ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի ու Չինաստանի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի և Չինաստանի նախագահները մեկ ժամ տևած հեռախոսազրույցում քննարկել են միջազգային և տարածաշրջանային կարևորագույն զարգացումները և ընդգծել երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հուլիսի 29-ին կայացած հեռախոսազրույցում, Էբրահիմ Ռայիսին նշել է, որ այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և միակողմանի ու ապակառուցողական քաղաքականութունը սպառնալիք է համաշխարհային խաղաղության և անվտանգության համար։

ԻԻՀ նախագահը հավելել է, որ ազգային ինքնիշխանության հարգումն ու երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքն է և այդ շրջանակում Թեհրանն աջակցում է Չինաստանի  սկզբունքային քաղաքականությունը։

Նշելով, որ Իրանը վճռական է համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ անկախ միջազգային զարգացումներից, Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ սառը պատերազմի օրինակը կրկնելու ԱՄՆ-ի ջանքերը վկայում են երկրի թուլության մասին: 

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը նշել է. «Երկու երկրների միջև ստորագրված 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի գործադրումը  մեծ քայլ է այս ուղղությամբ, և դրա հիման վրա ես համապատասխան հրամաններ եմ ստորագրել՝  Իրանի հետ համակողմանի ռազմավարական հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ տնտեսական ոլորտում»։

Վերջին տարիներին Իրան-Չինաստան հարաբերությունները զարգանում են: ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը դիմակայելու հարցում երկու երկրների ընդհանուր դիրքորոշումը, ինչպես նաև 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումը երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր իրադարձություններ են:

Երկու երկրների նախագահները հեռախոսազրույցում պայմանավորվել են հարաբերությունների զարգացման ռազմավարությունների և 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման գործընթացն արագացնելու  շուրջ՝ առաջարկելով համագործակցության զարգացման նախաձեռնություններ և գոհունակություն հայտնելով երկու անցած մեկ տարում երկրների միջև հարաբերությունների զարգացման և առևտրային փոխանակման թռիչքի կապակցությամբ։ 

ԻԻՀ նախագահը ողջունել է բազմակողմ տնտեսական համագործակցության ընդլայնումը տարածաշրջանային և արտատարածաշրջանային պայմանավորվածությունների շրջանակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և BRICS խումբը: 

Ի պատասխան Չինաստանի նախագահի կողմից Իրանի և հարևանների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման քաղաքականության և դրա ձեռքբերումների մասին բարձր գնահատականի,  Ռայիսին ասել է. «Իրանի վարած քաղաքականությունը ենթահող է  ստեղծել  Արևմտյան Ասիայում անվտանգության և հավաքական զարգացման համար և կարող է մոդել լինել տարածաշրջանում քաղաքական վստահության և տնտեսական զարգացման ամրապնդման համար»:

Իրանն ու Չինաստանը, փոխադարձ շահերին ու ընդհանրություններին, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներին ու տեսակետներին համահունչ՝   բազմաթիվ  պատճառներ ունեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար։

ԻԻՀ և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին  փաստաթուղթը, որը ստորագրվել է երկու երկրների միջև 2016 թվականի հունվարին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի Թեհրան կատարած այցից հետո, բաղկացած է 20 կետից: Այն նախանշում է  Թեհրանի և Պեկինի միջև համագործակցության ընդլայնման և խորացման ճանապարհային քարտեզը՝ քաղաքական, գործադիր, հումանիտար և մշակութային, դատական, անվտանգության-պաշտպանական, տարածաշրջանային և միջազգային համագործակցության ոլորտներում։

Փաստաթղթի առաջին կետում ասված է. «Երկու երկրները համոզված են, որ  միջազգային համակարգի բազմաբևեռացման և տնտեսության գլոբալացման գործընթացի խորացման պայմաններում Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերել: Իրանն ու Չինաստանը միմյանց համարում են  կարևոր ռազմավարական գործընկերներ և  արտաքին քաղաքականության առաջնահերթություն են համարում երկկողմ հարաբերությունների զարգացումը»։

Միջազգային պայմանները, հատկապես՝ Չինաստանի վրա ամերիկյան ճնշման աճը, ինչպես նաև Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունը, իսկ մյուս կողմից՝  Իրանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների ոլորտում համագործակցության ընդլայնումը  երկու երկրների իշխանությունների միջև  խորհրդակցությունների ու կարծիքների փոխանակման ավելացման անհրաժեշտություն են ստեղծել: Եվ Իրանի ու Չինաստանի նախագահների հեռախոսազրույցը այս ուղղությամբ արված քայլ է:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: