Իրանի նախագահ. Կառավարության առաջնահերթությունն ուշադրությունն ու վստահությունն է ժողովրդի նկատմամբ
parstoday.com- Երեքշաբթի առավոտյան, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կառավարության անդամների հետ այցելելով հեղափոխության հիմնադրի դամբարան, իր ուխտն է վերանորոգել հոգելույս իմամի իդեալների հետ և ցավակցություն է հայտնել Իմամ Սաջադի նահատակության առիթով: Նախագահն ասել է.«Հարգում ենք նահատակների, հատկապես կառավարության նահատակների հիշատակը և ողջույններ ենք հղում նրանց հոգիներին, ովքեր ժողովրդին ծառայելու և վիլայաթին հավատարմության դրսևորումն էին և իրոք հեղափոխական ու ծառայող գործիչներ էին»:
Նշելով, որ այսօր եկել է իր ուխտը վերանորոգելու հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ, որպեսզի իր ծառայությունն Աստծու համար լինի, նախագահ Ռայիսին ասել է.«Կառավարությունը համոզված է, որ ժողովրդին ապավինելու դեպքում հաջողելու է»:
Ժողովրդի նկատմամբ հոգելույս իմամ Խոմեյնիի վստահությունը Սրբազան պաշտպանության ժամանակ հաղթանակելու պատճառը համարելով, նախագահ Ռայիսին նշել է, որ իմամի այդ գործը պետք է օրինակ ծառայի:
«Բոլոր պետական այրերը պետք է կարևորեն արդարությունը, և եթե այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, կարելի է շահել մարդկանց վստահությունը»,-ասել է ԻԻՀ նախագահը: