ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀԳՀԾ-ի ճակատագիրը․ Թեհրանը վստահ չէ և երաշխիքներ է պահանջում արևմուտքից

Եվրամիությունը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ: Համապատասխան կարծիք է հայտնել իսպանական El País թերթը։

Թերթի փոխանցմամբ՝ Թեհրանի արձագանքը Բրյուսելի վերջին առաջարկին խելամիտ է, ակայն դեռ պետք է սպասել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին։ ԵՄ-ում նույնպես լավատեսորեն են տրամադրված ժամկետների հարցին։ Գործարքը կարող է կյանքի կոչվել շուտով։ Ըստ հրապարակման՝ ժամանակը ձեռնտու է համաձայնության հասնելու համար՝ հաշվի առնելով աշնանը ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները։

Իրանահայ քաղաքկան մեկնաբան Սահակ Շամուրադյանի կարծիքով՝ Իրանի և ՀԳՀԾ-ի մնացած անդամ երկրների 4+1 ձևաչափով բանակցությունները երկար ու անորոշ արդյունքներով ձգձգումներից հետո վերջապես թևակոխել է նոր փուլ․ «Եվ թվում է թե բանակցությունները, այս փուլում կախված է աշխարհաքաղաքական նոր զարգացումների և աշխարհում հատկապես Եվրոպայում առաջացած էներգիայի ճգնաժամի և էներգակիրների մատակարարման ուղղությամբ տարվող ջանքերի արդյունքներից։ Մի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմի ելքը և Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված խիստ պատծամիջոցները ստվեր են նետել ՀԳՀԾ-ի բանակցությունների վրա և բանակցող կողմերից յուրաքանչյուրը կախված իր շահերից ու տնտեսաքաղաքական նկատառումներից փորձում են բանակցությունները ընթացքը ուղղորդել իրենց ձեռնտու արդյունքների հանգեցնելու ուղղությամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչպես հայտնի է ՀԳՀԾ-ի բանակցությունների նոր փուլը, որ մեկնարկել էր 2022 թվ-ի օգոստոսի 4-ին Վիեննայում Քուբորգ հյուրանոցում, ավարտվեցին օգոստոսի 8-ին և բանակցող կողմերի պատվիրակությունները վերադարձան իրենց մայրաքաղաքներ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բերելի կողմից Իրանին ներկայացրած առաջարկների փաթեթի պատասխանը ստանալու համար։ Իրանի և 4+1 խմբի ներկայացուցիչների միջև Վիեննայի բանակցությունների այս փուլում իրանական կողմին նպաստող առաջարկ է արվել ԵՄ-ի համակարգող Էնրիկե Մորայի կողմից։

Ըստ Շահմուրադյանի՝ Վիեննայի բանակցություններին մասնակցող երկրները ցանկանում են ավելի արագ ավարտել բանակցությունները, սակայն վերջնական համաձայնության հասնելու համար սպասում են ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին և զիջումներին, իսկ իրանական կողմը պահանջում է ամբողջությամբ չեղարկել ԱՄՆ-ի և ԵՄ կողմից Թեհրանի դեմ սահմանաված բոլոր տնտեսական և էներգետիկ պատժամիջոցները․ «Հատկանշական է, որ աշխարհաքաղաքական նոր ձևավորվող խմորումների ֆոնին համաշխարհային մեծ տերությունները՝ մասնավորապես Արևմուտքը ցանկանում են արագ վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագրը, քանի որ որևէ սահմանափակումների բացակայության դեպքում իրանցիները կմեծացնեն երկրի միջուկային և հրթիռային կարողությունները: Իսկ եթե ԱՄՆ և Իրան առճակատումն ավելի սրվի և Իրանը փորձի առավել մոտենալ իր արևելյան գործընկեր տերություններին՝ այսինքն Ռուսաստանին և Չինաստանին, ապա արևմուտքը կարող է զրկվել իրանական նավթի ու հետագայում գազի պաշարների հասանելությունից միջազգային շուկայում և հիմնականում շահառու կողմը կարող է հանդիսնալ նախ Չինաստանը, իսկ հետո Ռուսաստանը, որը շրջափակումների ներկայիս փուլում խիստ կարիք ունի անվտանգային, տնտեսական և սպառազինություննեռի շուկայում մեծ ու նշանակալի գործընկերների։ Իրանն այդ առումով բավական հուսալի շուկա և գործընկեր կարող է հանդիսանալ Ռուսաստանի համար»,-նշեց մեր զրուցակիցը։

Հասկանալով պահի զգայուն վիճակը, մեր զրուցակցի դիտարկմամբ, Ռուսաստանին փոխարինելու համար, Արևմուտքի կարիքը էներգիայի պաշարներով հարուստ երկրների էներգամատակարարման անհրաժեշտությունը, Սպիտակ տունը դեմ չէ վերականգնել ՀԳՀԾ-ն․ «Համենայնդեպս դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա ՀԳՀԾ-ի հարցի վերականգնումը կողմերի միջև, բայց ակնհայտ է, որ այս պահին ելնելով աշխարհաքաղաքական և տնտեսական ու էներգետիկայի մատակարարման պահանջներից, թե՛ Թեհրանը և թե՛ Վաշինգտոնը համաձայն են իրենց ներքին տնտեսական և էներգետիկ ճգնաժամային հարցերը լուծելու նպատակով կարճաժամկետ կամ միջնաժամկետ համաձայնության հասնել ՀԳՀԾ-ի շուրջ։ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներն Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ զգալիորեն փոխվել է, սակայն ինչպես Իրանի իշխանությունների որոշ շրջանակներ դեմ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ու ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություներին, նույնպես ԱՄՆ-ում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների քաղաքական և ներկայացուցիչների պալատի որոշ շրջանակներում կա Իրանի միջուկային, տարածաշրջանային ազդեցության և հրթիռային ծրագրի զարգացման նկատմամբ տարբեր՝ չափավոր ու ծայրահեղական մոտեցումներ։ Հենց այս առումով ԱՄՆ-ի Կոնգրեսի ավելի քան 100 հանրապետական անդամներ խոստացել են դեմ լինել Ջո Բայդենի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկացած վերացմանը: Իհարկե միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ ներքին տարաձայնությունները բանակցողներին ստիպել են այնպիսի լուծումներ գտնել, որոնք կբավարարեն Իրանի պահանջները և կհավասարակշռեն ԱՄՆ հարաբերություննեռը Իրանի հետ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի զսպման պահանջների վերաբերյալ»։

Մյուս կողմից, Շահմուրադյանի դիտարկմամբ, Իրանը պահանջում է ՄԱԳԱՏ-ի տեսուչների կողմի Իրանական միջուկային օբյեկտների հետաքննությունն ավարտել՝ ավելի լայն համաձայնագրի շրջանակներում․ « Այնուամենայնիվ Իրանի հետ բանակցող Արևմտյան երկրները հայտարարել են որ չեն կարող ՄԱԿ-ին ենթակա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հանձնարարել վաղաժամկետ դադարեցնել Իրանի միջուկային օբյեկտների հետաքննությունը։ Հատկանշական է, որ Իրանում և իսլամական համակարգի բազմաշերտ իշխանության տարբեր օղկներում կա բազմատեսակ մոտեցում։ Իրանական իշխանության վերնախավում որոշումներ ընդունող զանազան կենտրոնների բազմազանությունը և տարբեր խճճված մոտեցումները ավելի է բարդացնում Թեհրանում ՀԳՀԾ-ի շուրջ միասնական և համապարփակ որոշում ընդունելու գործընթացը։ Այնուամենայիվ բոլորը կարծում են, որ միջուկային գործարքի հանգուցալուծման կամ գործարքը ընդմիշտ մերժելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Իրանի իսլամական համակարգի գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամեին»,-նշեց նա։

Պատասխանելով ՀԳՀԾ-ի լիարժեք վերականգնման վերաբերյալ Եվրոպայի առաջարկին, Իրանը օգոստոսի 19-ին ներկայացրել է իր գրավոր պատասխանը ԵՄ բանակցող կողմին, տեքստում նշելով, որ եթե ԱՄՆ-ն իրատեսություն դրսևորի և չեղարկի բոլոր պատժամիջոցները և վերադարնա ՀԳՀԾ համաձայնագրին, ապա հնարավոր կլինի համաձայնության հասնել որոշ հարցերի շուրջ որոնք հետաքրքրում են կողմերին․ «Իրանի պատասխանից պարզ է դառնում, որ տարաձայնությունները կենտրոնացած են հիմնականում երեք հարցերի շուրջ․ այն է ՄԱԳԱՏԵ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների հետաքննության վաղաժամկետ դադարեցում, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկում և ԻՀՊԿ-ի նկատմամբ սահմնված ծատժամիջոցների չեղարկում, որոնցից երկուսի (տնտեսական և ԻՀՊԿ-ի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում) դեպքում ԱՄՆ-ն ճկունություն է դրսևորել, սակայն Իրանը պնդում է որ Վաշինգտոնը դա պետք է ներկայացվի երաշխավորված երկարաժամկետ միջազգային փաստաթղթով: Երրորդ կետը կապված է Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակող և ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի հետ և կախված է ԱՄՆ-ի և ՄԱԳԱՏԵ-ի որոշումից»։

Մերկնաբանի խոսքերով՝ վերոնշյալ երեք հարցերը հանգամանորեն քննարկվել են ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, և օգոստոսի 19-ին Իրանի դիրքորոշումները գրավոր կերպով տրամադրվել են Եվրամիության բանակցությունների համակարգողին․ «Անդրադառնալով Վիեննայի բանակցությունների վերջին փուլին կայացած որոշումներին և ԵՄ կողմից Իրանին ներկայացված առաջարկներին ՀԳՀԾ-ի Վիեննայի Իրանի բանակցող թիմի անդամ Մոհամմեդ Մարանդին հայտարարել է, որ Իրանը հայտնել է իր մտահոգությունները Եվրոպական կողմին, և մնացած հարցերի լուծումն այնքան էլ դժվար չէ։ Համենայնդեպս իրանցի դիվանագետների կողմից հնչեցրած փակ հայտարաություններում իրանական կողմին մտահոգությունները կապված են ՀԳՀԾ-ի նկատմամբ արևմտյան երկրների անհավստահելիությունը ՀԳՀԾ-ի դրույթների ու տնտեսական երկարաժամկետ պայմանավորվածությունների վերաբերյալել։

Իրանում շատ վերլուծաբաններ կասկածում են, որ ՀԳՀԾ-ի վերջնական համաձայնությունը հասանելի է, բայց չենք կարող ասել, որ Իրանի իշխանությունները ընդհանուր կոնսենսուսի կհասնեն համաձայնություն ձեռք բերելու շուրջ»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հանկարծակի դուրս գալուց հետո իրանցիներն այժմ ցանկանում են համոզվել, որ իրենց այլևս չեն խաբի, և համաշխարհային տերությունների հավաստիացմամբ նրանք կարող են սահմանափակել իրենց միջուկային ծրագիրը, սակայն կրկին չընկնել ԱՄՆ-ի ու Արևմուտքի լարած պատժամիջոցների թակարդում․ «Այնուամենայնիվ, Թեհրանը երաշխիքներ է պահանջում արևմուտքից, որ եթե ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը կրկին փորձի դուրս գալ միջուկային ցանկացած պայմանագրից, ապա Եվրոպայի հետ տնտեսական գործարք կնքած իրանական ընկերությունները կարողանան որոշակի միջին կամ երակարատև ժամկետներում շարունակել իրենց տնտեսական գործունեությունը եվրոպացի գործընկերների հետ, ինչպես այս հարցի վերաբերյալ արևմտյան դիվանագետները զգուշացնում են ԱՄՆ-ին, որ եթե Վաշինգտոնը ճկունություն չցուցաբերի, երկու կողմերը կարող են համաձայնության չգալ և դա չի բխում հատկապես Եվրոպական կողմի շահերից»,-ասաց Շահմուրադյանը։

Մյուս կողմից Իրանը նշում է, որ Եվրոպային տված իր պատասխանի առանցքը ՀԳՀԾ-ի շուրջ կայացած բոլոր պայմանավորվածությունների երաշխիքներն են, որ եթե Ամերիկան կրկին փորձի ցանկացած պահին դուրս գալ համապարփակ համաձայնագրից, ապա Իրանում ներդրումներ կատարող արևմտյան ընկերությունները պետք է միջազգային երաշխիքներով պաշտպանված կլինեն։ Իրանը նաև առաջարկել է միջուկային համապարփակ համաձայնագրում ներառել որոշակի մեխանիզմ, որը Թեհրանին թույլ կտա արագորեն ավելացնել իր միջուկային գործունեությունը, եթե Վաշինգտոնը դուրս գա համաձայնագրից․ «Այս և նման պահանջների ներկայացումը՝ ԱՄՆ-ի և Իրանի կողմից ավելի է բարդացնում ցանկացած կանխատեսում ՀԳՀԾ-ի շուրջ վերջնական համաձայնության գալու կանխատեսումը, սակայն կարծում եմ, որ բոլոր կողմերը ելնելով ներկա համաշխարհային և աշխարհաքաղաքական պայմաններից՝ համոզված են կարճաժամկետ և միջնաժամկետ համաձայնություն ձեռք բերել որոշակի հարցերի շուրջ, որը կերշխավորի բանակցող կողմերերի անվտանգային, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: