ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շատախոսությունը գրականության մեջ

Ավելորդ ճոռոմ բառերից, կրկնություններից, խուճուճ բառակապակցություններից ու ոչ այնքան տեղին մեջբերումներից կազմված «ավելցուկները» պարուրելով բուն թեմայի «իրանը»՝ զրկում են դրան փայլից ու գեղեցկությունից, գրողի՝ լիարժեք գործ ստեղծելու պատրանքը վերածելով արժեքազուրկ թիթիզության:

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Շատախոսությունը համարվում է հոգեկան արատ. խոսքը կրկնելը՝ նույնպես: Սակայն միշտ չէ, որ թե' մեկը և թե' մյուսը տհաճ են. կան մարդիկ, որոնց համեմված խոսքը ինչքան էլ երկարի՝ ունկնդրի վրա թողնում է ախորժելի տպավորություն: Դա կապված է ձայնի ելևէջների, նյութի մատուց-ման ձևի, հումորի, գործածված բառերի ու ասացվածքների կամ անհատի խո-սելու բնածին ճարտարության հետ:

          Նույնը չի կարելի ասել արձակ կամ չափածո որևէ գրության պարա-գային՝ անկախ դրա տեսակից, գրական ուղղությունից կամ ժանրից: Սակայն, որքան էլ գրական շատախոսությունը տանելի թվա չափածո երկերում, նույնքան դա «անտանելի» է հոդվածների, էսսեների կամ գեղարվեստական արձակ գրականության մեջ: Այլ խոսքով, մեր որոշ բանաստեղծները, իրենց ընկալմամբ՝ ազդեցիկ երևալու միտումով, երբեմն սիրում են «ծոր» տալ. երբեմն՝ ենթարկվելով տաղաչափական օրինաչափություններին, ստիպված դիմում են «լցոնումի» օգնության, թէև, այսպես թե այնպես, գրական շատախոսությունը փչացնում է բանաստեղծության գրական արժեքը. նման է՝ ամռան շոգին մի քանի տակ «ճմրթված» հագուստ հագած անձի...

Ընթերցում ես մի արձակ երկ, օրինակ, հասարակական խնդիրների մա-սին մի տեսություն, հասնում ես վերջին տողին, և... դեռ ստացված ոչ այնքան լավ տպավորությունը մի կողմ, առաջին միտքը, որ ծագում է գլխիդ մեջ այն է, թե՝ սյունյակներ լցնելու փոխարեն, հնարավոր չէ՞ր, արդյոք, այդ բոլորն ասել համառոտ, մի քանի պարբերության մեջ: Ի հեճուկս դրա, երբեմն կարդում ես մի հակիրճ գրության, որի մեջ արտահայտաված մտքերի հավաք ու կոկիկ մատուցումը ոչ միայն առինքնող է, այլև ընթերցողին թողնում է խելքին զոռ տալու, յուրովի ըմբոշխնելու ու մեկնաբանելու հնարավորությունը. խորհում ես, որ տվյալ թեմայով կարելի է նույնիսկ վեպ գրել:

Ավելորդ ճոռոմ բառերից, կրկնություններից, խուճուճ բառակապակցություններից ու ոչ այնքան տեղին մեջբերումներից կազմված «ավելցուկները» պարուրելով բուն թեմայի «իրանը»՝ զրկում են դրան փայլից ու գեղեցկությունից, գրողի՝ լիարժեք գործ ստեղծելու պատրանքը վերածելով արժեքազուրկ թիթիզության:

Երբեմն ավելորդ են թվում նաև թեմային առնչվող լուսանցքային կամ տարրական  երևույթների ու խնդիրների մասին տրված երկար ու բարակ բացատրությունները, որոնք վեր չբարձրանալով հեղինակի ինտելեկտուալ կարողության մակարդակից, հաճախ արժանանում են գիտակից ընթերցողի արգահատանքին:

Գրական շատախոսությունը ավելի տգեղ ու վանող է ներկա ժամանակներում, երբ մարդիկ, գերի դարձած արագության ու շտապողականության մոլուցքին, դարձել են անհանբեր ու ժուժկալ ընթերցողներ:

 

Ապրիլ 19, 2008 

Թեհրան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: