ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը և Իրանը մտադիր են խորացնել երկկողմ տնետեսական կապերը և ավելացնել առևտրաշրջանառությունը

Հայաստանն ու Իրանը պատրաստվում են երկկողմ տնտեսական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնել, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, խթանել երկու երկրների գործարարների միջև կապերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում սեպտեմբերի 1-ին անցկացվեց Հայ-իրանական գործարար համաժողով:

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով: Պատվիրակության կազմում են ինչպես պետական հատվածի ներկայացուցիչներ, այնպես էլ առևտրականներ, տարբեր ոլորտների իրանցի գործարարներ, որոնք հանդիպումներ են ունենալու հայ գործարարների հետ:

«Ակնկալում ենք, որ այդ հանդիպումները արգասաբեր կլինեն: Կկազմվեն նոր գործարար պայմանագրեր, ինչը կարող է շատ կարևոր խթան լինել առրևտրաշրջանառության համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը:

 

 

Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: 2022 թվականի առաջին 6 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ բավականին մեծ աճ է գրանցվել: «307 միլիոն դոլարի կարգի եղել է 2022 թվականին, 224 միլիոնի կարգի՝ 2021-ի նույն շրջանում: Մենք ակնկալում ենք, որ տարվա երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ»,-ասաց Արզումանյանը:

 

 

Պաշտոնյան վստահեցնում է՝ նախարարությունը, կառավարությունը, դեսպանատունը, Իրանում Հայաստանի առևտրային կցորդը միասին փորձում են դրա համար բոլոր նախադրյալները ստեղծել: Այսպիսով, երկու երկրները փորձելու են շատ ոլորտներում համագործակցության շրջանակները լայնացնել: Նաև քայլեր են իրականացվում Հայաստանում Իրանից ներդրումներ ներգրավելու, Հայաստանի արտադրողների, արտահանողների համար նոր շուկաներ գտնելու ուղղությամբ:

 

 

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է իր հարևան երկրների հետ կայուն հարաբերությունների զարգացումը: «Արևելյան Ատրպատականը Իրանի տնտեսապես հզոր նահանգներից է: Նահանգապետի գլխավորած պատվիրակության այցը խոսում է Իրանի կամքի մասին՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար»,-ասաց դեսպանը:

 

 

Նա նկատեց, որ համաժողովը կօգնի երկու կողմին ծանոթանալ միմյանց տնտեսական և առևտրային ներուժին և երկկողմ հարաբերություններին տրամաբանական զարգացում տալ:

Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորամին ևս ընդգծեց. «Այստեղ ենք, որ կարողանանք երկկողմ հարաբերություններն առավել զարգացնել: Մեր կարևորագույն նպատակն է զարգացնելու Արևելյան Ատրպատական նահանգի հարաբերությունները հայկական կողմի հետ, որպեսզի որպես սահմանակից նահանգ կարողանանք այդ համագործակցությունը, արտահանման ծավալները մեծացնել»:

 

 

Նա հավելեց՝ հաշվի առնելով, որ Արևելյան Ատրպատականը հանդիսանում է Իրանի արդյունաբերական նահանգներից մեկը, իրենց նպատակն է նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Նահանգապետը խոսեց նաև մաքսային ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին՝ նշելով, որ պետք է ջանքեր գործադրել դրանք վերացնելու համար:

Նա հույս հայտնեց, որ այցի ընթացքում կգրանցվեն լուրջ ձեռքբերումներ: «Հաշվի առնելով երկու երկրների պատմամշակութային անցյալը, կապերը՝ փորձենք երկրների հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում բարձր մակարդակի հասցնել»,-ասաց նա:

Նահանգապետի խոսքով՝ որպես Հայաստանին սահմանակից նահանգ՝ մտադիր են ԵԱՏՄ շուկա, ԵՄ շուկա դուրս գալ՝ Հայաստանի միջոցով:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: