ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ընդդիմությունը սխալ հաշվարկների՞, թե՞ քաղաքական ավանդույթի զոհ

Հետպատերազմյան Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները նպատակ ունեին լուծելու երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:

 Իշխանությունն ու արտախորհրդարանական ընդդիմությունը (մասնավորապես՝ տարբեր տարիների նախկին իշխանությունները) դժվար ճանապարհով հասան կոմպրոմիսի արտահերթ ընտրության հարցում՝ այն հայտարարելով որպես միակ ելք ստեղծված իրավիճակից: Սակայն, ընտրություններից շատ չանցած՝ ընդդիմությունը, հրաժարվեց խաղի կանոններից՝ փաստացի չընդունելով ընտրությունների արդյունքները: 2022թ. գարնանն ու ամռանը ընդդիմությունը, արդեն խորհրդարանական ընդդիմության կարգավիճակով, դուրս եկավ փողոց՝ կրկին նույն օրակարգով, ինչ պատերազմից հետո: Ընդդիմության այս փորձն էլ՝ փոխել իշխանությունը, ձախողվեց ու հիմա, ԱԺ աշնանային նստաշրջանին ընդառաջ հետագա գործունեության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Վերադառնա՞լ Աժ, թե՞ ոչ, ինչպե՞ս վերադառնալ, որ մաքսիմալ քիչ հեղինակության կորուստներ ունենա ու առիթ չտա վերադարձը ԱԺ մեկնաբանել որպես նահանջ, իսկ եթե, այնուամենայնիվ, չվերադառնալ ապա ի՞նչ անել: Բաց ու հասանելի տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հենց այս հարցերի պատասխանների փնտրտուքով է զբաղված ընդդիմադիր դաշտը: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում ընդդիմադիր երկու հիմնական ֆրակցիաների, կամ ավելի ճիշտ կլինի ասել երկրորդ և երրորդ նախագահների ուժերի միջև որոշակի լարվածությունը: 

«Ինչպե՞ս ընդդիմությունը հասավ այս հանգրվանին» հարցն առաջին հայացքից ունի մի քանի պարզ պատասխան, որոնք տարբեր փաթեթավորումներով անընդհատ շրջանառվում են: Ընդդիմությունը չի կարողանում աշխատել հանրության հետ, ընդդիմությունը, բաղկացած լինելով մեծամասամբ նախկին իշխանության ներկայացուցիչներից, շարունակում է ընդունելի չլինել հանրության մեծամասնության համար, ընդդիմությունը սխալ է կառուցում իր փողոցային պայքարն ու քարոզչությունը և այլն: Եթե ավելի ամփոփ, ապա պատասխանների այս խումբը կարելի է համախմբել «սխալ քաղաքական հաշվարկների» խմբում: Բայց կան արդյո՞ք այլ պատճառներ էլ, թե՞ բացառապես մի կոնկրետ դեպքի հետ գործ ունենք, որի գլխավոր դերակատարները պարզապես սխալ հաշվարկներ են արել ու ձախողել: Պատասխանը միանշանակ «այո» կարող էր լինել, եթե այդ ձախողումները շարունակական ու այլևս սովորական չլինեին: 

Հետևաբար, կան այլ գործոններ, բացի սխալ քաղաքական հաշվարկները, որոնք ևս կարևոր դեր ունեն ընդդիմության ձախողումներում: Այդպիսի գործոններից մեկը կարելի է համարել ընդդիմադիր հռետորաբանությունը, որը անկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում էական փոփոխություններ այդպես էլ չկրեց՝ վերածվելով քաղաքական ավանդույթի: Ավանդույթ դարձող այդ հռետորաբանության հիմնական առանձնահատկությունը իրավիճակն ապոկալիպտիկ ձևակերպումներով նկարագրելն է ու, ըստ այդ նկարագրության, փրկչագործական ելքեր առաջարկելը: Ունենալով ավելի շատ ազատություն և ավելի քիչ կաշկանդվածություն հրապարակային խոսքում՝ հայաստանյան ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները տարբեր տարիների գեներացրել ու էստաֆետի նման միմյանց են փոխանցել այս հռետորաբանությունը: Տարեցտարի, ամեն հերթական ընդդիմադիր վերելք-վայրէջքներից հետո ձևավորվող այս ավանդույթը դարձել է մի ճահիճ, որի մեջ ընկնում են ընդդիմադիր հայտ ներկայացնող տարբեր տրամաչափի ուժերը: Հետաքրքրական է այն, որ ներկայիս ընդդիմությունը, որն իր հիմնական կազմով նախկին իշխանությունն է ու որպես ընդդիմություն էլ անփորձ, ևս ընկավ այս ճահիճը: Ընդ որում՝ ոչ թե պատերազմից հետո, այլ դրանից շատ առաջ, ըստ էության, 2019թ. սկսած: 
Ավելորդ է երկար խոսել, թե ինչու ապոլակիպսիս-փրկչագործություն մոդելը արդյունավետություն չի ունենում: Այն, բացի ռացիոնալ չլինելուց, նաև չափազանց սարսափեցնող է թվում ունկնդիրներին: Շատ քչերը ապոկալիպսիսին ընդառաջ փրկչագործության գործին լծվելու համարձակություն կունենան։ Բացի այդ, իրավիճակի այդպիսի նկարագրությունն ու առաջարկվող լուծումներն էականորեն տարբեր են հասարակական տարբեր խմբերի՝ գետնի վրա, այսօր և աստեղ ռեժիմով ունեցած խնդիրներից: Ընդդիմությունն այդպես էլ չձևավորեց հասարակության այդ տարբեր խմբերի հետ առանձին-առանձին աշխատելու ավանդույթ, փոխարենը՝ նախընտրելով համահարթեցնել այդ տարբերություններն ու խնդիրները: 

Երկար տարիներ իշխանություն եղած մարդիկ, որոնք հետևել և տեսել են, թե ինչպես են բազմաթիվ ընդդիմադիր ալիքներ մարել, քամահրական վերաբերմունքից բացի, որևէ հետևություն չեն արել, որովհետև չեն մտածել, որ իրենք էլ կարող են հայտնվել ոչ իշխանական կարգավիճակում: Ու հիմա, երբ այդ կարգավիճակը փոխվել է, նրանք վերցրել են նույն էսթաֆետը ու շարժվում են նույն ճանապարհով՝ ձախողումներին ընդառաջ: Փաստը, որ նույնիսկ երկար տարիներ իշխանություն եղած մարդիկ են դառնում ընդդիմադիր այդ ավանդույթի զոհ, ցույց է տալիս, որ գործ ունենք բավական խորքային խնդրի հետ, քան ընթացիկ քաղաքական պայքարում կողմերից մեկի ձախողումներն են: Իշխանություններն ու ընդդիմությունները կարող են տարբեր հանգամանքներում փոփոխվել, բայց եթե երկրում չի ձևավորվում առողջ քաղաքական մտածողություն, մեծ հաշվով արդյունքն էլ միշտ նույնն է լինելու: 

Հ.Գ. Կարող է հարց ծագել, ինչպե՞ս ստացվեց, որ 2018թ. ընդդիմադիր այդ արատավոր մատրիցան չաշխատեց ու հանրության մեծամասնությունը դրական արձագանքեց ընդդիմության այդ պահի նախաձեռնությանը: Պատմությունն, իհարկե, ապագայում առավել ընդգրկուն կկարողանա մոտենալ այս հարցին, բայց այս պահին առնվազն ակնհայտ է, որ 2018-ը դուրս էր այդ մատրիցայից, առաջին հերթին տեքստերով ու տեխնոլոգիաներով: Ցավոք, սակայն, այդ հաջող փորձը չքանդեց վերոնշյալ մատրիցան: Ինչպես տեսանք ընդդիմության այս տարվա գարնանային ակտիվության ժամանակ, փոխառվել էր միայն 2018-ի ֆորմալ կողմը, իսկ բովանդակությունը կառուցված էր նույն առանցքի շուրջ ՝ վերահաս ապոկալիպսիս ու առաջարկվող փրկչագործություն:

Հ.Գ.2 Խնդրո առարկա թեման միայն առաջին հայացքից է լոկ ընդդիմության խնդիրը: Անարդյունավետ ու ձախողակ ընդդիմությունը միայն կարճաժամկետ կտրվածքով կարող է ձեռնտու լինել մրցակիցներին: Ամուլ ընդդիմությունը ոչ միայն կիսատ է դարձնում քաղաքական համակարգի գործունեությունը, այն նաև իդեալական թիրախ է արտաքին սուբյեկտների համար՝ ընդդիմության ամլությունը դարձնել գործիք պետության հետ հարաբերություններում սակարկումների համար. մի բան, որի ականատեսը թե՛ նախկինում, թե՛ հիմա հաճախ ենք լինում: 

 

Աղբյուր՝ radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: