ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ ենք ՌԴ-ից վախենում, այլևս կորցնելու բան չկա․ սա մեզ մահվան տանող քաղաքականություն է․ Արա Պապյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/548969.html © factor.am

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Հայաստանը պետք է ձգտի հասնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմի փոփոխության՝ ռուսների փոխարեն միջազգային զորակազմի տեղակայմամբ, որը կունենա նաև ՄԱԿ-ի մանդատ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/548969.html © factor.am

Դիվանագետը կարծիք է հայտնում, որ ցեղասպանության վտանգ կա Արցախում, ինչը ՌԴ-ի խաղաղապահ զորախումբն ունակ չէ կանխել՝ ուկրաինական պատերազմում արդեն իսկ մեծ կորուստներ ունենալով։ Բրյուսելում օգոստոսի 31-ին Ալիևի և Փաշինյանի հանդիպման հարցով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կոշտ արձագանքին անդրադարձ կատարվեց։ Հիշեցնենք՝ նա Եվրամիությանը մեղադրել էր միջնորդական դափնիները Մոսկվայից խլելու «ամոթալի» փորձերի մեջ։ Այս հանգամանքն Արա Պապյանը բացատրում է գլոբալ խաղաղացողների պայքարով Հարավային Կովկասում։ Ըստ դիվանագետի՝ Ռուսաստանը «կիսում է» տարածաշրջանը Թուրքիայի հետ, ինչը վտանգավոր է թուրքական վերահսկողության ներքո հայտնվելու առումով։ Այդ սցենարից խուսափելու միջոց Արա Պապյանը համարում է ԱՄՆ-ի մեկնած ձեռքը սեղմելը Հայաստանի կողմից։ Որպես առաջին քայլ՝ ԱԺԲ խորհրդի անդամն առաջարկում է Հայաստանում ԱՄՆ-ի ռազմական ուժի տեղակայումը, որին, ըստ նրա, պետք է գնա ՀՀ իշխանությունը։ Այդպիսով, նրա գնահատմամբ, աշխարհաքաղաքական բալանսը կփոխվի ՀՀ-ի կողմ։ Անդրադառնալով Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի հարցին՝ Արա Պապյանը շեշտում է, որ ՌԴ-ն անհաջողությունների է դատապարտված՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային մեծաքանակ ռազմական և դիվանագիտական աջակցության պայմաններում։ Ըստ նրա՝ դա ևս մեկ գործոն է, որը պետք է հաշվի առնի Հայաստանը՝ արտաքին քաղաքական վեկտոր որդեգրելիս։ -Պարո՛ն Պապյան, Բրյուսելում շուրջ չորս ժամ տևած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ»։ ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում, Ալիևն ու Փաշինյանը՝ նոյեմբերին։ Ձեզ հայտնի՞ է, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցությունները։ -Հայտնի չէ, բայց կարող ենք ենթադրել, որովհետև մինչև այս բանակցությունները բազմիցս երկու կողմերն էլ հայտարարություն են արել։ Ադրբեջանը ցանկություն ունի ամրագրել այս իրավիճակը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի ներքին հարց և փորձ անել, եթե ոչ ընդհանրապես չեզոքացնել, գոնե օտարել Մինսկի խմբի համանախագահությունը։ Բնականաբար, այդտեղից Ադրբեջանը պետք է փորձի տարբեր օգուտներ կորզել, այն է՝ խաղաղության անվան տակ Լեռնային Ղարաբաղում զինուժի զինաթափում, այսինքն՝ դա ոստիկանության թեթև զենքով հնարավորությունն է, նաև՝ ներկա սովետական սահմանների ամրագրումը որպես միջպետական սահման և նման բաներ։ -ՀՀ ԱԽ-ն հայտնել է, որ սեպտեմբերից ՀՀ-ից նորակոչիկներ չեն ուղարկվում Լեռնային Ղարաբաղ, իսկ մնացյալ զորամիավորումները դուրս են բերվել։ ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումից հետո արդյո՞ք Բաքվի հաջորդ քայլը չի լինելու ռուս խաղաղապահներին դուրս հանելը ԼՂ-ից և ԼՂ-ի հայերին շանտաժ անելը՝ կա՛մ իր ենթակայության ներքո կապրեն առանց խաղաղապահների, կա՛մ հեռանան։ Մի՞թե վերջնարդյունքը դա չէ լինելու՝ ըստ Բաքվի հաշվարկների։ -Ցավոք՝ գնում է դրան, եթե հայկական կողմը չպնդի և չկարողանա հասնել նրան, որ, այսպես կոչված, ռուս խաղաղապահները փոխարինվեն իսկական խաղաղապահներով՝ միջազգային մանդատով, և պայման դրվի ոչ թե ինչ-որ ժամկետ, այլ խնդիրների լուծում։ Երբ մենք նայում ենք տարբեր երկրներում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, օրինակ՝ վերցնենք Կիպրոսը, որտեղ ես աշխատել եմ, այնտեղ խաղաղապահներ կան 1974 թվականից ի վեր, այնտեղ ժամկետով չէ խաղաղապահների գտնվելու հարցը որոշվում, այլ խնդրի լուծումով։ Այսինքն՝ պետք է նախ լուծվեն խնդիրները, հետո նոր խաղաղապահների հարցը։ Նույն սկզբունքը, կարծում եմ, պետք է որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցով, և ոչ թե դնել մեկ-երկու տարի, այլ որոշակի սկզբունքներով։ -Ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանն անելու։ -Հնարավոր է առաջարկներով հանդես գալ, ասել, որ ներկա խաղաղապահները ոչ միայն չեն կարողանում, այլ չեն ուզում իրականացնել ստանձնած պարտավորությունները, որովհետև նրանց առկայության դեպքում անգամ Ադրբեջանը հարձակվում է, հայկական գյուղեր են տրվում, այսինքն՝ չկա անվտանգություն։ -Եթե Ադրբեջանը, ինչպես Ձեր խոսքից է պարզ դառնում, կարողանում է անպատիժ սադրանքների գնալ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների տեղակայմամբ։ -Բնական է՝ Ադրբեջանը չպետք է շահագրգիռ լինի, բայց ենթադրում ենք, որ կա պետություն և իշխանություն, մարդիկ աշխատավարձ են ստանում։ -Բայց խաղաղապահների կազմի փոփոխություն հնարավո՞ր է՝ առանց Ադրբեջանի համաձայնության։ -Հնարավոր է, որովհետև կան նախադեպեր, երբ տեղի բնակչության ցեղասպանության վտանգ կա, որ ինչպես Կոսովոյում կիրառվեց, սերբերին հո չհարցրեցի՞ն։ Իսկ Արցախում կա ցեղասպանության վտանգ, և զանգ հնչեցնողը պետք է Հայաստանը լինի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: