ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կովկասի նոր պատերազմը լինելու է ոչ թե Հայաստանի դեմ, այլ գործնականում Ռուսաստանի կամ Իրանի դեմ

Հայաստանը չի ունեցել և այսօր էլ չունի խաղաղություն նվաճելու ուժ, և այդ ուժը ամենևին ավտոմատավոր անձանց քանակի մեջ չէ: Այդ ուժը պահանջում է համակարգ, որի հիմքում արդյունաբերական հզորություններն են:

Անվիճելի է կարծիքը, որ խաղաղությունը ստանում և պահում են միայն ուժով: Ամբողջ հարցն այն է, թե որտեղից է առաջանում, ձևավորվում, համալրվում այդ ուժը, և ինչ ասել է ուժ: Հաճախ այդ հասկացության ներքո ընկալվում է ռազմուժը, ինչը իհարկե օբյեկտիվ, սակայն թերի ընկալում է: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրինակ նախօրեին ստորագրել է օրինագիծը, որը մոտ 53 միլիարդ դոլարի սուբսիդիա է ենթադրում ամմերիկյան ընկերություններին՝ չիպերի արտադրության ոլորտում: Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան արդյունաբերողներն ունեն դրա անհրաժեշտությունը, օրինակ ջավելին հակատանկային հրթիռների արտադրության համար: Նոր օրենքը թույլ կտա ԱՄՆ-ին առավել արդյունավետ մրցակցել Չինաաստանի հետ: Այս օրինակը լավագույն է ցույց տալիս, թե ինչ ասել է ուժ և ինչպես է այն ձևավորվում, ինչ շերտերով ու ենթաշերտերով, ինչ շինության ինչ հարկերով:

 

Բանակը, ռազմուժը դա վերին հարկն է, իսկ հիմքը՝ տնտեսությունը: Հետևաբար, երբ խոսվում է խաղաղության «նվաճման» մասին, անհրաժեշտ է դիտարյկել ամբողջ շենքը և ըստ այդմ գնահատել Հայաստանի ուժի ծավալն ու շրջակա միջավայրի՝ սպառնալիքների ու մարտահրավերների խմբի հետ դրա հարաբերակցությունը ոչ միայն տվյալ պահի, այլ ուժի պահպանման և գեներացման դինամիկայի համատեքստում: Այդժամ պարզ կլինի, որ խաղաղության՝ ուժով նվաճելու անվիճելի սկզբունքը այդուհանդերձ ինքնին ավելի շուտ հռչակագիր է, քանի որ իբրև կենսագործունեության բանաձև ենթադրվում է շատ ավելի բարդ ու բազմաշերտ մի մեխանիզմ ու պատճառահետևանքային կապ: Այդ առումով, պետք է ունենալ իրականության հետ առերեսվելու համարձակություն, որ Հայաստանը ոչ միայն այսօր, այլ գործնականում վերջին երկու տասնամյակի ընթացքում ավելի ու ավելի կորցրել է «խաղաղություն նվաճելու» ուժը: Հակառակ պարագայում, թերևս Հայաստանի կառավարող համակարգը իր մի քանի բևեռներով բավարար ուժ կգտներ Հայաստանում իշխանության դիրքը պահելու համար: Հայաստանը չի ունեցել և այսօր էլ չունի խաղաղություն նվաճելու ուժ, և այդ ուժը ամենևին ավտոմատավոր անձանց քանակի մեջ չէ: Այդ ուժը պահանջում է համակարգ, որի հիմքում արդյունաբերական հզորություններն են: Իսկ արդյունաբերական հզորությունները ձևավորվում են տարիների ընթացքում: Այո, կարող ենք քննարկել ու քննադատել, թե ինչու՞ դրանք չեն ձևավորվել մինչ այժմ: Սակայն դրանից որևէ կերպ ինքնաբերաբար չի առաջանում արդյունաբերական հզորություն, որը թույլ կտա Հայաստանին մարտահրավերների ներկայիս ուժգնության ու բազմության, ներկայիս ուժերի հարաբերակցության պայմաններում ունենալ «խաղաղություն նվաճելու» բավարար ներուժ: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Հայաստանը պետք է հանուն խաղաղության համաձայնի իրեն ներկայացվող քաղաքական և ռազմա-քաղաքական պահանջներին: Իհարկե ոչ: Եվ Հայաստանը չի էլ գնում այդ ճանապարհով, որքան էլ տարբեր նկատառումներով փորձ է արվում ստեղծել այդպիսի քարոզչական տպավորություն: Պարզապես, Հայաստանը ներկայիս համաշխարհային պատերազմի պայմաններում քայլում է Կովկասում չափազանց նեղացած մի արահետով, որտեղ խաղաղությունն ու պատերազմը կողք-կողքի քայլում են առավել սերտ, քան նույնիսկ 44-օրյա պատերազմից առաջ: Եվ այստեղ թյուրիմացություն է ընկալել՝ առավել ևս այդ պատերազմից հետո, թե Հայաստանի խաղաղության սպառնալիքը Ադրբեջանն է, և որ պատերազմն էլ այստեղ լինելու է Հայաստանի դեմ:

Կովկասի նոր պատերազմը լինելու է ոչ թե Հայաստանի դեմ, այլ գործնականում Ռուսաստանի կամ Իրանի դեմ՝ նվազագույնը, իսկ ընդհանրապես՝ աշխարհաքաղաքական կենտրոնների պրոքսի պատերազմ, որտեղ Ադրբեջանը կլինի վարձկանը, իսկ թե ինչ կլինեն Հայաստանն ու Վրաստանը՝ հետաքրքրում է թերևս քչերին, եթե չասենք՝ ոչ ոքի: Կրկնեմ, սա բոլորովին չի նշանակում վախ և դրանից բխող՝ «զիիջում ամեն գնով», միայն թե չլինի պատերազմ: Ի վերջո, պատերազմի հարցը Հայաստանի զիջել-չզիջելով չէ միայն, որ վճռվում է կամ վճռվելու է: Բայց, կայծը նաև կարող է կախված լինել Հայաստանից, մինչդեռ Հայաստանին ներկայումս ավելի շատ խաղաղ ժամանակ է պետք, ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության հարցում ավելի մեծծ դերի հնարավորություն վերականգնելու համար: Սա շատ բարդ ու նեղ արահետ է, սակայն չընդունելով մի ծայրահեղությունը՝ խաղաղություն ամեն գնով, հնարավոր չէ ընդունելի դիտարկել մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնելը՝ գործնականում մահ կամ ազատություն տրամաբանությամբ: Ի վերջո, մեզանում օբյեկտիվ ոու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ամուր է դրվել «հանուն հայրենիքի կյանքը տալու, զոհվելու» բանաձևն ու կենսափիլիսոփայությունը, որն իհարկե ծնել ու ծնում է բազում խիզախների և հերոսների, բայց միևնույն ժամանակ մեզանում նվազագույնը խախտված է թերևս կարևոր մի բալանս, ինչը կենսափիլիսոփայության մեկ այլ սկզբունքի՝ «հանուն պետության ապրելու» բանաձևի բացակայության հետևանք է: Մինչդեռ, հենց այդ բանաձևն է թերևս, որ պետք է տա այն ամբողջական ուժի հասնելու կարողությունը, որն արդեն իբրև համակարգ ի վիճակի կլինի նվաճել խաղաղության իրավունքը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: