ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ «Ռանչպարների կանչը» վեպից

Ջուլֆա հասնելով Շապինանդի առաջին գործը եղավ անցնել Արաքսի վրա շինված կամուրջը և Խոյի վրայով օգնության փութալ Վասպուրականի հետապնդվող գաղթականությանը։

Այդտեղ զորք եկավ մեր դեմ։ Հիսուն ռոմի ասկյար սպանվեց այդ կռվում, մնացյալները դիմեցին փախուստի։ Փախչող ասկյարներից մեկի ձին վազեց դեպի մեր կողմը։ Ասկյարը հրաման ստացավ ձին ետ դարձնելու։ Վազեց ձիու ետևից։ Անդրանիկի հրամանով բռնեցին ասկյարին և զինաթափելով բերեցին իր մոտ։
— Տղաս, մի՞թե դու չգիտես, թե ովքեր են հետապնդում քեզ։ Չվախեցա՞ր, որ կարող ես սպանվել։ Ինչու՞ ես մի ձիու համար կյանքդ վտանգի ենթարկում։
— Փաշան սաղ մնա, — գոչեց ասկյարը, — ես հայրենիքի և հրամանի գերի եմ։ Համոզված եմ նաև, որ Ձեզ պես քաջ հրամանատարը իմ կյանքը ինձ կբաշխի։ — Անդրանիկը հրամայեց վերադարձնել թուրք զինվորի ձին և որպես նվեր՝ մի ատրճանակ տվեց նրան.
— Առ, որդիս, — ասաց Անդրանիկը, — սա էլ ինձնից հիշատակ քեզ։ Նստիր քո ձին և հասիր զորամասիդ, դու արժանի ես ապրելու, աֆերիմ, զավակս։
Ասկյարը փութկոտությամբ հեծավ իր ձին և դարձավ զարմանքով.
— Բաբա՛մ, Անդրանիկ փաշան Դու՞ք եք։
— Ինչպե՞ս իմացար։
— Այդ հայրական ու հերոսական վարմունքը վայել է մենակ Անդրանիկ փաշային, որի մասին շատ էի լսել, բայց տեսած չկայի։ Բախտավոր եմ, որ սեփական աչքով տեսա և հիմա մեր զինվորներին կպատմեմ, Ձեր մասին։ Իսկ այժմ Ձեզ սաղություն։
Անդրանիկը Ջուլֆայի կամուրջը գրավելով, հետևյալ հեռագիրը ուղարկեց Պարսկաստանի շահին.
«Ես եկել եմ, որ անցնեմ: Ճանապարհ էլ տաս՝ կանցնեմ, չտաս էլ կանցնեմ»։ Առավոտյան շահից պատասխան եկավ. «Ճանապարհը բաց Է քո առաջ. կուզես Խոյով գնա, կուզես՝ Թավրիզով»։
Անդրանիկը բռնեց Խոյի ճանապարհը։
                            **************************
«Եթե իմ ժողովուրդը կուզե մահես ետք պատիվ ընել ինձի, արձան չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր։ Թող կանգնեցնեն ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինեն հայ մանուկներու համար։
Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: