ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՄԱԿ-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը

Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը:Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ: Միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում տրամադրված օգնությունն ուղղակիորեն իր նպաստը բերեց ինչպես փախստականի իրավիճակում գտնվող բնակչությանը, այնպես էլ հյուրընկալող համայնքներին:

Պաշտոնական մեկնարկի ժամանակ՝ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվեցին ինչպես կառավարությանը, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին:Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր գնահատեց միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը:

«Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների բարեկեցության և կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն: Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։

«ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հաձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար», – նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։ «Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների»,- եզրափակեց Աննա-Կարին Օստը։

Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվեցին կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվեցին ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Աղբյուր՝ yerevan-times.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: