Իրանը դեմ է տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մեջ որևէ փոփոխության
parstoday.com- ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հեռախոսազրույցում Ռայիսին պատմական և խորն է որակել երկու երկրների հարաբերությունները և ընդգծել Թեհրանի ու Երևանի միջև կայուն տնտեսական համագործակցութունն ընդլայնելու ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Կովկասի տարածաշրջանում վերջին օրերի լարվածությաննն ԻԻՀ անխագահն ասել է. «Եռակողմ փաստաթուղթը ստորագրողների կողմից դրա դրույթներին հավատարիմ մնալը և մնացած հարցերը երկխոսության և դիվանագիտական ճանապարհով լուծելը կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու լավագույն ճանապարհն է»:
ՀՀ վարչապետը հեռախոսազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին սահմանային բախումներին:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ և ընդգծել երկու երկրների միջև ապրանքների տարանցումը հեշտացնելու և ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհային և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու իր երկրի պատրաստակամությունը: