Բայրամովը շողոքորթում է․ Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ իրականացվում է Արաքսի երկայնքով արդեն առկա իրանական միջազգային տրանզիտ ճանապարհի միջոցով
Նա հավելել է, որ Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը.«Դա իրականցվելու է անկախ նրանից` ուզում է Հայատանը, թե ոչ։ Դա շանս է Հայաստանի համար՝ զերծ չմնալու տարածաշրջանային զարգացման ծրագրերից։ Որոշումն ինքը պետք է կայացնի։ Եթե Երևանը ճիշտ որոշում չկայացնի, ինքն իրեն կվնասի»,-ասել է Բայրամովը։
Նա նաև նշել է, թե «Զանգեզուրի միջանցք» բացելը ՀՀ պարտավորություններից է, և որ «Հայաստանը դա բառացի ընդունում է, բայց ձգձգում է գործընթացը»։
Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը կարծում է, որ Բայրամովի հայտարարությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում․ «Վերջին օրերին Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա իրականցվող ճնշումների համատեքստում երբ հայկական կողմին պարտադրվում է Արցախի Բերձորի, Աղավնո և Ներքին Սուսի գյուղերը տարհանել և հանձնել ադրբեջանական օկուպանտ ուժերի վերահսկողության և Լաչինի միջանցքը ևս հանձնել ռուս-ադրբեջանական միասնական դաշինքի ուժերի վերահսկողույան, և դրան զուգընթաց Ռուսաստանի ձևական խաղաղապահ ուժերի կրավորական ներկայությամբ և նույնիսկ թույլտվությամբ շարունակվում են ադրբեջանական օկուպանտ ուժերի հերթական ու չդադարող կրակոցները ԱՀ պաշտպանության ուժերի ուղղությամբ, Կովկասյան տարածաշրջանում ականատեսն ենք նոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի և քաղաքական խմորումների ձևավորմանը, ինչը կարող է մեկ անգամ ևս զգալի և անվերադարձ աշխարհաքաղաքական փոփոխությունների ու միջպետական սահմաների տեղափոխումների հանգել Արցախի-Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գծում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Շահմուրադյանի՝ աշխարհաքաղաքական այս նոր զարգացումների ընդհանուր համատեքստում են տեղի ունենում դիվանագիտական և քաղաքական արագընթաց զարգացումներ, տարածաշրջանի դերակատար երկրների ղեկավարների ու արտգործնախարարների հանդիպումներ ու հեռախոսազրույցներ, երկկողմ ու բազմակողմ քննարկումներ և իհարկե ճնշումների ու շանտաժների մի ամբողջական արշավ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ․ «Ռազմական դաշտում նույնպես հայկական կողմի վիճակն այնքան էլ հուսալի չէ և ըստ երևույթին թուրք-ադրբեջանական ռազմական գերակշռության արդյունքում հայկական կողմը ստիպված հետ է նահանջում դիրքերից և ռուս «դաշնակիցների» աչքի առջև տարածքներ է զիջում ռուս-թուրքական բարեկամական դաշինքի հաշվին։ Այս զիջումների դիմաց ցավոք Հայաստանը ոչինչ չի ստանում ադրբեջանցիներից ու այսպես կոչված «Դաշնակից» Ռուսասատանից»,-նկատեց մեր զրուցակիցը։
Ըստ Շահմուրադյանի՝ նման քաոսային իրավիճակում մեծացել է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանին հանձնելու և այսպես կոչված «Զանգեզուրի» կեղծ միջանցքին միացնելու չարանենգ պլանի իրականցման պահանջները։ Ակնհայտ է, որ այս փուլում՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, Արևմուտքի կողմից Ռուսաստանի էներգիայի բաժնի դեմ սահմանված պատժամիջոցների օղակի սեղմամբ՝ ՌԴ դեմ, Մոսկվան փորձում է իր թուրք բարեկամների միջոցով Կովկասյան տարածաշրջանից դեպի հարավ և Արևմուտք նոր միջանցք բացել իր նավթագազային արտադրանքները դեպի միջազգային շուկա տարանցելու համար և այստեղ կարևորվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի դերակատարությունը Մոսկվայի համար, ով ավանդաբար զուրկ է հյուսիսային հատվածներում ծովագնացության առևտրական հնարավոություններից և միշտ էլ կախված է եղել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների ծովային անցակետերից։ Հետևաբար Ռուսաստանը այժմ փորձում է իր թուրք գործընկերների հետ օր առաջ ճանապար բացել դեպի հարավ և արևմուտք, հույսը դնելով թուրք-ադրբեջանական գազամուղի արտահանման հզորության վրա, որի մեկ ճյուղը ըստ ամենայնի թերևս ռուսական ուժերի վերահսկողության տակ պետք է անցնի Արցախի տարածքով և ինչպես թուրքերն են ասում «Զանգեզուրի» կեղծ միջանցքով»,-ընդգծեց մեկնաբանը։
Սակայն, ըստ մեր զրուցակցի, այս բոլոր դավադիր պլանները բախվում են տարածաշրջանի մի այլ կարևոր, ուժեղ և դերակատար տերության՝ Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային և տնտեսաքաղաքական շահերի հետ․ «Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Կովկասյան տարածաշրջանում իր շահերին հակասող ցանկացած աշխարհագրական և միջազգայնորեն ճանաճված պետական սահնանների փոփոխությանը և արտատարածաշրջանային ուժերի տեղակայմանը իր հյուսիսային սահմանների մերձակայքում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև նրանց դաշնակից Թուրքիան, հասկանալով և վախենալով Իրանի նախազգուշացումների լրջությունը, փորձում են տարբեր ձևերով հաճոյանալ Իրանին և այսպես ասած տնտեսական գրավիչ խոստումներ տալով ու տնտեսական և տարանցման պլանների առաջարկներ ներկայցնելով Իրանին, նախ փորձել Իրանին գայթակղել և մյուս կողմից Թեհրանի ուշադրությունը շեղել Կովկասյան տարածաշրջանում իրենց նախաձեռնությամբ ընթացող չարաբաստիկ պլաններից»։
Ըստ Շահմուրադյանի՝ այնուամենայնիվ ռուս-թուրքական պատվիրատու այս ծրագրերի գործակատարը Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի ռեժիմն է, որը փորձում է ամեն գնով Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային կոմունիկացիայի կապերի և տնտեսական նախագծերից և Իրանին մոտեցնել իր պատվիրատուների խումբ, միևնույն ժամանակ վիժեցնել Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի իրականացման նախագիծը․ «Հենց այս միտումների զարգացման ֆոնին ականատեսը եղանք որ օգոստոսի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը անսպասելիորեն հայտարարեց, որ Ադրբեջանը Արաքս գետի վրայով Նախիջևանի հետ կապ ունենալու այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կկարգավորվի Իրանի միջոցով։
Բայրամովը նշել է, որ համաձայն Իրանի հետ համաձայնագրի, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրա առաջին կամրջի շինարարությունը։ Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրանցիներին խաբելու և ավելին՝ շողոքորթելու հերթական քայլ, քանի որ արդեն տարիներ է, որ այդ ճանապարհը գոյություն ունի և Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ իրականացվում է հենց Արաքսի երկայնքով գոյություն ունեցող իրանական միջազգային տրանզիտ ճանապարհի միջոցով։ Իհարկե պետք է ավելացնել, որ Իրանը արդեն ունի իր ինքնուրույն ծրագիրը երկու ուղղությամբ իրանական հարավային բանդար Աբբաս և Չաբահար միջազգային նավահանգիստները ավտոմոբիլային և եկաթուղային ճանապարհներով միացնելու դեպի հյուսիս, մեկ ճյուղով՝ Հայաստանի և Վրաստանի վրայով, որին նույնպես կարող է հետագայում միանալ Նախիջևանի ինքնավար հանրապետության մասնաճյուղը, դեպի Սև ծովի և Արևելյան Եվրոպայի երկրների նավահանգիստներ, մյուս ճյուղը՝ Ադրբեջանի և Թուրքմենասնաի ուղղությունն է, որ Իրանին կմիացնի ԵԱՏՄ երկրների, Կասպիական ավազանի մերձափյա երկրների և Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներին»։
Հենց այս համատեքստում, Շահմուրադյանի խոսքերով, Իրանն արդեն վաղուց նախաձեռնել է Արաքսի սահմանային գետի վրա ադրբեջանական հատվածում տարանցիկ կամրջի կառուցումը, ինչը կնպաստի երկու երկրների և դեպի Ռուսաստան առևտրային բարգավաճմանը և համակցված փոխադրամիջոցներին․ «Իրանի Աստարայի և Ադրբեջանի Աստարայի միջև կառուցվող ավտոմոբիլային կամուրջը 89 մետր երկարությամբ և 30 մետր լայնությամբ կառուցվելու է Աստարաչայ սահմանային գետի վրա՝ նպատակ ունենալով միանալ 2 երկրների միջազգային տարանցիկ Բաքու-Ռաշտ-Ղազվին մայրուղուն:Դրան զուգահեռ Իրանը հայտարարել է, որ աշխատում է իրանական Ջուլֆայի երկաթուղով Իրանը Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանին միացնելու ճանապարհի կառուցման վրա: Մասնավորապես՝ Իրանի Արաքս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին հայտարարել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումն ու ավարտը մեծ ծախսեր չի պահանջում, ոչ էլ երկար ժամանակ է պահանջում արդյունավետ լինելու համար։Քիյանին նշել է, որ տնտեսական դիվանագիտության ամրապնդումը և Արաքս ազատ գոտին դիտվում է որպես լոգիստիկ հանգույց և որ Արաքս ազատ գոտու մյուս կառույցներն այս կազմակերպության հետ համակարգելու մասին ԻԻՀ նախագահի վերջին հրամանով, այժմ կլուծվեն բազմաթիվ անհամապատասխանություններ, և կկառավարվի տարանցումն ու արտահանումը։
Նման մոտեցումները Իրանի պետական պաշտոնատարների կողմից վկայում են, որ Իրանը հատուկ կարևորություն է տալիս իր հայուսիսային սահմաններում ընթացող քաղաքատնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումներին և թույլ չի տա մրցակից ուժերը վտանգեն Իրանի շահերը Կովկասյան տարաշաշրջանում, հատկապես երբ նկատի ունենաք այս ժամանակահատվածում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են տարածաշրջանային մեկուսացումից և տնտեսական շրջափակումներից դուրս գալու ուղղությամբ համատեղ կումինիկացիայի կապերի ստեղծման ու տնտեսական համագործակցությունների ընդլայման ուղղությամբ համատեղ նախագծեր իրականացնելու առումով՝ ավելի խորացնելու տնտեսական, քաղաքական և անվտանգային համագործակցությունները բոլոր ուղղություններով»։
Խոսելով Արցախում Ադրբեջանի սադրիչ վերջին քայլերի մասին, Սահակ Շահմուրադյանը նկատեց, որ դրան դիմակայելու համար Հայաստանը, ցավոք, առայժմ չունի բարար կոշտ ու փափուկ ուժ և հուսալի միջազգային ու տարածաշրջանային դաշնակիցներ ու գործընկերներ․ «Կարող ենք մասամբ հույս ունենալ Իրանի բավականին դրական մոտեցման վրա՝ հատկապես Հայաստանի նկատմամբ։ Այս երկու երկրների շահերը ներկա փոլում համընկնում են։Ինչպես հայտնի է՝ Իրանը դժկամությամբ է վերաբերվում Ադրբեջանի և Թուրքիայի հերթական սադրանքներին Կովկասյան տարածաշրջանում, ինչը նաև Թուրքիայի կողմից տարածվել է Սիրիայի հյուսիսային տարածքներում։ Իրանը ուշադրությամբ հետևում է Արցախում այժմ ընթացող հերթական սադրանքներին ու սահմանների փոփոխության տեղաշարժերին և այնտեղ, որտեղ զգում է, որ խաթարվում կամ խաթարվելու են ԻԻՀ տարածաշրջանային շահերը՝ փորձում է հավասարակշիռ միջնորդությամբ կանխել նման վտանգները։ Ակնհայտ է, որ Իրանին հետաքրքրում է Հայաստանի և Արցախի սահմաններուն տեղի ունեցող զարգացումներին և դիվանագիտական կապի մեջ է հակամարտող երկու կողմերի հետ, ակնհայտորեն նախազգուշացնելով սադրիչ կողմին պահել միջազգային պայմանավորվածություններն ու ընդունված համաձայնագրերը և խուսափել իրավիճակի լարվածության ցանկացած միտումներից»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Արցախի Բորձորի միջանցքի և հայկական գյուղերի Ադրբեջանին հանձնելու դեպքերի վերավերյալ ՀՀ օգոստոսի 11-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Ինչպես հայտնի է երկու երկրներ ղեկավարները քննարկել են Կովկասյան տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։
Շահմուրադյանի խոսքերով՝ հույժ կարևոր են Իրանի նախագահի նախագահ Րայիսիի շեշտադրումներն այս հեռախոսային քննարկման ժամանակ, երբ նա հատուկ կարևորությամբ, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, ընդգծել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձին։
1in.am