ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի կամավորները առանձնահատուկ են լինելու. STARMUS-ի համահիմնադիրը հանդիպեց երիտասարդներին

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի շրջանակներում փառատոնի համահիմնադիր աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը հանդիպեց կամավորների հետ, որոնց ներկայացրեց փառատոնի փիլիսոփայությունը, գաղափարը և հնարավորությունները:

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի շրջանակներում  փառատոնի համահիմնադիր աստղաֆիզիկոս  Գարիկ Իսրաելյանը հանդիպեց կամավորների հետ, որոնց ներկայացրեց փառատոնի փիլիսոփայությունը, գաղափարը և հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գարիկ Իսրայելյանը նախ շնորհակալություն հայտնեց  կամավորներին, որ գրանցվել են և ցանկություն հայտնել մասնակցելու STARMUS VI փառատոնին:

Փառատոնի համահիմնադիրը երիտասարդներին վստահեցրեց ՝ նրանց շատ հետաքրքիր և արդյունավետ շաբաթ է սպասվում:

«Բոլոր փառատոններին միշտ կամավորներ ունեցել ենք, բայց ամենաառանձնահատուկ կամավորները լինելու են Հայաստանի կամավորները, ես դրանում չեմ կասկածում: Ինչո՞ւ, որովհետև նման կարգի գիտնականները Հայաստան երևի թե առաջին անգամ են գալիս: Ձեզ համար շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ում հետ եք աշխատելու:

Հայաստանում, մանավանդ վերջին տարիներին, շատ դժվար է եղել երիտասարդներին կենտրոնանալ ինչ-որ բանի վրա՝ պատերազմի, անվերջ քաղաքական խնդիրների, քաղաքականացված մեդիադաշտի պատճառով: Եթե գտնվել են երիտասարդներ, ովքեր, չնայած այդ բոլոր բարդություններին, հետաքրքրվել են և ցանկացել են այս փառատոնին մասնակցել, օգնել, դա իմ համար շատ ու շատ ավելի կարևոր է, քան, եթե փառատոնը լիներ եվրոպական ինչ-որ այլ երկրում: Հայաստանյան պայմաններում ունենալ այսպիսի երիտասարդներ՝ ինձ փոփոխությունների հույս է տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իսրաելյանը:

Հանդիպման ընթացքում նա պատմեց, թե ինչպես են կարողացել ընդամենը 30 կամավորներով պատշաճ կազմակերպել STARMUS II-ը, երբ միայն բրիտանացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին օգնելու և ուղեկցելու համար ներգրավված էր եղել 3-4 կամավոր: Հիշեց, թե ինչ դժվարություններ են ունեցել  ամենաամբիցիոզ Starmus III փառատոնի ժամանակ: Նա  նաև պատասխանեց կամավորների հուզող հարցերին:

Աստղաֆիզիկոսը հուսով է, որ STARMUS-ը կբարձրացնի երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանում նմանատիպ նոր փառատոններ կկազմակերպվեն:

 

«Թող STARMUS-ը պատճառ հանդիսանա, որ Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքում փոփոխություն լինի»,- ընդգծեց Իսրաելյանը:

STARMUS VI փառատոնի կամավորների համակարգող Դիանա Բալասանյանը հայտնեց, որ օգոստոսի 16-ից սկսելու են կամավորների ուսուցման շարքը, որպեսզի նրանք շատ լավ պատկերացում ունենա փառատոնի մասին և պատրաստ լինեն փառատոնին:

 

«Ունենք մոտ 180 կամավոր Հայաստանի գրեթե բոլոր համալսարաններից: Մասնակցում են նրանք, ովքեր անգլերենի լավ իմացություն ունեն, որովհետև STARMUS-ը միջազգային փառատոն է,  և մենք աշխատում ենք միջազգային թիմով: Իհարկե, կամավորները նաև պետք է հետաքրքրված լինեն գիտությամբ, արվեստով, լինեն ակտիվ, ցանկություն ունենան սովորել:

Կամավորները ուղեկցելու են ելույթ ունեցողներին, օգնելու են հանդիսատեսին, մանավանդ՝ արտասահմանցի: Եթե կլինեն մարդիկ, ովքեր լավ չեն կողմնորոշվի տեղանքում կամ ինչ-որ հարցեր կունենան՝ կամավորները նրանց կօգնեն: Երիտասարդները օգնելու են բեմում, օգնելու են STARMUS ճամբարում:

Կամավորներին տարբեր խրախուսանքներ են սպասվում, բայց, կարծում եմ, որ ամենամեծ խրախուսանքն այն է, որ նրանք կկարողանան տեսնել փառատոնը ներսից, նաև կկարողանան քաղել այն բոլոր գիտելիքները, որոնք STARMUS-ն առաջարկում է»,- ընդգծեց Բալասանյանը:

Կամավոր Կարինե Հովհաննիսյանը ցանկացել է STARMUS-ի աշխատանքներում ներգրավվել, որովհետև, ըստ իրեն, Հայաստանում անցկացվելիք ամենամեծ գիտական փառատոններից մեկն է:

« Կարծում եմ, փառատոնի շնորհիվ շատ ընդունակություններ ձեռք կբերեմ, քան մինչև այս ունեի: Բացի այդ, լինելու են այնպիսի մեծություններ, որոնց Հայաստանում տեսնելը, իրենց օգնելը և իրենց հետ աշխատելը ինձ համար մեծ պատիվ է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: