ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կաջակցի Հայաստանին՝ ենթակառուցվածքների շինարարության հարցում

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով պատասխանատուն, անդրադառնալով Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ներկայություն ունենալու Իրանի կարողություններին, ասել է. «Իրանից արևելյան բլոկի երկրներ՝ Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և Սլովակիա արտահանման լավ հնարավորություններ կան»։ .

Օգոստոսի 11-ին Իրանի Ալբորզ նահանգի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  Մեհդի Սաֆարին  նշել է. «Մենք չպետք է կենտրոնանաք դեպի մեկ երկիր արտահանման վրա, այլ պետք է հաշվի առնենք առկա հնարավոր ուղղությունները, ինչպես օրինակ Ռուսաստանը»: 

Նա հավելել է. «Տեխնոլոգիաների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի ոլորտում մենք էլեկտրակայան ենք կառուցում Թուրքմենստանում, որի ամբողջ սարքավորումներն արտադրվում են Իրանում: Մենք հնարավորություն ունենք նման ենթակառուցվածքներ կառուցել նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Պակիստանը»:

Անդրադառնալով Արևելյան բլոկի երկրներ՝ Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և Սլովակիա Իրանի արտահանման լավ հնարավորություններին, Սաֆարին ասել է. «Այս երկրներից շատերը հանդես են եկել Իրանի հետ առևտրային փոխգործակցության նախաձեռնությամբ, այդ թվում՝ սարքավորումներ գնելու համար»:

Հայտարարելով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Իրանի արտահանման թիրախային շուկա ստեղծելու իր պատրաստակամության մասին՝ Սաֆարին ասել է. «Այս փոխգործակցությունները կավելացնեն արտահանման լավ ցուցանիշները, որոնք մենք ներկայումս ունենք հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի ու Իրաքի հետ»:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: