Համաշխարհային բանակային խաղերում Իրանը նվաճել է 14 մեդալ
parstoday.com- Օգոստոսի 4-ից 12-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում անցկացվել է աշխարհի բանակների (SEZM) սպայական համալսարանների ուսանողների մրցումների երրորդ փուլը՝ լողի, վոլեյբոլի, ռազմական հնգամարտի, կողմնորոշման, աթլետիկայի, հրաձգության և ամառային բիաթլոնի (կրկնակի) յոթ մարզաձևերում։
ԻԻՀ-ի բանակի պատասխանատվությամբ և հսկողությամբ լողի, վոլեյբոլի, կողմնորոշման և ռազմական հնգամարտի, ինչպես նաև ԻԻՀ-ի ոստիկանության հրամանատարության պատասխանատվությամբ և հսկողության ներքո գտնվող հրաձգության և աթլետիկայի հավաքական թիմերը զինված ուժերի ուսանողներից կազմված քարավանի տեսքով ուղարկվել են մասնակցելու այս մրցումներին:
Իրանական 76 հոգանոց թիմը, որը 6 մարզաձևերում մրցել է 20 երկրների թիմերի հետ, նվաճել է 1 ոսկե, 6 արծաթե և 7 բրոնզե և ընդհանուր առմամբ 14 մեդալ։