Իրանում տեխնոլոգիական,քայլեր շատ են կատարվում
parstoday.com- Այցի ընկթացքում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանցի հետազոտողների կողմից արտադրված գիտելիքահենք ապրանքները կրճատում են ծախսերը, ավելացնում արդյունավետությունը և առաջացնում են բարձր ավելացած արժեք և կառավարությունը վճռական է նրանց հովանավորելու հարցում»:
Կարևորելով ընդհատակային ջրամատակարարման տեղայնացման անհրաժեշտությունը, Ռաիսին նշել է.«Անհրաժեշտ է այս գիտությունը առաջարկել բոլոր հողագործներին: Կառավարությունն իրեն պարտավոր է համարում աջակցել հիմնարար գիտության ու հիմնարար տեխնոլոգիայի զարգացմանն ուղղությամբ իրականացվող քայլերին»:
Ավելի քան 50 ընկերություններից կազմված «Փիշրան» համալիրում գործունեություն են ծավալում Իրանի համալսարանների ավելի քան 500 ներկայացուցիչներ: