Իրանական «Խայամ» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել
Վերջին չորս տասնամյակում Իրանը շարունակական քայլեր է ձեռնարկել տիեզերական տեխնոլոգիաների ձեռքբերման ու զարգացման ուղղությամբ:
Թեև Արևմուտքը տարբեր տեսակի պատժամիջոցներով փորձել է կանխել տնտեսական և գիտական առաջընթացը, ներառյալ Իրանի տիեզերական արդյունաբերության զարգացումը, սակայն չնայած բոլոր սահմանափակումներին և ճնշումներին, Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք է բերել տիեզերական և տիեզերքին առնչվող մի շարք տեխնոլոգիաներ, որոնք մեծ հաջողություն են երկրի համար։
Իրանի Իսլամական Հանրապետության «Խայամ» արբանյակը, երկրի դրոշի հետ միասին, արձակվել է «Սոյուզ» արբանյակակրով:
«Խայամ» արբանյակը կշռում է 600 կգ և տեղադրվել է Երկրի 500 կմ ուղեծրում։
parstoday.com