ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կուռքեր սարքեցինք մեզ համար ու մեր գլխին

«Մեր զավակը հաց է մուրում: Արդարացում չի լինելու և ոչ մեկիս: Ո՛չ մեկիս:

Կանայք են հաճախ այս հարցը տալիս. «Տեսնես Աստված մեր ո՞ր մեղքերի համար է այդպես պատժում մեզ»:
Հենց ա՛յս: Եվ բազում-բազում այլ մեղքերի: Որ կուռքեր սարքեցինք մեզ համար ու մեր գլխին: Որ «նաղլ» ու առասպելի սիրահար՝ չճանաչեցինք զիմաստություն և զխրատ, արհամարհեցինք զբանս հանճարոյ:
Որ քնում էինք անխռով ու ապահով, երբ մեր արյունակիցները՝ աղետյալ ու փախստական, ծածկ չունեին գլխավերևում առաջին դաժան ձմռանը:
Որ տեղական ու բերովի լրբերի հետ ցատկռտում էինք ռեստորաններում, երբ հավատավոր ասպետներ էին ընկնում հայրենյաց սահմաններին ու բուն երկրում:
Նրանց կենացն էինք խմում անամոթաբար: Որ եղած-չեղածը համատեղելու, օրնիբուն քրտնաթոր աշխատելու փոխարեն, լումայափոխությունը, չարչիությունն ու փարիսեցիությունը նախընտրեցինք՝ որպես կենսակերպ:
Որ կորցրինք մեր արյան,մեր ժառանգական,մեր պատմական հիշողությունը: Որ...
Ո՞ր մեկն ասենք:
Ծաղր ու հայհոյանքի առարկա, հողին հավասարեցված ըմբռնումներ դարձան նվիրական Պատիվը, Ազատությունը, Անկախությունը: Եվ դա բնական համարեցինք:
ՈՒ դեռ զարմանում ենք, թե ո՞ր ՄԵՂՔԵՐԻ համար...
Վիզը ձգած, բուրդը ետ տարած, խելագար աչքը՝ իջնող դանակին հառած ոչխարի պես:
«Վերևն Աստված կա». 1993 թ.
 
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(1936-2011 )

Ծնվել է 1936-ին Թավրիզում, Իրան։ 1946-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։

1958-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1961-ին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում եւ հեռուստատեսությունում։

Թարգմանել է ռուս դասական եւ ժամանակակից հեղինակների գործեր։

Մահացել է 2011-ին Երեւանում։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: