ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքի բնակիչներն արդեն դուրս են եկել գյուղից

Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքի բնակիչներն արդեն դուրս են եկել գյուղից, համայնքում այսօրվա դրությամբ մնացել է միայն մեկ ընտանիք։ Ներքին Սուս համայնքի ղեկավար Մխիթար Ներսիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղն ազատելու համար մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված։

Գյուղի ընտանիքները տեղափոխվել են տարբեր բնակավայրեր։ «Այսօր գյուղում կազմակերպել ենք մոմավառություն զորավարների պուրակում, ոչ թե հրաժեշտ տվեցինք մեր հող ու ջրին, այլ ասում ենք՝ մենք նորից հետ ենք վերադառնալու»,- ասաց համայնքի ղեկավարը։ Ներքին Սուս գյուղում, ինչպես Բերձորում ու Աղավնոյում, արդեն մի քանի օրն է՝ անջատված են էլեկտրականությունը, գազամատակարարումն ու կապի միջոցները։

Ներսիսյանի խոսքով՝ համայնքը նախկինում միավորում էր չորս գյուղ, ուներ 48 ընտանիք։ Գյուղերից երեքը 2020 թվականի պատերազմի հետևանքով մնացել էին Ադրբեջանի ենթակայության տակ, և միայն Ներքին Սուս գյուղն էր մնացել հայաբնակ։ «Եվ մինչև օգոստոսի 25-ը Ներքին Սուսն էլ կհանձնվի»,- հավելեց նա։

Ըստ համայնքի ղեկավարի՝ բնակիչներն անընդհատ ուզում են այրել իրենց տները, բայց ասում են՝ «քրտինք ենք թափել, քարը քարին ենք դրել, ո՞նց է հնարավոր մենք մեր աշխատանքը այրենք»։ Բայց գյուղի վարչական տարածքի դաշտերն այսօր այրվել են։

Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ Արցախի իշխանության ներկայացուցիչներն իրենց իրազեկել են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ընդհանուր Քաշաթաղի շրջանն էր տրված Ադրբեջանին։ «Եվ մենք տեսանք այս վերջին լարվածությունը, որը նորից զոհեր ու վիրավորներ տվեցինք, Ալիևը սպառնում է պատերազմով»։

Ըստ համայնքի ղեկավարի՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնվեցին, քանի որ հայ ժողովուրդը միասնական չէր։ «Ճիշտ է, վերջին օրերին մարդիկ համախմբվեցին, անհատներ էլ եկան օգնեցին, բայց եթե միասնական լինեինք, գուցե ինչ-որ բան փոխվեր։ Պատերազմում պարտված ենք, բայց ժողովուրդը չպետք է կոտրվի, դժվար է այսօր բառեր գտնելը, ամբողջ ժողովուրդն է նեղված, երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ ցավն ենք ապրում։ Անընդհատ մեր ուղեղը միայն այդ ուղղությամբ է աշխատում, թե ինչ կարելի է անել։ Մենք այսօր չունե՞նք դիվանագետներ, չունե՞նք գիտնականներ, որ գային մեր կողքին նստեին, խորհուրդ տային, միգուցե մի հայտարարի կգայինք, մի հարց կլուծվեր։ Այսօրվա դրությամբ իրոք մեր ժողովուրդը շատ խորհրդի կարիք ուներ՝ ի՞նչ անել»,- հավելեց նա։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: