ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ արձակագիր և վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյան (1936-2022 թ․)

Երբ ուշադիր նայում ես քո շրջապատը այնտեղ տեսնում ես այնպիսի բաներ, որ գուցե մարդկանց մեծ մասը չեն էլ նկատում և բնավ կարևոր էլ չէ նրանց համար:

Բայց երբ այդ իրողությունները հմուտ բանաստեղծի կամ արձակագրի գրչով նոր շունչ ու ոգի առած սև տառերով հայտնվում են սպիտակ էջի վրա, այն ժամանակ սկսում ենք դասեր քաղել ու եզրակացություններ անել կյանքում ու աշխարհում գոյություն ունեցող իրականություններից: Ու նոր այդ ժամանակ ոմանք սկսում են անտարբեր չլինել իրենց շուրջը կատարվող խնդիրների նկատմամբ: Երանի թե բոլորը այդպես նայեին աշխարհին, տեսնեին անկարևոր թվացող, բայց կարևոր իրողությունները ու փորձեին նույնիսկ ամենաչնչին քայլով օգտակար լինել աշխարհին ու նրա մեջ ապրող մարդկությանը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Մեր հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ արձակագիր և վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյանին:

Նազար Շահվերդյանը ծնվել է 1936թ. Իրանի հայաբնակ Բուրվարի գավառի Շահփուրաբադ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հենց գյուղում, բայց հետագայում տեղափոխվելով Թեհրան նախ սովորել է հայոց ազգային Դանայի դպրոցում ապա Քուշեշ Դավթյան դպրոցում ու ավարտել է միջնակարգ կրթությունը: Նազար Շահվերդյանը նաև ավարտել է Թ. Հ. Թ. հայերենագիտական երեկոյան դասընթացները: Նազար Շահվերդյանը երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ և աշխատել է «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմում: Ալիք օրաթերթից բացի Նազար Շահվերդյանը աշխատակցել է սփյուռքահայ մի շարք հանդեսներին: Նազար Շահվերդյանի գրչին են պատկանում «Առօրյաիս հետքերով» և «Նոր տարվա նվերը» վերտառությամբ արձակ ստեղծագործությունների ժողովածուները: Որպես ուսուցիչ Նազար Շահվերդյանին լավ հուշերով են հիշում իր աշակերտները: Նա ամենաչարաճճի ու վատ սովորող աշակերտներին էլ սիրով ու գուրգուրանքով էր փորձում հաշտեցնել դասին, դպրոցին և ուսման միջավայրին:

Նազար Շահվերդյանը գրական ասպարեզ մտնելու մասին ասում է, որ մանկուց երազել է կարողանալ գրի առնել ինչ, որ տեսնում է և ինչ, որ իր շուրջը պատահում է և դա շատ հետաքրքիր է եղել իր համար: Հետագայում երբ դպրոց է հաճախել շատ է սիրել շարադրության ժամերը և փորձել է ամենալավ կերպով գրել ու ներկայացնել այդ դասաժամին ուսուցչի կողմից տրված շարադրության թեմաները:  Նազար Շահվերդյանի ուսուցիչները տեսնելով նրա գրելու ունակությունները նրան քաջալերում են այդ հարցում: Հայոց ազգային Դանայի դպրոցում Նազար Շահվերդյանի ուսուցիչն է եղել պարոն Արմենակ Մելիք Աբրահամյանը, ով նաև գրաշար է եղել և հայագետ: Նազար Շահվերդյանը նրա մոտ նաև գրաշարություն է սովորել:

Նազար Շահվերդյանն իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը գրել է, բայց սկզբնական շրջանում  թերթին չի տվել իր գրվածքները կամ որևէ մեկի համար չի կարդացել: Հետագայում նրա գրականության ուսուցիչն ասել է.«Մենք լսել ենք, որ գրում ես: Ինչո՞ւ մեզ համար չես կարդում գրվածքներդ»: Ինչպես Նազար Շահվերդյանն է ասել, ուսուցչի այս քայլը պատճառ է դառնում, որ նա կարողանա  իր ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը: Նազար Շահվերդյանը նաև աշակերտել է հայտնի բանաստեղծ Ոստանիկին և ինչպես ինքն է ասել գրելու ունակությունը իր մեջ մեծ աճ ու զարգացում է ապրել հենց բանաստեղծ Ոստանիկի շնորհիվ:

Երգիծանքը և հումորը մարդու կյանքիանհրաժեշտ տարրերից են համարվում, այնպես որ դժվար է կյանքը պատկերացնել առանց հումորի:Չմոռանանք ասել որ Նազար Շահվերդյանի գրչին պատկանող գրքի արձակ էջերում դժվար թե գտնվի մի ստեղծագործություն, որից բացակայի երգիծանքի ու հումորի տարրը: Շահվերդյանը դա կապում է իր հայրական ընտանքի հետ և մանրամասնում, որ իրենց ընտանիքի անդամները հատկապես հայրը միշտ ընտանիքում պահում էր հումորի ու ծիծաղի աշխույժ մթնոլորտը: Նազար Շահվերդյանը խոստովանում է, որ դա իրենց բնավորության գծի մեջ ներկա մի տարր է և ինքը սիրում է ստեղծագործություններում իր ասելիքները ներկայացնել երգիծանքով՝ թեկուզ ամենալուրջ թեմաները:

Հասարակության մեջ երգիծանքի դերակատարության մասին Նազար Շահվերդյանն այսպես է ասում:

Ժամանակին հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում թղթակցի հարցին թե ո՞ր գրողներն են ազդել ձեզ վրա Նազար Շահվերդյանը պատասխանել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Շիրվանզադեն, Սերո Խանզադյանը և Ստեփան Զորյանը և ինչպես ինքն է ասում կյանքում երբեք չի մոռանայ Զորյանի «Մեր Տունը» պատմվածքը, որ սկսվում է այս տողով.«Իմ մանկությունը հիշում եմ այն օրից, երբ մի կտոր շաքար ուտելու համար ծեծեցին ինձ»:

Երկարատև հիվանդությունից հետո, իրանահայ վաստակավոր ուսուցիչ և գրող Նազար Շահվերդյանը մահցել է 2022 թվականի հուլիսի 4-ին Թեհրանում։

Նազար Շահվերդյանը նաև գրել է բանաստեղծություններ: Որպես  վերջաբան ներկայցնում ենք նրա գրչին պատկանող «Ինչպես չափսոսալ» բանաստեղծությունը:

  Ափսոսալ է պետք...

Օտար աշխարհում, օտար ափերի

Հայ մանկանը երբ՝ դարձած պատանի՝

Չգիտի արդեն լեզուն մայրենի:

Ինչպես չափսոսալ՝

Սևուկ աչքերով այն տղաներին,

Ու աղջիկներին մեր հայ, նազանի,

Որոնք «Այո» ու «Ոչ»-ի փոխարեն

Օգտագործում են «Նօ»-ը եւ «Օքքէ»-ն,

Եւ «Սքիւզ-մի»-ն է դարձել

շուրթերի պատառը համեղ:

Ինչպէս չափսոսալ, պե՛տք է՝ ափսոսա՜լ,

Իմ ժողովրդի նոր ծիլարձակած

Այդ բեկորներին,

Որոնք թիրախ են դարձել

ա՛յլ լեզվի ներթափանցումին:

Ի սեր Աստծո, ի սեր սրբերի,

Ու սուրբ Մաշտոցի,

Որ երկրում որ կաք, բերմամբ ձեր բախտի՝

Հեռու չմնա՛ք հայ գիր ու գրքից

Ու միշտ հետևեք՝ Հայ մշակույթին:

Կազմեց՝ Նորիկ Ղարաբեկյանը 

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: