ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ECER 2022-ը աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի Հայաստանում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը (ECER 2022) աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին կհամախմբի մեկ վայրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ բավականին մեծ կազմակերպչական աշխատանք է տարվել: «Համաժողովին քննարկվելու են մանկավարժությանը, կրթությանը վերաբերող հարցեր:  Նմանատիպ համաժողովների անցկացումը մեր բուհական համակարգի համար, ՀՀ-ի համար բավականին կարևոր է: Մենք առիթը բաց չենք թողնելու հետագայում ևս նմանատիպ միջոցառումներ ԵՊՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց նա:

 
 

ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար,ԵՊՀ մանկավարժության ևկրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանում առաջին անգամ Հայաստանում է անցկացվում այդ համաժողովը: «Համաժողողովի նպատակն է աշխարհի տարբեր երկրներից գիտական հետազոտողներին համախմբել մեկ վայրում,կրթական հարթակում,որպեսզի քննարկվեն այն կրթական խնդիրները, որոնք առկա են աշխարհի բոլոր երկրներում,  և քննարկվեն այն հիմնական  և լոկալ հիմնախնդիրները, որոնք ունի յուրաքանչյուր երկրի կրթական համակարգ՝ համատեղ լուծումներ գտնելով»,-ասաց նա:

 

EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանն էլ հավելեց, որ տարածաշրջանում տարբեր գլոբալ իրողություններ ազդում են կրթական համակարգի վրա, և համաժողովի նպատակն է վեր հանել բոլոր այդ գլոբալ իրողությունները՝ և հասկանալ ինչ լուծումներ կարող ենք առաջարկել: «Համաժողովը հեղինակավոր համաժողով է համարվում, և դրան մասնակցել ձգտում են աշխարհի տարբեր երկրներից հետազոտողներ»,-ասաց նա:

Օգոստոսի 22-25-ը առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը  (ECER 2022), որին մասնակցելու են ավելի քան 1500 պատվիրակներ՝ 54 երկրներից:

Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներումայլև պլենար քննարկումներ, հանդիպումներՀամաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվող աշխարհումգլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: