Իրանը հայտարարել է, որ համաձայնության կայացումը կախված է Սպիտակ տանը քաղաքական որոշումներից
parstoday.com- ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պատասխանից պարզ է դառնում, որ տարաձայնությունները կենտրոնացած են հիմնականում երեք կետի վրա, որոնցից երկուսի դեպքում ԱՄՆ-ն ճկունություն է դրսևորել, սակայն դա պետք է ներկայացվի փաստաթղթի տեսքով: Երրորդ կետը կապված է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի հետ և կախված է ԱՄՆ-ի իրատեսական դիրքորոշումից:
Վերոնշյալ երեք հարցերը հանգամանորեն քննարկվել են ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, և երեքշաբթի առավոտյան Իրանի դիրքորոշումները գրավոր կերպով տրամադրվել են Եվրամիության բանակցությունների համակարգող կողմին։
Իրանի բանակցող թիմի խորհրդական Մոհամմեդ Մարանդին հայտարարել է, որ Իրանը հայտնել է իր առաջակնները, և մնացած հարցերի լուծումն այնքան էլ դժվար չէ։
Նա նշել է, որ այդ մտահոգությունները կապված են ՀԳՀԾ-ի նկատմամբ արևմտյան կողմերի մոտեցման հետ և հավելել. «Չեմ կարող ասել, որ համաձայնություն ձեռք կբերվի, բայց մենք ավելի մոտ ենք համաձայնության, քան նախկինում»։