ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի քաղաքական դաշտի անլրջացումը. քաղաքական ծաղրուծանակի ռիսկերը

Հայաստանում «սունկ» կուսակցությունները հայտնվում են ընտրություններից առաջ և անհետանում ընտրություններից հետո:

Հայաստանում «սունկ» կուսակցությունները կամ, ինչպես ժողովրդական խոսույթում է ընդունված ասել, «ձայն փախցնող» ուժերը հայտնվում են ընտրություններից առաջ և անհետանում ընտրություններից հետո: Սա բավական երկար ժամանակ տարածված պրակտիկա է Հայաստանում: Ընդհանրապես, այս պրակտիկան բնորոշ է չկայացած կուսակցական համակարգերով երկրներին, որտեղ քաղաքական դաշտը և էլեկտորատը ունեն նմանատիպ գոյացությունների դրսևորման համար նպաստավոր միջավայր:

Հայաստանում, ցավոք, նման գոյացությունները միայն ընտրական պրոցեսների ընթացքում չէ, որ սկսել են հայտնվել: Վերջին շրջանում, մեկը մեկին հերթ չտալով, դաշտում իրենց գոյության մասին են ազդարարում նորանոր քաղաքական ուժեր, միավորումներ, դաշինքներ, նախաձեռնություններ: Ու եթե նախընտրական շրջանում նմանատիպ դրսևորումները ունեն բացատրություն, ապա դժվար է հասկանալ, թե ինչն է նմանատիպ շքերթի պատճառը այժմ, երբ որևէ ընտրական գործընթաց չի նշմարվում:

Ու չնայած իրար հերթ չտվող այս ուժերի անվանումները, ծրագրերն ու նպատակները հրապարակավ շատ տարբեր են, բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ իրենց գործունեությամբ անլրջացնում են առանց այդ էլ խախուտ քաղաքական դաշտը: Մեկը դա անում է անթաքույց ծաղրանք առաջացնող տեքստերով, մյուսը, օրինակ, ներկա գործընթացները խաչակրաց արշավանքի տերմինաբանությամբ մեկնաբանելով, երրորդը երկրի կենտրոնական հրապարակից հայտարարում է իշխանության հրաժարականի կոնկրետ օր և ժամ: Նման դրսևորումները, առանձին-առանձին, կարելի կլիներ վերագրել դրանց հետևում կանգնած մարդկանց ինտելեկտուալ ունակություններին կամ հոգեբանական վիճակին: Բայց թերևս գործ ունենք ոչ թե մեկ-երկու դրսևորման, այլ հստակ ուրվագծվող տենդենցի հետ, որը այլ կերպ, քան հայաստանյան քաղաքական դաշտը անլրջացնելն է, դժվար է անվանել:

Ու՞մ է պետք այս տենդենցը, ո՞վ է ցանկանում անլրջացնել Հայաստանի ներքաղաքական դաշտը: Բավական պարզ թվացող այս հարցերին պատասխանելու համար պետք է քննարկենք, թե անլրջացման արդյունքը ինչը կարող է լինել: Օրինակ, անլրջացման արդյունքում հասարակությունը կարող է ավելի կորցնել վստահությունը քաղաքական դաշտի հանդեպ՝ ընդհանրապես, անկախ դերակատարներից: Իսկ ի՞նչ կլինի, երբ հասարակությունը կորցնի վստահությունն ու հետաքրքրությունը ներքաղաքական դաշտից, դժվար չէ կռահել: Խնդիրների լուծման բանալին ինքնաբերաբար կսկսի փնտրել ներքաղաքական դաշտից դուրս՝ արտաքին շրջանակներում:

Կամ միգուցե արդեն կան մարդիկ, որոնք համընդհանուր անլրջացման ֆոնին մնալու են «ընդգծված լուրջ» և պատեհ պահին հայտնվելու են՝ իրավիճակը փրկելու «ազնիվ» նպատակներով: Չի բացառվում նաև, որ ներքաղաքական կյանքի անլրջացման պարագայում երկրի իշխանությունները ինչ-որ սպասվող իրադարձությունների ֆոնին զրկվում են ներքաղաքական կոնսոլիդացիայի՝ նույնիսկ տեսական հնարավորությունից, որովհետև անհնար է կոնսոլիդացվել պառակտված, խարխլված, անլրջացած դաշտի հետ: Այս սցենարի դեպքում նաև իշխանությունները արտաքին ճակատում ցանկացած կնճռոտ որոշման քննարկման ժամանակ զրկվելու են ներսում ուժեղ ընդդիմության քննադատության փաստարկից, որովհետև այդպիսի ընդդիմություն ու քաղաքական դաշտ ուղղակի չի լինելու:

Այս տարբեր սցենարներին էլի կարելի է ավելացնել մի քանիսը կամ փոխլրացնել եղածները: Միով բանիվ, ակնհայտ է, որ ներքաղաքական դաշտի՝ նման անլրջացումը, անկախ նրանից, թե դրանց «լոգիստիկ թիկունքում» ինչ ուժեր են կանգնած ու ինչ ծավալով են սնուցում այդ պրոցեսները, վերջնարդյունքում որևէ լավ բան Հայաստանին բերել չի կարող: Սակայն միայն արտաքին շահառուների հետքեր փնտրելով այս խնդիրը չի լուծվում, եթե նույնիսկ գտնենք այդ շահառուներին ու տանք անուններ, մանավանդ, որ այդ գործողությունից հետո, վստահաբար, սկսված գործընթացը չի կանգնելու:

Առավել կարևոր է դառնում նախ հասկանալը, թե ինչո՞ւ այսպես եղավ, որովհետև նմանատիպ ծավալով գործընթացը մեկ օրում հնարավոր չէ կազմակերպել, դրա համար անհրաժեշտ են հիմքեր: Իսկ հիմքերն արդեն գցել ենք մենք, առանց արտաքին աջակցության, երբ քաղաքական կյանքի տարբեր շրջափուլերում, տարիներ շարունակ, գրեթե ոչինչ կամ շատ քիչ բան է արվել քաղաքական դաշտի առողջացման համար: Ներքաղաքական կյանքի դերակատարները առաջնորդվել են մրցակցին շարքից հանելու պարզ տրամաբանությամբ, իսկ այդ տրամաբանությունից էլ շեղվել են միայն տնտեսական բարիքները կուլիսներում միմյանց միջև բաժանելուց միայն: Իսկ եթե չի էլ ստացվել ոչնչացնել, ապա որդեգրվել է ոչ պակաս արատավոր մեխանիզմ՝ գնել մրցակիցներին, ծաղրել, վարկաբեկել: Քաղաքական գրեթե բոլոր հնչեղ շրջափուլերը ավարտվել են կողմերից մեկի ջախջախիչ հաղթանակով, մյուսի՝ ջախջախիչ պարտությամբ: Արդյունքում, սակայն, պարտվել է քաղաքական դաշտը, ինչից էլ այսօր կարող է օգտվել ցանկացած շահառու:

Վերջերս տոնում էինք Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը, որի ֆոնին տարբեր կողմերից քննարկվում էր անկախություն հասկացությունը, դրա գինը, ներկա իրավիճակում անկախության կարևորությունը: Վերոշարադրյալի կոնտեքստում ավելորդ չէ նշել, որ անկախությունը նաև ներքաղաքական սուվերեն դաշտ ունենալու մասին է: Անկախ նրանից, թե ինչքան թեժ է ներքաղաքական դերակատարների պայքարը՝ հանուն իշխանության, կամ, հակառակը, որքան էլ կառուցողական լինի այդ պայքարը, անկախության համար կենսական է, որ քաղաքական դաշտը լինի սուվերեն: Սա չի նշանակում միայն, որ քաղաքական ուժերը պետք է լինեն բացառապես հայաստանամետ, չազդվեն որևէ արտաքին դերակատարից, մի բան, որ մեր մասշտաբների ու տարածաշրջանի դեպքում գրեթե անհնար է: Սա նշանակում է, որ սեփական գործողություններում քաղաքական ուժերը պետք է չանեին այնպիսի քայլեր, որոնց արդյունքում կոչնչացվեր ոչ թե իրենց այդ պահի մրցակիցը, այլ քաղաքական առողջ կյանք ունենալու հույսը: Այդ հույսն այսօր, կարծես թե, վերջնականորեն մարելու ճանապարհին է անլրջացման այն քամիներով, որոնք հեղեղել են քաղաքական կյանքը Հայաստանում։ 

Աղբյուր՝ radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: