Իրանը ռազմական տեխնիկա արտադրող աշխարհի 5 ամենազարգացած երկրների թվում է
parstoday.com- Բրիգադի գեներալ Շահրոխ Շահրամն Իրանի Շիրազ քաղաքում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանը Փահլավիների ռեժիմի ժամանակ արտասահմանից ունեցած կախվածությունից այսօր հասել է մի մակարդակի, որ կարողանում է ռազմական արտադրանք արտահանել այլ երկրներ։
Նա նշել է. «Նախկինում իրականացվող հակադարձ ճարտարագիտությունից և կրկնօրինակումից այսօր մենք հասել ենք շատ առաջադեմ տեխնոլոգիաների և մասերի արտադրության ու նախագծման, և դարձել այս ոլորտում հինգ առաջադեմ երկրներից մեկը»։
Նշելով, որ ԻԻՀ պաշտպանական ու ռազմական բյուջեն հարևան և տարածաշրջանային երկրների համեմատ շատ ցածր է, Շահրոխ Շահրամն ասել է. «Մեզ հաջողվեց նման բյուջեով դառնալ աշխարհի ամենաապահով երկիրը, քանի որ մենք ինքներս ենք իրականացնում ու ավարտում բոլոր աշխատանքները: Արդյունքում այսօր հասել ենք մի կետի, որ կարող ենք դիմակայել մի գերտերության, որի ռազմական բյուջեն հավասար է աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեներին»: