ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է միջազգային մեխանիզմների մասին

Հայկական կողմը շարունակում է հղումները «խաղաղության օրակարգին», «եռակողմ հայտարարությանը» և ռուսական խաղաղապահ առաքելությանը որպես Արցախի անվտանգության երաշխիքներ։

Հայաստանի Հանրապետությունը, ևս մեկ անգամ վերահաստատելով իր հավատարմությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին, միջազգային հանրությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը և գործողությունները կասեցնելու և դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ գործարկելու ուղղությամբ։ Այս մասին ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ՝ կապված Արցախում լարվածության հետ, որը հանգեցրել է հայկական կողմի մարդկային եւ տարածքային կորուստների։

 

Բաքուն հայտնել է մի քանի բարձունքների գրավման մասին, ինչը չի նշվում հայկական հաղորդագրություններում։ Բացի այդ, Բաքուն հայտարարել է «հակահաբեկչական գործողություններ այն գոտում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական կոնտինգենտը»։

Եվ Հայաստանի արտգործնախարարությունը, և Արցախի ղեկավարությունը շարունակում են հղում անել ռուսական զորախմբին։ Իսկ Բաքվի անօդաչու սարքերն անարգել հարվածներ են հասցնում հայկական դիրքերին և չեն հանդիպում ռուսական կոնտինգենտի դիմադրությանը։

 

Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է «այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը Փառուխ գյուղի ուղղությումբ, 2020 թվականի դեկտեմբերին 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ձեռնարկված գրոհը, որոնք նույնպես գտնվում են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում»։ Այս իրադարձություններին ռուսական կոնտինգենտի հակահայկական դերն անգամ բացատրելու կարիք չկա։

Ստացվում է, որ ռուս «խաղաղապահներն» Արցախում գտնվելու երկու տարիների ընթացքում չեն կարողացել կամ չեն ցանկացել ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումները եւ տխրահռչակ «եռակողմ հայտարարությունը» կանխող համակարգ։ Արցախի երկինքը փակ չէ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի համար, ավելին, օկուպացված Ակնայում ստեղծվել է ռուս-թուրքական հետախուզական կենտրոն, որտեղից էլ ուղղորդվում են անօդաչու սարքերը, եւ ոչ առաջին անգամ։ Քաղաքական առումով Ռուսաստանը արգելափակում է և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ տորպեդահարելով կարգավորման բոլոր լեգալ ձևաչափերը։

Հայկական կողմը շարունակում է հղումները «խաղաղության օրակարգին», «եռակողմ հայտարարությանը» և ռուսական խաղաղապահ առաքելությանը որպես Արցախի անվտանգության երաշխիքներ։

Հայաստանի ԱԳՆ-ն խոսում է «միջազգային մեխանիզմների» մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Գործողությունների որոշակի հաջորդականություն կա՝ մեխանիզմների ակտիվացման համար նախ անհրաժեշտ է հայտարարել հայկական կողմին պարտադրված մեխանիզմների սպառվածության կամ աննպատակահարմարության մասին՝ հրաժարվել «խաղաղության օրակարգից», «եռակողմ հայտարարությունից» և Ռուսաստանի մենաշնորհից։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: