Ստամբուլում հր դեհ է բռնկվել հայկական տուն թանգարանում

Ստամբուլում գտնվող պոլսահայ մեծանուն գրող Զավեն Պիպեռյանի տունթանգարանում հրդեհ է բռկվել: Ըստ Ակnսի՝ պատճառը տեղանքում իրականացվող շինարարական աշխատանքներն են եղել:
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ծառայության աշխատակիցներ: Ընդ որում ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, նրանք բավականին ուշ են հասել դեպքի վայր:
Պիպեռյանը ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է ԱրամյանՈւնճյան թաղային և Տիպար կրթարան (Սուլթանյան) վարժարաններում, ապա Ստամբուլի ՍենԺոզեֆ ֆրանսիական լիցեյում և Առևտրական դպրոցում։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1945 թ.-ին «Ժամանակ» օրաթերթում։
Աշխատակցել է պոլսահայ բոլոր թերթերին, հանդեսներին, տարեգրքին, այդ թվում «Երջանիկի տարեգրքին», գրելով գերազանցապես պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Եղել է ետպատերազմյան տարիներին լույս տեսած «Նոր օր», «Ճառագայթ» և այլ առաջադիմական թերթերի խմբագրական կազմում։
1949 թ.-ին փոխադրվել է Բեյրութ, երկար տարիներ աշխատել է «Զարթոնք» օրաթերթի խմբագրական կազմում։ 1960 թ.-ին վերադարձել է Ստամբուլ։ Առանձին գրքերով լույս է ընծայած երկերն են՝ «Լկրտածը» (վեպ, 1959), «Ծովը» (պատմվածքներ, 1961), «Անկուտի սիրահարները» (վեպ, 1962), «Մեղապարտ ոսկին կամ աբեղայի մը գողգաթան» (ա. թ.):
Հետմшհու՝ 1984 թ.-ին լույս է տեսել նրա «Մրջյուններու վերջալույսը» ծավալուն վեպը։ Ֆրանսերենից կատարել է թարգմանություններ։
Աղբյուր՝ yerevan-times.com
Նմանատիպ Լուրեր





