ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմությունը շնորհակալ է Ադրբեջանին

Երկուշաբթի տեղեկատվություն տարածվեց, որ արգելվել է Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ։ Անցակետում Հովհաննիսյանի մուտքն արգելել են ռուս խաղաղապահները։ Ակնկալելի էր, որ այս դեպքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալու։

ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանեց, որ Հովհաննիսյանի՝ Արցախ մուտքի արգելքի հետ Հայաստանը որևէ կապ չունի, հարցերը պետք է ուղղել ռուս խաղաղապահներին։ Այս պարզաբանումը, սակայն, չբավարարեց թեման շահարկողներին։ ՀՀ իշխանություններին քննադատելու և բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու պատրաստ հակաիշխանական տարբեր խմբեր թեման ծավալեցին հենց այդ ուղղությամբ։ Առավել ապշեցուցիչն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մեկնաբանությունն էր, ով նշել էր, թե Հայաստանի իշխանությունները «ցանկանում են ժողովրդի մեջ բացասական տրամադրություններ սերմանել ռուս խաղաղապահների նկատմամբ»։ Փաստորեն, ըստ պատգամավորի տրամաբանության, ռուս խաղաղապահներն արգելում են ՀՀ քաղաքացու մուտքը ԼՂՀ՝ իրացնելով ժողովրդի աչքում իրենց նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելու՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։

Ընդհանրապես, տպավորություն է, որ և Հայաստանում և Արցախում կան շրջանակներ, որոնք դասեր չեն քաղել պատերազմից։ Նրանք կամ չգիտեն, թե ինչ իրավիճակ և արդյունքներ են առկա պատերազմից հետո, կամ՝ լավ գիտեն, բայց ձևացնում են հակառակը։ Այդ անգիտությանը կամ իրողությունների դիտավորյալ խեղաթյուրմանը հարել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որի ղեկավարը հայտարարել է, որ, ճիշտ է, Արցախի կառավարությունը չի կարողացել պարզաբանել, թե ով է կանգնած այդ արգելքի հետևում, սակայն իրենց համոզմամբ՝ դա ՀՀ վարչապետն է: Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն տալիս է հստակ պարզաբանում: Ավելին, չի էլ բացատրվում, թե ինչու պիտի ՀՀ վարչապետը արգելեր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ։

«Ժառանգություն» կուսակցությունը դրանով իրեն դասում է հակաիշխանական ուժերի շարքին, որոնք որևէ հարցում տարբերություն չեն դնում, երբ բանը հասնում է իշխանություններին քննադատելուն: Իհարկե, առողջ հասարակություններում ընդդիմության ինստիտուտը շատ կարևոր է՝ իշխանություններին հակակշռելու և մշտապես զգոն պահելու տեսանկյունից, և տեղին ու փաստարկված քննադատությունը միայն օգուտ է: Սակայն հայաստանյան ընդդիմության մետամորֆոզը վնասաբեր է հանրության և պետության համար: Րաֆֆի Հովհաննիսյանի, դրանից առաջ էլ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ Արցախ մուտքն արգելելը հակաիշխանական ուժերը օգտագործեցին իշխանությունների դեմ նոր արշավի համար: Եվ այս ամենի ֆոնին, կարծես, այդ ուժերը, ՌԴ-ի և Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող հարցերը ՀՀ իշխանություններին հասցեագրելով, խնայում են այդ պետություններին՝ հօգուտ ՀՀ իշխանություններին «ցավեցնելու» նոր թեմա և առիթ ստանալու համար:

Իսկ ի՞նչ հիմք կա նման կարծիքի. թերևս այն, որ վերջին պատերազմից հետո ՀՀ-ն կորցրել է Արցախի անվտանգության երաշխավորի դերը: Այդտեղ տեղակայված ռուսական խաղաղապահներն են, ըստ ստորագրված համաձայնագրի, Արցախի անվտանգության երաշխավորը: Արցախ մուտք ու ելքի թույլտվությունը ռուսաստանյան խաղաղապահների իրավասությունների ներքո է: Հաշվի առնելով Արցախ մուտքի ու ելքի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների՝ դեռ մինչպատերազմական շրջանից շարունակվող կայուն խանդը՝ ռուսաստանյան խաղաղապահներն այդ հարցում, թերևս, ավելի «դյուրին» կարող են հաղորդակցվել նրանց հետ, քան՝ Հայաստանի իշխանությունների: Այս իրողությունների առկայությունը հաշվի չառնելը հակաիշխանական ուժերի կողմից ավելի շատ հակում է այն մտքին, որ նրանք, ըստ էության, շնորհակալ են ռուսաստանյան խաղաղապահներին և Ադրբեջանին՝ ՀՀ իշխանություններին քննադատելու և անհարկի շահարկումների առիթի նոր  չափաբաժին նվիրելու համար: 

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: