Իրանում Թադեի վանքի համաշխարհային համալիրում ամրապնդվում են զբոսաշրջային ենթակառուցվածքները

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի, թեմական խորհրդի և Իրանի հյուսիս-արևմուտքում Չալդորանի շրջանի պաշտոնատարների ներկայությամբ, գործարկվել է Թադեի վանքի ձիթհանի և յուղի թորման մեքենայի վերանորոգման ծրագիրը:
parstoday.com- Այս ծրագիրն իրականացվել է Ս. Թադեի վանքի համաշխարհային համալիրում զբոսաշրջային ենթակառուցվածքների ամրապնդման նպատակով և Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգության բազայի ղեկավարության ջանքերով, ստեղծել թանգարանային տարածք՝ Թադեոս վանքի համաշխարհային համալիրը ներկայացնելու համար:
Այս նախագծի բացման հանդիսության ժամանակ, նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունը մեծ հարգանք է տածում Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ասել է.«Ս. Թադեի վանքի համաշխարհային համալիրի վերանորոգումն այդ մոտեցման դրսևորումներից է»:
Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետությունում հատուկ ուշադրություն են դարձնում կրոնական փոքրամասնությունների սրբավայրերին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Ս. Չիֆթչյանն ասել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր մեծ գումարներ են ծախսվել Ս. Թադեի վանքի համաշխարհային համալիրի պահպանման ու վերականգնման համար»։
Սրբազան Չիֆթչյանն ասել է.«Իրանում հարգվում են կրոնական փոքրամասնությունների բոլոր իրավունքները»:
Չալդորանի կուսակալը ևս հայտարարել է, որ կրոնական փոքրամասնությունների վայրերին ուշադրություն դարձնելուց բացի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անհրաժեշտ համագործակցություն է ցուցաբերում նրանց կրոնական ծրագրերի իրականացման գործում։
Նմանատիպ Լուրեր





