ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում կիրառել դիվանագիտական ցանկացած գործիք Արցախի դեմ հարձակումը կանխելու համար
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես հորդորում եմ պետական դեպարտամենտին կիրառել դիվանագիտական ցանկացած գործիք կանխելու նման հարձակումը»,-նշել է նա:
Վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ Լաչինի միջանցքի երկայնքով ռազմական ճնշման կիրառումը։ ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենս, այս մասին գրել է իր Թվիթերի իր միկրոբլոգում:
«Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել մեր տրամադրության տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ կանխելու այդ հարձակման նման հետագա վայր-ագությունները»,- նշել է Լոուրենսը։
Նշենք , որ ԱՄՆ ևս երկու կոնգրեսականներ Ջեն Շակովսկին և Լորի Թրեհենը միացել են Ալիևին պատասխանատվության ենթարկելու կոչերով և դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունները: