ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ՀՄՀՖ-ի, Ս. ՄԱԲԿ-ի և ԲՖ-ի վարչության ներկայացուցիչներն ու նախագահը այցելել են Թեհրանում Հայաստանի դեսպանություն և սգո մատյանում գրառում կատարել

HAYAZD - Թվականիս օգոստոսի 21-ին «Հայ Մշակութային Հասարակական Ֆորում»-ի, «Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական» կենտրոնի և «Բիզնես ֆորում»-ի վարչության ներկայացուցիչները այցելեցին ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն` ցավակցություն հայտնելու Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի 16 քաղաքացիներ:

Հանդիպմանը նախ «ՀՄՀՖ»-ի և «Ս․ ՄԱԲԿ»-ի  և «Բիզնես ֆորում»-ի վարչության նախագահ՝ իրանահայ գործարար և ազգային բարերար ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը իր և վարչության կազմի կողմից ցավակցություն հայտնեց  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար` Պրն. Գարիկ Գրիգորյանին, աղետալի դեպքի կապակցույամբ և իր խորին վշտակցությունը հայտնեց տեղի ունեցած ահավոր պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և ընտանիքներին։ Ճրտգ․  Հենրիկ Տեր Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց այդ աղետի հետևանքների վերացման, վերակառուցման ինչպես նաև տուժածներին աջակցելու ուղղությամբ:

 

 

Վարչության անդամները նույնպես իրենց ցավակցությունը վշտակցությունը  հայտնեցին անմեղ զոհերի հարազատներին և առ Աստված աղոթեցին զոհվածների  հոգիների խաղաղության ու հանգստության համար, նաև առողջություն և արագ ապաքինում մաղթեցին բոլոր  տուժածների ու վիրավորների համար։

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը  նաև քննարկեցին Իրան-Հայաստան մշակութային և տնտեսա-առևտրական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես  նաև քննարկվեց  համայնքային մի շարք հարցեր և Իրան-Հայաստան բարեկամական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները։

 

 

Հանդիպման ավարտին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Թեհրանում ՀՀ դեսպանության  սգո մատյանում գրառում կատարեց «ՀՄՀՖ»-ի և «Ս․ ՄԱԲԿ»-ի  և «Բիզնես ֆորում»-ի վարչության նախագահ՝ իրանահայ գործարար և ազգային բարերար ճրտգ․ Հենրիկ Տեր Ղուկասյանը։

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
արցախի,կորուստը,քաղաքական,տհասության,գավառական,մտածելակերպի,պետական,կառավարման,տապալման,հետևանք,է , Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
Արցախի կորուստը քաղաքական տհասության, գավառական մտածելակերպի, պետական կառավարման տապալման հետևանք է
ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
սիւնիքը,հայաստանի.,աշխարհաքաղաքական,շահերու,«հանգոյց» , Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
Սիւնիքը Հայաստանի. Աշխարհաքաղաքական շահերու «հանգոյց»
10 Փաստ, որ պէտք է իմանաք Հայաստանի Սիւնիքի մարզի մասին, որպէսզի հասկնաք, թէ ինչու Ատրպէյճանն ու Թուրքիան ամէն ինչ կ'ընեն այս շրջանը գրաւելու համար։
լեռնային,ղարաբաղի,ճգնաժամը,արևմուտքին,ստիպում,է,վերանայել,ադրբեջանի,հետ,հարաբերությունները.,the,guardian , Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Արևմուտքին ստիպում է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները. The Guardian
Բաքուն տարիներ շարունակ իրեն որպես անվտանգության հուսալի գործընկեր և կարևոր տրանսպորտային հանգույց ջատագովելուց հետո, առաջացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի զայրույթը, գրում է The Guardian-ը։
հհ-ում,ամն,դեսպանն,այցելել,է,եռաբլուր,զինվորական,պանթեոն , ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության ընթացքում իրենց կյանքը զոհածներին։
նախագահ,բայդենն,ինձ,իմ,պատվիրակությանը,գործուղել,է,այստեղ՝,ընդգծելու,ամն-ի,խորը,նվիրվածությունը,հայաստանի,սուվերենության,տարածքային,ամբողջականության,և,ժողովրդավարության,հանդեպ.,սամանթա,փաուերը՝,փաշինյանին , Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Նախագահ Բայդենն ինձ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:
ռուսաստանի,և,արևմուտքի,փափուկ,ուժը,հայաստանում , Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի և Արևմուտքի փափուկ ուժը Հայաստանում
Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցության առումով առավել մեծ խնդիր է ռուսաստանյան պետական և հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների գործունեությունն ու գործելաոճը, որոնք գրավչության և արդյունավետության առումով զգալիորեն զիջում են արևմտյանին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: