը այցելել է  Վարագավանք:

«Artı Gerçek»-ի փոխանցմամբ՝ գանձագողերի գործողությունների և  անտեսման հետևանքով վանքը մեծ վնասներ է կրել։ Հսկայական վանքի կից շինությունների պատերը փլվել են, իսկ ճակատային մասի  և տանիքի վրա գոգավորություններ են առաջացել: Շուրջը այս ու այն կողմ են ցրված վանքի խաչով ու խորհրդանիշներով քարերը ու սյուները։ Վանքը, որի հիմնական հենարան կամարի քարերը մոտ են ընկնելուն, չվերականգնվելու դեպքում մի քանի տարուց կարող է փլվել։

Փայլանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վանքի վերանորոգման համար առկա է ուշագրավ բյուրոկրատական խոչընդոտ:

 

«Ինչու՞ չի վերականգնվում նահանգի կարևորագույն կառույցներից մեկը՝ Վարագավանքը: Որովհետև վանական համալիրի վերականգնման  համար մշակույթի և զբոսաշրջության նախարարությանն ուղարկված հայտին տրված պատասխանում բախվում ենք հետևյալին. «Սա մասնավոր սեփականություն է: Մենք չենք կարող քայլեր ձեռնարկել»: Հետաքննելու արդյունքում, թե ում է պատկանում վանքը, պարզվում է, որ դրա սեփականության վկայականը պատկանում է լրագրող Ֆաթիհ Ալթայլին»,-ասել է Փայլանը:

 

Հիշեցնելով, որ Վարագավանքը 1200 տարվա պատմություն ունի և ունի յոթ եկեղեցի, Փայլանը կոչ է արել Ֆաթիհ Ալթայլըին հրաժարվել սեփականության իրավունքից, որպեսզի վանքը չքանդվի:

«Մենք ասում ենք ում պատկանում է այդ մասնավոր սեփականությունը թող վերադարձնի։ Տեղեկանում ենք, որ սա լրագրող Ֆաթիհ Ալթայլըի սեփականությունն է։ Ես սա չեմ հասկանում: Ինչո՞ւ մի լրագրող, Թուրքիայից մի լրագրող վանք ունի»,- ասել է Փայլանը: 

Փայլանը հայտարարել է, որ եթե Ֆաթիհ Ալթայլըն վանքի սեփականության իրավունքը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։

«Սա շատ կարեւոր հոգեւոր համալիր է, որտեղ հազարավոր հոգևորականներ կարող են պատրաստվել։  Այս համալիրը լքված վիճակում է: Եթե պարոն Ֆաթիհ Ալթայլըն այս վայրը հնարավորինս շուտ փոխանցի Հայոց պատրիարքարանին կամ մշակույթի նախարարությանը, ապա այս վայրը կվերականգնվի։ Հակառակ դեպքում այս վայրը կմնա քանդման ենթակա։ Եթե այս վայրի սեփականության վկայականը հնարավորինս շուտ փոխանցվի, ապա այս վանքը կփրկվի։  Այստեղից կոչ եմ անում պարոն Ֆաթիհ Ալթայլըին: Այս վանքի սեփականությունը, որը  ձեր անունով է, փոխանցեք մշակույթի նախարարությանը կամ Հայոց պատրիարքարանին, որպեսզի այս պատրվակը վերանա (նկատի ունի, որպես մասնավոր սեփականություն չվերանորոգվելու.-խմբ)։ Թող այս մշակութային շինությունը գոյատևի»,- նշել է Փայլանը:

Կարո Փայլանը հիշեցրել է, որ հարյուր տարի առաջ այդ տարածաշրջանում ապրող մարդկանցից  ամեն հինգերորդը և Վանում ապրող 3-ից 2-ը հայ է եղել։

«Հայ ժողովուրդը շատ լուրջ քաղաքակրթություն է ստեղծել։ Այն ունի հազարավոր մշակութային արժեքներ, վանքեր, եկեղեցիներ, դպրոցներ և հիվանդանոցներ: Ցավոք, հայ ժողովրդին կոտորելուց հետո այդ մշակութային արժեքները ծրագրված քաղաքականությամբ ոչնչացվեցին: Պետության (նկատի ունի Թուրքիայի Հանրապետությունը.-խմբ) կողմից կազմակերպված վանդալիզմի պայմաններում այս հազարամյա մշակութային արժեքներից փոքրաթիվ հետքեր են մնացել: Քիչ բան է կանգուն մնացել: Բայց այս շինությունները վերջին շունչն են ապրում: Եթե մի քանի տարվա ընթացքում փրկելու համար միջամտություն չկատարվի, ապա այս պահպանվածներից էլ շատ բան չի մնա»,-ասել է նա:

Հայազգի պատգամավորը նշել է, որ Անկարա վերադառնալուն պես զբաղվելու է այս հարցերով:

Նա նշել է, որ ճիշտ է, Աղթամարի վանքը վերականգնվել է և դա կարևոր է, բայց Թուրքիայում հազարավոր, իսկ Վանում՝  հարյուրավոր այդպիսի «Աղթամարներ» կան, որոնք սպասում են իրենց «փրկությանը»:

Նրա խոսքով՝ Վարագավանքի համալիրի մեջ գոյություն ունեցող յոթ եկեղեցիների վերականգնումը կարող է փոքր-ինչ ավելի բուժել «հայ ժողորդի սրտում եղած վերքը»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: