Չինաստանը չի բացառում Թայվանի գրավման ուժային սցենարը

Չինաստանի իշխանությունները Թայվանին նվիրված «Սպիտակ գիրք» են հրատարակել։
«Թայվանական հարցը և Չինաստանի միավորումը նոր դարաշրջանում» խորագրով տեղեկագրում բացահայտվել է Թայվանի վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը: Մասնավորապես, «Սպիտակ գրքում» տեղ է գտել «հայրենիքի լիակատար վերամիավորման» անխուսափելիության մասին թեզը, որը «բոլոր չինացիների ընդհանուր ձգտումն է»: Պոտենցիալ միավորումն այնտեղ ներկայացված է որպես անխուսափելի պատմական օրինաչափություն՝ հիմնված ժամանակակից ՉԺՀ-ի ստեղծողների՝ Մաո Ցզե Դունի և Դեն Սյաո Պինի սկզբունքների վրա:
Չինաստանի իշխանություններն ընդգծել են, որ Պեկինը «պատրաստ է լայն տարածություն ստեղծել խաղաղ վերամիավորման համար», սակայն չեն բացառել կղզու գրավման ուժային սցենարը, նշելով, որ «ոչ խաղաղ միջոցները կկիրառվեն որպես ծայրահեղ միջոց, երբ այլ ընտրություն չի լինի»:
Աղբյուր՝ radar.am
Նմանատիպ Լուրեր





