ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Կեղծ» ու «անկեղծ» ընդդիմությունը Հայաստանում

Հայաստանում վերստին աշխուժացել է կեղծ ու իրական ընդդիմության մասին «դիսկուրսը», որը հատուկ է եղել հայաստանյան ներքաղաքական կյանքի գրեթե բոլոր ժամանակահատվածներին, հատկապես այն փուլերին, երբ այդ կյանքը դրսևորել է նկատելի ակտիվություն:

Այդ «դիսկուրսի» գոյության շարունակումը խոսում է ընդդիմություն ինստիտուտի խորքային ճգնաժամի մասին: Սա նորություն չէ իհարկե, և շատերը նույնիսկ այդ ճգնաժամը կապում են հենց այդ «կեղծ ընդդիմության» հանգամանքի հետ, այսինքն այդպիսի ուժի գոյությունն են դիտարկում ճգնաժամի աղբյուր կամ աղբյուրներից մեկը: Գործնականում սակայն, այդ ճգնաժամը խորքային է և կեղծ ու անկեղծ ընդդիմության շուրջ խոսակցությունն ու անգամ պայքարը, փոխադարձ մեղադրանքները, ընդամենը կազմալուծում են քաղաքական որևէ գործընթացի հեռանկար և հանրային պատկերացումներն ու ներքաղաքական օրակարգը պահում մակերեսային քննարկումների վրա, թույլ չտալով, որպեսզի տեղի ունենա ճգնաժամի խորքային պատճառների քննարկում: Որովհետև, այդ պարագայում կա հավանականություն, իսկ շատերի համար էլ ռիսկ, որ կարող են գտնվել ճգնաժամի հաղթահարման ուղիներ, կարող են ի հայտ գալ լուծումներ, քանի որ ամեն ինչ ի վերջո կախված է որակյալ և ամբողջական ախտորոշումից: Հետևաբար, պետք է թույլ չտալ այդպիսի զարգացում, պետք է իրադարձությունների ընթացքն ու քննարկումների տրամաբանությունը պահել մակերեսային տիրույթում: Դրա դրսևորումներից մեկը նաև հենց սև-սպիտակ, կամ նախկին-ներկան է, ու այդ շարքն էլ համալրում է ընդդիմության «կեղծն-ու անկեղծը»:

Չկա կեղծ և չկա անկեղծ ընդդիմություն: Կա ընդդիմություն, որը հանրությանն անում է հասկանալի, համոզիչ, վստահելի քաղաքական առաջարկ, այդ թվում նաև որոշակի ներառականությամբ, և կա ընդդիմություն, որը լոկ խոսում է, ասում գեղեցիկ, իհարկե նաև կարևոր և նշանակալի տեքստեր, սակայն այդպես էլ չի ներկայանում որևէ համոզիչ և առարկայական առաջարկով, որը հանրության համար կլիներ ընդունելի և վստահելի: Այդպես է եղել միշտ, ու եթե տարիներ առաջ առաջարկի բացակայությունը և լոկ խոսքի վրա հիմնված քաղաքականությունը «սպառվում» էր, ապա այսօր դրա սպառման ծավալը եթե անգամ մեծ է, այն բոլորովին ուղիղ համեմատական չէ դրա վստահության կամ համոզչականության, դրա գրավչության ծավալին: Դրա դրսևորում է, երբ օրինակ որևէ գործիչ կարող է Յութուբյան որևէ ալիքով որևէ հաղորդման պարագայում ունենալ հարյուր հազար և ավելի դիտում, սակայն ընտրական որևէ գործընթացում ստանալ մոտ 30-40  հազար ձայն: Դրա պատճառն այն չէ, որ մյուս 60 հազարը դիտել են Հայաստանից դուրս: Դրա պատճառն այն է, որ հասարակությունը կարող է լսել, հավանել, ծափահարել, սակայն թե իշխանության, թե ընդդիմության դեր վստահելու համար պահանջում է շատ ավելի առարկայական գործողություններ և առաջարկներ: Երբ դրանք չկան, արդեն առաջին պլան են մղվում գերազանցապես ստվերային-ֆինանսական, կամ քաղաքական-կոռուպցիոն մեխանիզմներ: Ըստ այդմ, Հայաստանում խոսք կարող է լինել ոչ թե կեղծ ու անկեղծ, այլ առաջարկ ունեցող և առաջարկ չունեցող ընդդիմությունների վերաբերյալ «դիսկուրս»: Ըստ այդմ, ուժերը, որոնք ի վիճակի են հանրությանը ներկայանալ առաջարկով՝ քաղաքականապես մրցունակ, համոզիչ, վստահելի, գործնականում նաև որոշակի ներառականություն ենթադրող առաջարկով, պետք է կենտրոնանա այդ աշխատանքի վրա:

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: