ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեզ վերաբերող քաղաքականությունը՝ մեզնից անկախ․ ինչպե՞ս են վերաձևում ՀՀ սահմանները գերտերությունները

Հայ-իրանական սահմանին ռուսական սահմանապահ ծառայության ակտիվացումն ու նոր հենակետերի տեղադրումը՝ այն էլ սահմանից անհամեմատ ավելի խորք ընկած հատվածներում, շարունակում է մնալ վերլուծաբանների ու առհասարակ՝ հասարակության ուշադրության կենտրոնում։ Հիշեցնեմ, որ օրերս պարզաբանում էր տարածել Հայաստանում ՌԴ սահմանապահների վարչությունը, որը պահպանում է՝ այդ թվում նաև հայ-իրանական սահմանը։

Դրանում ասվում էր, որ ռուս սահմանապահները ինտենսիվացել են հայ-իրանական սահմանին, իբրև պայքարելու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ և կանխելու ահաբեկիչների ներթափանցումը ՀՀ տարածք՝ Իրանի միջոցով։ Սակայն այս պատճառաբանությունները,  կարծես թե այդքան էլ համոզիչ չէ հայաստանյան հանրության մի զգալի մասի համար:

Կան բազմաթիվ կարծիքներ, թե հայ-իրանական սահմանից Հայաստանի խորք տեղափոխվելով ու մի քանի նոր՝ մոդուլային կայաններ տեղադրելով արդեն Ագարակի հատվածում ռուսները հող են նախապատրաստում միջանցքի բացման համար, ասել է, թե նախանշում են թուրք-ադրբեջանական միջանցքի տարածքը։ Սակայն արդյոք սա բացառապես միջանցքի հետ առնչվող տեղաշարժեր են, թե ուղղակիորեն փոխկապակցված են նաև աշխարհաքաղաքական շարժերի հետ։

Հիշեցնեմ, որ ռուս սահմանապահների ծառայության ինտենսիվացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Երևան, իսկ հետո նաև Բաքու հեռախոսազրույցներից հետո, ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով առաջին անգամ բարձրաձայնվում է, որ ԱՄՆ-ն ունի հաղորդուղիների ապաշրջափակումը դյուրացնող առաջարկ և պատրաստ է օգնել այդ հարցում:

Ուշագրավն այն է, որ ըստ պետքարտուղարության հաղորդագրության, այդ մասին Բլինքենը հայտնել է անձամբ Ալիևին: Հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին պարզաբանում է իրավիճակն՝ ասելով, որ խոսքը տեխնիկական աջակցության մասին է: Այլ մանրամասնություններ ԱՄՆ դեսպանը չի հայտնում։ Եվ այս ամենը զուգորդվում է հայ-իրանական սահմանին ռուս խաղաղապահների հավելայալ գործառույղներ ստանձնելու գործողություններով։

Եվ եթե հայտնի դառնա, թե ինչ են ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր իրենց առաջին հեռախոսազրույցում քննարկել Լավրովն ու Բլինքնենը, պարզվի, արդյո՞ք այդ քննարկումներում տեղ է գտել նաև Հարավային Կովկասն ու մասնավորապես՝ հայ-իրանական սահմանը, ապա հնարավոր կդառնա գոնե որոշ ենթադրություններ անել։ Չի կարելի բացառել, որ ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի հավանական կնքման կոնտեքստում է, որ հայ-իրանական սահմանը կարող է ձեռք բերել հավելյալ արժեք, քանի որ թեկուզ Իրանի համար ամենակարճն է ՀՀ հետ սահմանը, սակայն ունի ռազմավարական նշանակություն։

Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան 

Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: