ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինի բարի կամքի դրսևորումը Էրդողանին․ ՌԴ-ն Թուրքիային 20 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցման համար միլիարդների փոխանցումներ է անում

Ռուսական պետական ընկերությունը գումար է փոխանցում դուստր ընկերությանը, որը 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան է կառուցում Թուրքիայի Միջերկրական ծովի ափին` մեղմելով մտավախությունները, որ նախագիծը կարող է հետաձգվել Ուկրաինական պատերազմի պատժամիջոցների պատճառով, գրում է Bloomberg գործակալությունը։ Նախորդ շաբաթ Ռոսատոմը շուրջ 5 մլրդ դոլար է փոխանցել Թուրքիայում գտնվող կառուցող ընկերությանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Akkuyu Nuclear JSC,այս ու հաջորդ շաբաթ ևս նախատեսվում են նմանատիպ դոլարային փոխանցումներ։ Լրատվամիջոցին հայտնել են իրավիճակին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/538919.html © factor.am

Ռոսատոմն էլ իր այտարարության մեջ նշում է, որ թեև շինարարությունը իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում, սակայն «ընթացիկ գործարքները զգալիորեն ցածր են»  թուրք պաշտոնյաների տրամադրած ցուցանիշից։ Ըստ Ռոսատոմի՝ նախագծի ֆինանսավորման մեխանիզմները մասնավոր են, և նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։ Լրատվամիջոցը գրում է, որ ՌԴ-ն ու Թուրքիան տասնամյակներոն ունեն տնտեսական կապեր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից զգուշավոր էր,որ Կրելմը չօտարվի։ Այս ծրագիրը ֆինանսավորում  է ՌԴ-ի խոշորագույն վարկատուներից «Սբերբանկը», որը գտնվում է ԱՄՆ-ի ու ԵՄ պատժամիջոցների տակ, ինչպես նաև «Սովկոմբանկը» ևս պատժամիջոցների ցուցակում է։ Ռոսատոմը՝ թուրքական նախագծի միակ սեփականատերըն է, ինչպես նաև  նրա դուստր ձեռնարկությունը, որը կառուցում է գործարանը, պատժամիջոցների չեն ենթարկվել: Akkuyu Nuclear JSC-ի ներկայացուցիչը մեկնաբանություններ չի տվել: Թուրքիայի ֆինանսների և ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ լրատվամիջոցին։ Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ Աքքույու ծրագրի համար ֆինանսավորումը կբավականացնի բոլոր կարիքների համար, հաջորդ երկու տարիների ընթացքում։ Ըդհանուր առմամբ, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026թ-ին։ Թուրք պաշտոնյաներից մեկն էլ  փոխանցումները բնութագրել է, որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարի կամքի դրսևորում ուկրաինական  հացահատիկային գործարքում Էրդողանի դերակատարման համար։ Մարտին Ռոսատոմն ասել էր, որ  իրավունք ունի 49% վաճառել  ԱԷԿ-ի ներդրողին, սակայն ունի բոլոր «անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները նախագծի հաջող իրականացման համար», նույնիսկ եթե ինքնուրույն ֆինանսավորի շինարարությունը: Ռոսատոմը նշել էր,որ սարքավորումների արտադրությունն ու առաքումը ԱԷԿ-ի  համար նախատեսված ժամանակացույցով են ընթանում։ Հավելենք, որ օրերս էլ  Ռոսատոմը սկսեց ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները։ Ի դեպ,  «Աքքույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է․ այն կառուցվում է Մերսին նահանգում Ռոսատոմ ընկերության կողմից։ Ատոմակայանի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը Թուրքիայի և ՌԴ-ի միջև կնքվել էր 2010 թվականի մայիսին։ Առաջին էներգաբլոկի  շահագործումը նախատեսված է 2023թ-ին։

 

Աղբյուր՝ factor.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: