Իրանն իրականացնում է «Խայամ» արբանյակի մոնիտորինգը
Իրանի տիեզերական կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է. ««Խայամ» արբանյակը հեռահար փորձարկման արբանյակ է, և դրա վերահսկման ու շահագործման հետ կապված բոլոր հրահանգները առաջին իսկ օրվանից և արձակումից անմիջապես հետո կատարվում են Իրանում՝ Կապի նախարարությանը պատկանող տիեզերական բազաներում տեղակայված իրանցի փորձագետների կողմից»:
«Խայամ» արբանյակը արձակվելու է այս շաբաթ՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ» արձակման կայանից:
«Խայամ» արբանյակի արբանյակային գործողությունների կառավարման կենտրոնը, հրամաննների արձակման և արբանյակային տվյալների հավաքագրման կայանները գտնվում են միայն ԻԻՀ-ի տարածքում՝ Իրանի տիեզերական կազմակերպության հսկողության ներքո, որտեղ տեղակայված են իրանցի ինժեներներ և հետազոտողներ։
Այս արբանյակին հրամաններ ուղարկելն ու դրանից տեղեկատվություն ստանալը տեղի է ունենում գաղտնագրված ալգորիթմի համաձայն, որն արդեն ներդրել են Տիեզերական կազմակերպության հետազոտողները, և որևէ երրորդ երկիր չունի հասանելիություն այդ տեղեկատվությանը:
parstoday.com