ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը բավարար ռեսուրս չունի «ռուսական միջանցքի» դեմ պայքարելու. Ռուսական վերահսկողությամբ միջանցք լինելու է. քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Civic.am լրատվական կայքը զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ:

- Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Haber Global գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղության համաձայնագիրն է, որին պետք է հասնել Բաքվի նախաձեռնություններն ընդունելով, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը լուծել և հայկական զորքերը հանել «Ադրբեջանի տարածքից»։  
Ի՞նչ դիտարկումներ ունեք Թուրքիայի ապակառուցողական հայտարարության վերաբերյալ։ 
 
 - Ակնհայտորեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները փոխկապակցված են, չեն կարող անջատված լինել։ Նախկինում էլ հայ-թուրքական հարաբերությունները ձախողվել են հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց  չլինելու, խնդիրների չլուծման պատճառով։ Այժմ էլ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց դժվար է ակնկալել՝ առանց Ադրբեջանի հետ կարգավորումներում որոշակի հանգրվանի հասնելու։

Այս առումով Չավուշօղլուն նորություն չի ասել։ Գալով հայտարարության բովանդակությանը՝ կարող եմ ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի առաջ դնում են մի քանի խնդիր: Առաջինը տեսանք. Ադրբեջանը կարողացավ հասնել Աղավնոյի, Բերձորի հայաթափմանը, թեպետև անկեղծորեն պետք է ընդունենք, որ դրա մասին ամրագրված էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, պարզապես նշված 3 տարի ժամկետը առանց կոնկրետ տարվա և ամսաթվի էր, ինչը տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող էր տալ, և Բաքուն դրանից օգտվեց։

Ադրբեջանա-թուրքական երկրորդ պահանջը Արցախի  ապառազմականացման հարցն է, երրորդը՝ Ադրբեջանից Նախիջևան Զանգեզուրի միջանցքի բացումը։ Այս երեք հարցերով Հայաստանի վրա կա բավականին մեծ և բազմակողմանի ճնշում։ Սակայն Սյունիքը Փառուխ կամ Աղավնո չէ. ո՛չ Ռուսաստանին, ո՛չ մեր հարևան Իրանին ձեռնտու չէ Սյունիքի տարածքի ադրբեջանական վերահսկողություն կամ բռնակցում։ Հետևաբար գրեթե համոզված եմ՝ Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհը չի լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարող արտատարածքային, դասական միջանցք, այլ լինելու է ֆունկցիոնալ միջանցք, որը  վերահսկելու է Ռուսաստանը։ 
 
Հայկական կողմը դեռևս դիմադրում է Ռուսաստանի նախագծին։ Արդյոք բավարար ռեսուրսներ ունե՞նք դիմադրելու, եթե Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը հայտարարել էր, որ իրենց համար դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ առևտրային ծավալներն ապահովող «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում, իրենք  ակնկալում են, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում՝ այդպիսով ակնարկելով Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին։
 
- Շատ ցավալի է, որ Հայաստանին շրջանցում են այս խոսակցություններում։ Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաները խոսում են «միջանցքի» մասին՝ նույնիսկ չհիշատակելով Հայաստանը։ Իմ խորին համոզմամբ՝ ռուս-թուրքական բանակցությունները ընթանում են ոչ թե դասական, արտատարածքային, այլ ֆունկցիոնալ կամ «ռուսական միջանցքի» շուրջ, ըստ որի՝ Հայաստանը իր իրավունքները զիջելու է Ռուսաստանի սահմանային ծառայությանը, որը վերահսկողություն է իրականացնելու ադրբեջանական բեռնափոխադրումների վրա։

Բայց թե կոնկրետ ի՞նչ չափով է Հայաստանը զիջելու, անձնագրային ու մաքսային վերահսկողությունը ի՞նչ բնույթի, ի՞նչ պարամետրերով է լինելու, դժվար է ասել։
Ֆունկցիոնալ կամ, այսպես ասած, ռուսական միջանցքը, թեև Հայաստանի շահերին դեմ է, և Կառավարությունը դեռևս մերժում է, սակայն դրան չոր դիմադրելու ռեսուրս, ցավոք, չունենք։ Այլ բան է դիմադրել Ադրբեջանի պահանջած արտատարածքային միջանցքի դեմ, մի այլ բան է ֆունկցիոնալ միջանցքի դեմ պայքարել, որում շահագրգիռ կողմ է Ռուսաստանը, որը ընդհանուր կոնսենսուս ունի Թուրքիայի հետ։

Ինչքան էլ վարչապետը փորձեց իր հայտնի ելույթում չեզոքացնել միջանցքային տրամաբանությունն ընդհանրապես՝ պնդելով, որ ՀՀ օրենքի և Սահմանադրության պահանջներով է գործելու, սակայն Մեղրիում ՌԴ ԱԴԾ-ի կողմից անձնագրերի ստուգումով, անցակետեր ավելացնելով ՌԴ-ն ցույց տվեց մեզ և բոլոր շահագրգիռ կողմերին, որ նախապատրաստվում է այդ միջանցքի գործարկմանը։ Իմ կարծիքով՝ ռուսական վերահսկողությամբ միջանցք լինելու է։  
 
- Մենք տեսնում ենք, որ Իրանը բարձր մակարդակով պարբերաբար հիշեցնում է իր դիրքորոշումը։ Իսկ բոլորովին վերջերս Կապանում բացվեց  ԻԻՀ-ի հյուպատոսություն։ Արդյոք հնարավոր չէ՞ Իրանի հետ համագործակցությամբ կամ գուցե այլ տարբերակով միջանցքի հարցին մեզ համար շահավետ լուծում տալ։ 
 
-Հայաստանի սուբյեկտությունն այս պահին այնքան սահմանափակ է, որ Հայաստանից գրեթե ոչինչ կախված չէ, տարածաշրջանի այլ խաղացողներ են որոշելու։ Ժամանակ կարող էինք ձգել այն դեպքում, երբ տարածաշրջանային գլխավոր խաղացողների միջև կոնսենսուս չլիներ, իսկ մենք տեսնում ենք, որ այն կա։ Ժամանակի ձգձգումը ոչինչ չի տալու։ 

Ինչ վերաբերում է միջանցքի հարցում Իրանի հետ համագործակցությանը, ապա Իրանի դիրքորոշումը չի կարող որոշիչ ու վճռական լինել, եթե Ռուսաստան-Թուրքիա վերջնական համաձայնություն լինի։ Իրանը միայն կարող է արգելակ լինել Ադրբեջանի պահանջած Հայաստանի տարածքի վրա վերահսկողություն ենթադրող  միջանցքին, որը կփոխի Իրան-Հայաստան սահմանը, ինչը որ Իրանը անում է։ 
 
- Հայաստանի ինքնիշխանության դիրքերի պահպանման  տեսանկյունից  մեզ համար, այնուամենայնիվ, հույժ, կենսական կարևորություն ունի խուսափել Ադրբեջանին  «ռուսական» միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ տալուց։ Սկզբունքային դիմադրության պարագայում ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ։
 
- Եթե կա ռուս-թուրքական կոնսենսուս, որ ֆունկցիոնալ միջանցք լինի, դրա դեմ դիմակայումը մեր ուժերից վեր է և կարող է  հանգեցնել ընդհուպ նոր ռազմական էսկալացիայի։  Բավական է որպես օրինակ նշել Աղավնոյի, Բերձորի դեպքերը։ Մենք փորձեցինք դիմադրել, սակայն տեսանք, որ թե զոհեր, թե տարածքային կորուստներ ունեցանք, և ի վերջո գյուղերը դատարկվում են։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: