Թուրքիան կոշտ պատասխան է տվել Ռուսաստանին
«Թուրքիան երբեք մենակ չի թողնի Սիրիայի ժողովրդին Ասադի ռեժիմի և Սիրիայի քրդական ուժերի դեմ»,-ասել էր թուրք պաշտոնյան։
Նշենք,որ Սիրիայում ընդդիմադիրների շրջանակում շարունակվում են բողոքի ակցիաները: Համացանցում նոր կադրեր են շրջանառվում Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից օկու-պացված Ջարաբուլուսում կազմակերպված ցույցերից:
Բողոքի ակցիաների պատճառը թուրք արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն է առ այն, որ Սիրիայի ընդդիմությունը և կառավարությունը պետք է հաշտության եզրեր գտնեն:
«Մինչդեռ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների բռ-նազավթումը և այնտեղ տասնյակ հազարավոր ահաբ-եկիչներին տրվող աջակցությունն է հակամարտության հիմնական շարժիչ ուժը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը:
Աղբյուր՝ slim.am